Գլխավոր տեղեկություն
Համար
N 300-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

04 հոկտեմբեր 2024 թ.

N 300-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՑԱՎԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել կրծքավանդակի ցավի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

04.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հոկտեմբեր «04»-ի

N 300-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՑԱՎԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

R07.4

Կրծքավանդակի ցավ, չհաստատված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Սուր

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/

Հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնություն

6)

Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/

Անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը

Մանկաբույժներ, մանկական սրտաբաններ, մանկական թոքաբաններ, ռևմատոլոգներ, վնասվածքաբաններ

8)

Գանգատներ

Ցավ,

Տենդ,

Հազ,

Էպիգաստրալ ցավ,

Գիտակցության վատացում,

Ցավի հետ ասոցացված սրտխփոց,

Սինկոպե ակտիվության ժամանակ,

Կրծքավանդակի ցավ ֆիզիկական ակտիվության ժամանակ:

9)

Անամնեզ

Սուր սկիզբ;

Սրտի վիրահատության պատմություն;

Սրտի բնածին բարդ արատներ;

Մարֆանի սինդրոմ;

Կավասակի հիվանդության պատմություն;

Հանկարծամահության ընտանեկան անամնեզ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Երեխայի ընդհանուր վիճակ (թուլություն),

Տենդ,

Ոչ նորմալ աուսկուլտատիվ տվյալներ,

Պաթոլոգիկ աղմուկ,

Սրտի տոների խլացում,

Հիպօքսիա,

Թույլ պուլս,

Ծայրամասային այտուցներ,

Հեպատոմեգալիա,

Արտահայտված տախիկարդիա կամ առիթմիա,

Սինկոպե, Պրեսինկոպե,

Վատ պերֆուզիա:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Սրտաբան

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով

 1

 1

Շեղումներ/ Նորմալ

2)

Առկա չէ

Ց-ռեակտիվ սպիտակուց

 1

 1

Բարձրացում/նորմա

3)

Առկա չէ

Տրոպոնին

1

1

Բարձրացում/նորմալ

4)

Առկա չէ

Դ-դիմեր

1

1

Շեղումներ/նորմալ

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգեն քննություն

1

1

Ինֆիլտրատիվ փոփոխություններ/Նորմա

6)

Առկա չէ

Էխո-սրտագրություն

1

1

Միոկարդի հաստացում, արտամղման ֆրակցիայի նվազում, պերիկարդի հաստացում, պերիկարդում սեպարացիա, կորոնար անոթի պատի հաստացում, լուսանցքի նեղացում, փականային անբավարարություն,

7)

Առկա չէ

ԷՍԳ

1

1

Ռիթմի խանգարումներ/նորմալ

8)

Առկա չէ

Որովայնի օրգանների սոնոգրաֆիա

1

1

Օրգանոմեգալիա, լիմֆադենոպաթիա, ազատ հեղուկ/նորմալ

9)

Առկա չէ

Պլևրալ սինուսների սոնոգրաֆիա

1

1

Պլևրայի հաստացում, պլևրայի սեպարացիա /նորմալ

 

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանումը

 (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պարացետամոլ 500մգ

Պարացետամոլ 500մգ

դեղահատեր

4

-

-

1-2 շաբաթ

2)

Պարացետամոլ օշարակ 24մգ/մլ

Պարացետամոլ օշարակ 24մգ/մլ

շշիկ

4

-

-

1-2 շաբաթ

3)

Պարացետամոլ 500մգ

Պարացետամոլ 500մգ

դեղահատեր

4

-

-

1-2 շաբաթ

4)

Իբուպրոֆեն 200մգ, 400մգ

Իբուպրոֆեն 200մգ,

400մգ

դեղահատեր

2

-

-

1-2 շաբաթ

5)

Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ

Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ

շշիկ

3

-

-

1-2 շաբաթ

6)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 12,5մգ,25մգ,50մգ,100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 12,5մգ,25մգ,50մգ,100մգ

հատ

2

-

-

1-2 շաբաթ

 

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Սույն հավելվածի Ձև 5-ում, Ձև 6-ում և 10-րդ կետում ներկայացված է կրծքավանդակի ցավով պացիենտների վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.

 

Ձև 5

 

Ներմուծեք նկարագրությունը_23720

 

Ձև 6

 

Ներմուծեք նկարագրությունը_23721

 

10. Կրծքավանդակի ցավի գնահատում

 

Կրծքավանդակի ինտենսիվ ցավով բոլոր երեխաներին ցուցված է ԷԿԳ-ի իրականացում ԱԲ բաժանմունքում.

 

1) Ախտորոշում.

 

ա. Բացառել սրտային պատճառները,

բ. Կրծքավանդակի ցավի 3 ամենատարածված պատճառների բացառում`

 ● Խոնդրիտ,

 ● Կմախքամկանային,

 ● Շնչառական:

2) Ցավի հավանական պատճառ մասին վկայող առանձնահատկություններ.

ա. Կմախքամկանային`

1. Սովորաբար ցավն ունի հստակ տեղակայում և ուժեղանում է շոշափման կամ կրծքավանդակի վրա ճնշման արդյունքում:

2. Շարժման, հազի կամ ներշնչման ժամանակ ցավի ուժգնացում:

բ. Շնչառական`

1. Ասթմայից առաջացած ցավը սովորաբար նկարագրվում է որպես «ճնշող» ու կապի ունի շնչառության և չոր հազի հետ։ Ֆիզիկական ակտիվությամբ հարուցված ասթմայի դեպքում ցավը կարող է առկա լինել անգամ խզզոցների բացակայության դեպքում:

2. Պլևրալ ցավը սովորաբար սուր է, ունի հստակ տեղակայում, սրվում է ներշնչման կամ հազի դեպքում, սաստկանում՝ պառկած դիրքում։ Տենդի, թաց խզզոցների, արտաշնչակա խզզոցների դեպքում բացառել թոքաբորբը:

3. Պնևմոթորաքսի դեպքում ցավն առաջանում է հանկարծակի, ուղեկցվում է արտահայտված հևոցով։ Ցավը ճառագայթում է դեպի նույն կողմի ուսի շրջանը. Ռիսկի գործոններ- բարձրահասակություն, ասթմա, մուկովիսցիդոզ:

գ) Հոգեբանական`

1. Արագ, մակերեսային շնչառություն սուր դրվագի ժամանակ:

2. Հաճախակի կրկնվող տարբեր սթրեսային գործոնների արդյունքում:

3. Անհանգստության և սթրեսային իրադարձությունների պատմություն:

4. Կապ հիպերվենտիլյացիայի հետ:

5. Հևոց առանց լարվածության:

6. Թեթև գլխապտույտ:

դ) Ստամոքսաղիքային`

1. Հաճախ ունի հետկրծոսկրային կամ էպիգաստրալ բնույթ, բայց երբեմն կարող է լինել կենտրոնական:

2. Ունի տիպիկ այրող կամ սուր բնույթ:

3. Կարող է սրվել ուտելուց հետո կամ մարմնի դիրքի փոփոխությունից:

4. Կարող է կապված լինել այրոցի, առատ թքարտադրությանկամ դիսֆագիայի հետ:

ե) Սրտային`

1. Ունի կենտրոնական տեղակայում և կարող է ճառագայթել դեպի ձախ ուս և ձախ ծնոտ:

2. Սովորաբար նկարագրվում է որպես ճնշող, ծանրության զգացողություն:

3. Վեգետատիվ ախտանիշների հետ զուգակցում՝ քրտնարտադրություն, գունատություն, սրտխառնոց:

4. Ցավի ուժգնացումը ֆիզիկական ակտիվությունից, հատկապես եթե ունի տիպիկ սրտային բնույթ:

5. Պրեսինկոպեի, սինկոպեի և սրտխփոցի հետ զուգակցում:

զ) Ֆունկցիոնալ`

1. Հստակ տեղակայում չունեցող անցողիկ ցավ:

2. Սթրեսային իրադարձությունների նախորդող պատմություն:

3. Այլ սոմատիկ կրկնվող գանգատներ՝ գլխացավ, որովայնացավ կամ վերջույթների ցավ:

3) Կրծքավանդակի ոսկրամկանային ցավի բուժումը`

ա. Իբուպրոֆեն 10 մգ/կգ/օրը, 3 անգամ,

բ. Պարացետամոլ 15 մգ/կգ/օրը, 4 անգամ:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Clinical practice guidelines: Chest pain. Royal children’s hospital. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Chest_pain/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։Կրծքավանդակի ցավ․ Թագավորական մանկական հիվանդանոց. Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Chest_pain/

2. The Causes of Chest Pain in Children and the Criteria for Targeted Myocardial Enzyme Testing in Identifying the Causes of Chest Pain in Children, Front Cardiovasc Med. 2021; 8: 582129.Published online 2021 Mar 2. doi: 10.3389/fcvm.2021.582129 Երեխաների կրծքավանդակի ցավի պատճառները և սրտամկանի ֆերմենտների նպատակային փորձարկման չափանիշները, Երբ հայտնաբերվում են երեխաների կրծքավանդակի ցավի պատճառները, Նոր սահմաններ սրտանոթային բժշկության մեջ. 2021թ․; 8: 582129.Հրապարակված է մարտի 2, 2021թ․ հասցե: 10.3389/fcvm.2021.582129

3. Chest Pain in Children and Adolescents, https://doi.org/10.1542/pir.31-1-e1 Կրծքավանդակի ցավ երեխաների և դեռահասների մոտ https://doi.org/10.1542/pir.31-1-e1

4. Pediatric Chest Pain, https://doi.org/10.1542/pir.2019-0058 Մանկական կրծքավանդակի ցավ https://doi.org/10.1542/pir.2019-0058

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2024 թվական: