ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 մայիսի 2013 թ. ք. Երևան |
N 1216-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵԴ ԷԼԼԷ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 2794-Ա հրամանի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բժշկական հաստատությունում իրականացված զննության արդյունքները և «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է`
1. Մանկաբույժի կաբինետի բժիշկ մանկաբույժ Երանուհի Խաչատրյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 3.1 կետով սահմանված պահանջներին և պայմաններին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված լիցենզիայի գործողությունը՝ մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության պատճառով` համապատասխան անձանց մասով մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան