Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 337-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՍԱՐԱԿ ՔՐՈՆԻԿ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հասարակ քրոնիկ որքինով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 337-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԱՍԱՐԱԿ ՔՐՈՆԻԿ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L28.0

Հասարակ քրոնիկ որքին

Սահմանափակ նեյրոդերմիտ

Որքին՝ ԱՀՃ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

ԱԲ, Բ (Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային։ Ալերգիկ մաշկաբորբ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, նյարդաբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ՝ ցանավորում, ուժեղ քորի զգացողություն։ Բնորոշ տեղակայումներ՝ ծոծրակ, ծալքային հատվածներ, ձեռքեր։

9)

Անամնեզ

Որոշակի գենետիկ նախատրամադրվածություն՝ առաջին կարգի ազգականների մաշկի հաստացման, ծոծրակային ցանավորման և սաստիկ քորի առաջացման գործում։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկը քերծվածքներով, հաստացած, լիխենիզացիայով։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա. մեծ մակերեսով ախտահարում,

բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն,

գ. տարածուն վարակային բարդությունների զարգացում,

դ. ուղեկցող այլ քրոնիկ հիվանդությունների առկայություն:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

1

2)

Նյարդաբան

0,3

0,3

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Վիճակի ծանրությամբ պայմանավորված հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

-

0.4

Լյարդի ֆունկցիայի գնահատում

3)

Առկա չէ

Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

-

0.4

4)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

0.4

Ցուցանիշների բարձրացումը դիտվում է որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր

5)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբինի որոշում

-

0.4

6)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբինի որոշում

-

0.4

7)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

-

0.2

Նեֆրոպաթիաների հայտնաբերում

8)

Առկա չէ

Միզանյութի որոշում

-

0.2

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

10)

Առկա չէ

Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում

-

0․5

Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների հայտնաբերում

 

 Գործիքային հետազոտություններ

11)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

1

1

Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում

 

5․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ; 25գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ; 25գ

պարկուճ

0,6

1

30

30

2)

Տրիամցիոլոն ացետոնիտ քսուք 0,1%

Տրիամցիոլոն ացետոնիտ քսուք 0,1%

պարկուճ

0,4

1

30

30

3)

Տակրոլիմուս 03% նրբաքսուք

Տակրոլիմուս 03% նրբաքսուք

պարկուճ

0,3

1

30

30

4)

Տակրոլիմուս 01% նրբաքսուք

Տակրոլիմուս 01% նրբաքսուք

պարկուճ

0,7

1

30

30

5)

Հիդրոքսզին 25մգ

Հիդրոքսզին 25մգ

դեղահատեր

0,6

25

750

30

6)

Կլինդամիցին (կլինդամիցին հիդրոքլորիդ) 600մգ

Կլինդամիցին (կլինդամիցին հիդրոքլորիդ) 600մգ

դեղա-պատիճներ

0,3

300

9000

30

7)

Պրեդնիզոլոն 5մգ

Պրեդնիզոլոն 5մգ

դեղահատեր

0,2

20

200

10

 

7․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թաց փաթաթումներ/թրջոցներ

0,5

-

 

9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1․ https://www.uptodate.com/contents/rosacea-pathogenesis-clinical-features-and-diagnosis?

search=rosacea&source=search_result&selectedTitle=3~47&usage_type=default&display_rank=2

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան