ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 մարտի 2011 թ. |
N 463-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՊԵՂԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սպեղանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 12.03.2011 թվականի N 4826 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Սպեղանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2010 թվականի հունիսի 4-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001350 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Շենգավիթ վարչ. շրջան, Բագրատունյաց 2 շ., 25/27, N 78 հասցեն տեղափոխել Արարատի մարզ, ք. Մասիս, Հերացու փող., 3-րդ թաղ., թիվ 26/27 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան |