ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
6 հունիսի 2023 թ. |
N 567-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) Հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի․
2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Հավելված 1 Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թ․ հունիսի 6-ի N 567-Ն հրամանի |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի (այսուհետ՝ դասընթաց) կազմակերպման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, քննական հանձնաժողովի կազմավորման հետ կապված հարաբերությունները, դասընթացի արդյունքներն ամփոփելու և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները։
2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը։ Դասընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)։
(2-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն)
3․ Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։
(3-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
5․ Դասընթացի յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է։
(5-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
6․ Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 11-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։
(6-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
7․ Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում՝ լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ)։ Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում։
(7-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
8․ Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով։ Ուսումնական կենտրոնն ապահովում է հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով՝ տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն։
(8-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
9. Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը։
(9-րդ կետը լրաց. 14.11.24 N 1497-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
2. Դասընթացի բովանդակությունը
11. Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով․
Դասընթացի թեման |
Հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներ և սահմանումներ ՀՀ հարկային օրենսգիրք |
Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները և իրավունքները, հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտականությունները և լիազորությունները ՀՀ հարկային օրենսգիրք |
Հարկի տեսակները և հարկման համակարգերը ՀՀ հարկային օրենսգիրք |
Հաշվետու ժամանակաշրջան, հարկի հաշվարկման կարգը, մեթոդները և հաշվառման եղանակները ՀՀ հարկային օրենսգիրք |
Հարկային հաշվարկներ և հաշվարկային փաստաթղթեր ՀՀ հարկային օրենսգիրք, |
Հարկային պարտավորություն և դրա կատարումը ՀՀ հարկային օրենսգիրք |
Ավելացված արժեքի հարկը, վճարողները, հարկման օբյեկտը, բազան, դրույքաչափերը, հաշվարկումը, արտոնությունները, հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը ՀՀ հարկային օրենսգիրք |
Շահութահարկ, շահութահարկ վճարողներ և շահութահարկին վերաբերող հիմնական հասկացություններ ՀՀ հարկային օրենսգիրք |
Եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններ ՀՀ հարկային օրենսգիրք |
Ծախսերի հաշվառման առանձնահատկություններ ՀՀ հարկային օրենսգիրք |
Ակցիզային հարկ, ընդհանուր կարգավորումներ ՀՀ հարկային օրենսգիրք |
Եկամտային հարկ, վճարողները, հարկման օբյեկտը և բազան, դրույքաչափերը, հարկի հաշվարկումը, հարկի գումարի վճարման և միասնական հաշվին մուտքագրման կարգը, ՀՀ հարկային օրենսգիրք |
Բնապահպանական հարկի կարգավորումներ ՀՀ հարկային օրենսգիրք |
Բնօգտագործման վճար ՀՀ հարկային օրենսգիրք |
Հարկային հսկողություն, տեսակները ՀՀ հարկային օրենսգիրք |
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը և դրամարկղային գործառնությունները ՀՀ հարկային օրենսգիրք |
Հարկային իրավախախտումներ, տեսակները և պատասխանատվությունը ՀՀ հարկային օրենսգիրք |
Արժութային կարգավորում ՀՀ հարկային օրենսգիրք |
Տրանսֆերային գնագոյացում ՀՀ հարկային օրենսգիրք |
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի կարգավորումներ |
Հաճախորդների սպասարկման և հոգեբանության հիմունքներ |
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ |
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորման առարկան, օրենքով սահմանված դրույթների խախտման համար պատասխանատվությունը |
Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը |
Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1214-Ն որոշում |
Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի թիվ 364-Ն որոշում |
Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) |
Հարկային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք) |
Հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) |
Խաղային գործունեության վերաբերյալ կարգավորումներ («Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) |
(11-րդ կետը փոփ., լրաց. 12.12.23 N 1306-Ն, 14.11.24 N 1497-Ն)
11.1. Դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ:
(11.1-ին կետը լրաց. 12.12.23 N 1306-Ն, խմբ. 14.11.24 N 1497-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
3. Դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման կարգը
14․ Դասընթացի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 30 ժամ, օրական` մինչև 6 ժամ: Դասընթացի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե։
(14-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
15. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասավանդված բոլոր նյութերի վերաբերյալ հարցեր։
16. Թեստավորման անցկացումից հետո ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ սույն հավելվածի 14-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 և ավելի դաս՝ զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:
◙(16-րդ կետում 14.11.24 N 1497-Ն հրամանի 1-ին կետի 13-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)
17․ Դասընթացի ավարտից հետո կազմակերպվում է ստացված գիտելիքների ստուգման ավարտական քննություն՝ թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 պատասխաններից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե։
(17-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
20. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
22. Ավարտական քննության անցկացման համար Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է ավարտական քննական հանձնաժողով։
23. Ավարտական քննական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմված է 5 անդամից։
24. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
25. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։
26. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
27. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
28. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
29. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
30. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
31. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
32. Եթե ավարտական քննության արդյունքում ձևավորված գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ մասնակիցը դասերից (այդ թվում՝ հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացից) անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ժամ, ապա տվյալ մասնակիցը համարվում է դասընթացը հաջողությամբ չանցած և չի ընդգրկվում թեկնածուների ցուցակում։
(32-րդ կետը լրաց. 14.11.24 N 1497-Ն)
33. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
34. Ավարտական քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ քննության վայրի, օրվա և ժամի մասին տեղեկությունները ուղարկվում են մասնակիցներին նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին: Ուսումնական կենտրոնի կողմից նշանակված քննության օրվա և ժամի փոփոխության դեպքում այն չի կարող նշանակվել նախկինում նշանակված օրից կամ ժամից ավելի շուտ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է քննությունը հանձնող բոլոր մասնակիցների համաձայնությունը: Քննության օրվա և ժամի փոփոխության մասին տեղեկությունը մասնակցին ուղարկվում է ոչ ուշ քան քննությանը նախորդող օրը։
35. Եթե Հանձնաժողովի նախագահը ավարտական քննության անցկացման օրը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, ապա նա այդ մասին առնվազն նիստի նախորդ օրը պետք է հայտնի հարկային մարմնի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահն է)։ Հարկային մարմնի ղեկավարը որոշում է ընդունում Հանձնաժողովի նախագահին մեկ այլ անձով փոխարինելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ավարտական քննության անցկացման օրը տեղափոխվում է։
36. Սույն հավելվածի 35-րդ կետով նախատեսված դեպքում ավարտական քննության օրվա տեղափոխման և ավարտական քննության անցկացման նոր օր նշանակելու մասին մասնակիցները տեղեկացվում են ավարտական քննության նոր օրվա մասին ավարտական քննության անցկացումից առնվազն 2 օր առաջ։
37. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
38. Մասնակիցը ավարտական քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
39. Հանձնաժողովի որոշման մասին մասնակիցը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է ավարտական քննության անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։
40. Ավարտական քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել ավարտական քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնի դառնալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Ներկայացվող բողոքում պետք է հստակ նշված լինի ավարտական քննության կոնկրետ հարցը (խնդիրը) ու տրված պատասխանը:
41. Ավարտական քննության արդյունքները բողոքարկվում են Կոմիտեի նախագահին` գրավոր:
42. Բողոքարկումը ավարտական քննության որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև քննության արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
43. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում Ուսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ դիմումը՝ համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում ավարտական քննության արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:
(43-րդ կետը փոփ. 14.11.24 N 1497-Ն)
44․ Եթե կոմիտեի նախագահը մասնակցի ավարտական քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է ավարտական քննության արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար։
(44-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
45. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:
4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
46. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։
47. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) դասընթացին մասնակցություն,
2) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
4) ավարտական քննության գնահատական։
(47-րդ կետը փոփ. 14.11.24 N 1497-Ն)
48. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 47-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝
Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը |
Կշռային գնահատականը (միավոր) |
դասընթացին մասնակցություն |
6 |
ավարտական քննության գնահատական |
12 |
(աղյուսակը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
(48-րդ կետը խմբ. 14.11.24 N 1497-Ն)
49. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
3) ավարտական քննության գնահատականի դեպքում՝
ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 12 կշռային միավոր,
բ. առավելագույն հնարավորից 80-89%` 10 կշռային միավոր,
գ. առավելագույն հնարավորից 70-79%` 8 կշռային միավոր:
4) դասընթացին մասնակցություն`
ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,
բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,
գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,
դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:
(49-րդ կետը փոփ. 14.11.24 N 1497-Ն)
50. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1497-Ն)
5. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
51. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 12 և ավել կշռային միավոր հավաքած մասնակիցները։
(51-րդ կետը փոփ. 14.11.24 N 1497-Ն)
52. Սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում հաշվի է առնվում ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում դասընթացի մասնակցության գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։
(52-րդ կետը փոփ. 14.11.24 N 1497-Ն)
53. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է սույն որոշման հավելված 2-ով սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։
Ձև
ԲՆՈՒԹԱԳԻՐ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
«__»________202__թ․
Մասնակից___________________________________________________________________-ի
(Անուն, ազգանուն, հայրանուն)
Դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրությունը՝
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
____________________
Հաշվի առնելով վերոգրյալը` գնահատում եմ`
Մակարդակ 1 |
Մակարդակ 2 |
Մակարդակ 3 |
Մակարդակ 4 |
Մակարդակ 5 |
Ղեկավար՝ |
____________ |
___________________________________________ (Ստորագրություն) |
|
_________________________________________ |
(հավելվածը փոփ., լրաց. 12.12.23 N 1306-Ն, փոփ. 15.03.24 N 298-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.11.24 N 1497-Ն)
Հավելված 2 Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թ․ հունիսի 6-ի N 567-Ն հրամանի |
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2023 թվական: