ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
04 հոկտեմբեր 2024 թ. |
N 300-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՑԱՎԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել կրծքավանդակի ցավի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
04.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբեր «04»-ի N 300-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՑԱՎԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
R07.4 |
Կրծքավանդակի ցավ, չհաստատված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
Սուր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ |
Հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնություն |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժներ, մանկական սրտաբաններ, մանկական թոքաբաններ, ռևմատոլոգներ, վնասվածքաբաններ |
8) |
Գանգատներ |
Ցավ, Տենդ, Հազ, Էպիգաստրալ ցավ, Գիտակցության վատացում, Ցավի հետ ասոցացված սրտխփոց, Սինկոպե ակտիվության ժամանակ, Կրծքավանդակի ցավ ֆիզիկական ակտիվության ժամանակ: |
9) |
Անամնեզ |
Սուր սկիզբ; Սրտի վիրահատության պատմություն; Սրտի բնածին բարդ արատներ; Մարֆանի սինդրոմ; Կավասակի հիվանդության պատմություն; Հանկարծամահության ընտանեկան անամնեզ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Երեխայի ընդհանուր վիճակ (թուլություն), Տենդ, Ոչ նորմալ աուսկուլտատիվ տվյալներ, Պաթոլոգիկ աղմուկ, Սրտի տոների խլացում, Հիպօքսիա, Թույլ պուլս, Ծայրամասային այտուցներ, Հեպատոմեգալիա, Արտահայտված տախիկարդիա կամ առիթմիա, Սինկոպե, Պրեսինկոպե, Վատ պերֆուզիա: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Սրտաբան |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումներ/ Նորմալ |
2) |
Առկա չէ |
Ց-ռեակտիվ սպիտակուց |
1 |
1 |
Բարձրացում/նորմա |
3) |
Առկա չէ |
Տրոպոնին |
1 |
1 |
Բարձրացում/նորմալ |
4) |
Առկա չէ |
Դ-դիմեր |
1 |
1 |
Շեղումներ/նորմալ |
Գործիքային հետազոտություններ | |||||
5) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգեն քննություն |
1 |
1 |
Ինֆիլտրատիվ փոփոխություններ/Նորմա |
6) |
Առկա չէ |
Էխո-սրտագրություն |
1 |
1 |
Միոկարդի հաստացում, արտամղման ֆրակցիայի նվազում, պերիկարդի հաստացում, պերիկարդում սեպարացիա, կորոնար անոթի պատի հաստացում, լուսանցքի նեղացում, փականային անբավարարություն, |
7) |
Առկա չէ |
ԷՍԳ |
1 |
1 |
Ռիթմի խանգարումներ/նորմալ |
8) |
Առկա չէ |
Որովայնի օրգանների սոնոգրաֆիա |
1 |
1 |
Օրգանոմեգալիա, լիմֆադենոպաթիա, ազատ հեղուկ/նորմալ |
9) |
Առկա չէ |
Պլևրալ սինուսների սոնոգրաֆիա |
1 |
1 |
Պլևրայի հաստացում, պլևրայի սեպարացիա /նորմալ |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պարացետամոլ 500մգ |
Պարացետամոլ 500մգ |
դեղահատեր |
4 |
- |
- |
1-2 շաբաթ |
2) |
Պարացետամոլ օշարակ 24մգ/մլ |
Պարացետամոլ օշարակ 24մգ/մլ |
շշիկ |
4 |
- |
- |
1-2 շաբաթ |
3) |
Պարացետամոլ 500մգ |
Պարացետամոլ 500մգ |
դեղահատեր |
4 |
- |
- |
1-2 շաբաթ |
4) |
Իբուպրոֆեն 200մգ, 400մգ |
Իբուպրոֆեն 200մգ, 400մգ |
դեղահատեր |
2 |
- |
- |
1-2 շաբաթ |
5) |
Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ |
Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ |
շշիկ |
3 |
- |
- |
1-2 շաբաթ |
6) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 12,5մգ,25մգ,50մգ,100մգ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 12,5մգ,25մգ,50մգ,100մգ |
հատ |
2 |
- |
- |
1-2 շաբաթ |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Սույն հավելվածի Ձև 5-ում, Ձև 6-ում և 10-րդ կետում ներկայացված է կրծքավանդակի ցավով պացիենտների վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.
Ձև 5
Ձև 6
10. Կրծքավանդակի ցավի գնահատում
Կրծքավանդակի ինտենսիվ ցավով բոլոր երեխաներին ցուցված է ԷԿԳ-ի իրականացում ԱԲ բաժանմունքում.
1) Ախտորոշում.
ա. Բացառել սրտային պատճառները, բ. Կրծքավանդակի ցավի 3 ամենատարածված պատճառների բացառում` ● Խոնդրիտ, ● Կմախքամկանային, ● Շնչառական: |
2) Ցավի հավանական պատճառ մասին վկայող առանձնահատկություններ.
ա. Կմախքամկանային`
1. Սովորաբար ցավն ունի հստակ տեղակայում և ուժեղանում է շոշափման կամ կրծքավանդակի վրա ճնշման արդյունքում:
2. Շարժման, հազի կամ ներշնչման ժամանակ ցավի ուժգնացում:
բ. Շնչառական`
1. Ասթմայից առաջացած ցավը սովորաբար նկարագրվում է որպես «ճնշող» ու կապի ունի շնչառության և չոր հազի հետ։ Ֆիզիկական ակտիվությամբ հարուցված ասթմայի դեպքում ցավը կարող է առկա լինել անգամ խզզոցների բացակայության դեպքում:
2. Պլևրալ ցավը սովորաբար սուր է, ունի հստակ տեղակայում, սրվում է ներշնչման կամ հազի դեպքում, սաստկանում՝ պառկած դիրքում։ Տենդի, թաց խզզոցների, արտաշնչակա խզզոցների դեպքում բացառել թոքաբորբը:
3. Պնևմոթորաքսի դեպքում ցավն առաջանում է հանկարծակի, ուղեկցվում է արտահայտված հևոցով։ Ցավը ճառագայթում է դեպի նույն կողմի ուսի շրջանը. Ռիսկի գործոններ- բարձրահասակություն, ասթմա, մուկովիսցիդոզ:
գ) Հոգեբանական`
1. Արագ, մակերեսային շնչառություն սուր դրվագի ժամանակ:
2. Հաճախակի կրկնվող տարբեր սթրեսային գործոնների արդյունքում:
3. Անհանգստության և սթրեսային իրադարձությունների պատմություն:
4. Կապ հիպերվենտիլյացիայի հետ:
5. Հևոց առանց լարվածության:
6. Թեթև գլխապտույտ:
դ) Ստամոքսաղիքային`
1. Հաճախ ունի հետկրծոսկրային կամ էպիգաստրալ բնույթ, բայց երբեմն կարող է լինել կենտրոնական:
2. Ունի տիպիկ այրող կամ սուր բնույթ:
3. Կարող է սրվել ուտելուց հետո կամ մարմնի դիրքի փոփոխությունից:
4. Կարող է կապված լինել այրոցի, առատ թքարտադրությանկամ դիսֆագիայի հետ:
ե) Սրտային`
1. Ունի կենտրոնական տեղակայում և կարող է ճառագայթել դեպի ձախ ուս և ձախ ծնոտ:
2. Սովորաբար նկարագրվում է որպես ճնշող, ծանրության զգացողություն:
3. Վեգետատիվ ախտանիշների հետ զուգակցում՝ քրտնարտադրություն, գունատություն, սրտխառնոց:
4. Ցավի ուժգնացումը ֆիզիկական ակտիվությունից, հատկապես եթե ունի տիպիկ սրտային բնույթ:
5. Պրեսինկոպեի, սինկոպեի և սրտխփոցի հետ զուգակցում:
զ) Ֆունկցիոնալ`
1. Հստակ տեղակայում չունեցող անցողիկ ցավ:
2. Սթրեսային իրադարձությունների նախորդող պատմություն:
3. Այլ սոմատիկ կրկնվող գանգատներ՝ գլխացավ, որովայնացավ կամ վերջույթների ցավ:
3) Կրծքավանդակի ոսկրամկանային ցավի բուժումը`
ա. Իբուպրոֆեն 10 մգ/կգ/օրը, 3 անգամ,
բ. Պարացետամոլ 15 մգ/կգ/օրը, 4 անգամ:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Clinical practice guidelines: Chest pain. Royal children’s hospital. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Chest_pain/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։Կրծքավանդակի ցավ․ Թագավորական մանկական հիվանդանոց. Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Chest_pain/
2. The Causes of Chest Pain in Children and the Criteria for Targeted Myocardial Enzyme Testing in Identifying the Causes of Chest Pain in Children, Front Cardiovasc Med. 2021; 8: 582129.Published online 2021 Mar 2. doi: 10.3389/fcvm.2021.582129 Երեխաների կրծքավանդակի ցավի պատճառները և սրտամկանի ֆերմենտների նպատակային փորձարկման չափանիշները, Երբ հայտնաբերվում են երեխաների կրծքավանդակի ցավի պատճառները, Նոր սահմաններ սրտանոթային բժշկության մեջ. 2021թ․; 8: 582129.Հրապարակված է մարտի 2, 2021թ․ հասցե: 10.3389/fcvm.2021.582129
3. Chest Pain in Children and Adolescents, https://doi.org/10.1542/pir.31-1-e1 Կրծքավանդակի ցավ երեխաների և դեռահասների մոտ https://doi.org/10.1542/pir.31-1-e1
4. Pediatric Chest Pain, https://doi.org/10.1542/pir.2019-0058 Մանկական կրծքավանդակի ցավ https://doi.org/10.1542/pir.2019-0058
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2024 թվական: