ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 337-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՍԱՐԱԿ ՔՐՈՆԻԿ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել հասարակ քրոնիկ որքինով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» նոյեմբեր 2024 թվականի N 337-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԱՍԱՐԱԿ ՔՐՈՆԻԿ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L28.0 |
Հասարակ քրոնիկ որքին Սահմանափակ նեյրոդերմիտ Որքին՝ ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
ԱԲ, Բ (Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային։ Ալերգիկ մաշկաբորբ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։ |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշներ՝ ցանավորում, ուժեղ քորի զգացողություն։ Բնորոշ տեղակայումներ՝ ծոծրակ, ծալքային հատվածներ, ձեռքեր։ |
9) |
Անամնեզ |
Որոշակի գենետիկ նախատրամադրվածություն՝ առաջին կարգի ազգականների մաշկի հաստացման, ծոծրակային ցանավորման և սաստիկ քորի առաջացման գործում։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկը քերծվածքներով, հաստացած, լիխենիզացիայով։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա. մեծ մակերեսով ախտահարում, բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն, գ. տարածուն վարակային բարդությունների զարգացում, դ. ուղեկցող այլ քրոնիկ հիվանդությունների առկայություն: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
2) |
Նյարդաբան |
0,3 |
0,3 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Վիճակի ծանրությամբ պայմանավորված հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում |
- |
0.4 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
3) |
Առկա չէ |
Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում |
- |
0.4 | |
4) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբինի որոշում |
- |
0.4 |
Ցուցանիշների բարձրացումը դիտվում է որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր |
5) |
Առկա չէ |
Ուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0.4 | |
6) |
Առկա չէ |
Անուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0.4 | |
7) |
Առկա չէ |
Կրեատինինի որոշում |
- |
0.2 |
Նեֆրոպաթիաների հայտնաբերում |
8) |
Առկա չէ |
Միզանյութի որոշում |
- |
0.2 | |
9) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական շեղումների հայտնաբերում |
10) |
Առկա չէ |
Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում |
- |
0․5 |
Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
11) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն |
1 |
1 |
Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում |
5․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ; 25գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ; 25գ |
պարկուճ |
0,6 |
1 |
30 |
30 |
2) |
Տրիամցիոլոն ացետոնիտ քսուք 0,1% |
Տրիամցիոլոն ացետոնիտ քսուք 0,1% |
պարկուճ |
0,4 |
1 |
30 |
30 |
3) |
Տակրոլիմուս 03% նրբաքսուք |
Տակրոլիմուս 03% նրբաքսուք |
պարկուճ |
0,3 |
1 |
30 |
30 |
4) |
Տակրոլիմուս 01% նրբաքսուք |
Տակրոլիմուս 01% նրբաքսուք |
պարկուճ |
0,7 |
1 |
30 |
30 |
5) |
Հիդրոքսզին 25մգ |
Հիդրոքսզին 25մգ |
դեղահատեր |
0,6 |
25 |
750 |
30 |
6) |
Կլինդամիցին (կլինդամիցին հիդրոքլորիդ) 600մգ |
Կլինդամիցին (կլինդամիցին հիդրոքլորիդ) 600մգ |
դեղա-պատիճներ |
0,3 |
300 |
9000 |
30 |
7) |
Պրեդնիզոլոն 5մգ |
Պրեդնիզոլոն 5մգ |
դեղահատեր |
0,2 |
20 |
200 |
10 |
7․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թաց փաթաթումներ/թրջոցներ |
0,5 |
- |
9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1․ https://www.uptodate.com/contents/rosacea-pathogenesis-clinical-features-and-diagnosis?
search=rosacea&source=search_result&selectedTitle=3~47&usage_type=default&display_rank=2
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: