ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիս 2024 թ. |
N 4151-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 3-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ սույն հրամանի 1-ին կետում նշված իրավաբանական անձի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Բավարարել ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտը` հատկացնելով լիցենզիա:
2. ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելու օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
31.07.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|