ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոս 2024 թ. |
N 265-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԶԱՊԱՐԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել միզապարկի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
21.08.2024 |
Լ. Նանուշյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» օգոստոս 2024 թվականի N 265-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԻԶԱՊԱՐԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C67 |
Միզապարկի չարորակ նորագոյացություններ |
2) |
C67.0 |
Միզապարկի եռանկյան |
3) |
C67.1 |
Միզապարկի գմբեթի (թաղի) |
4) |
C67.2 |
Միզապարկի կողմնային պատի |
5) |
C67.3 |
Միզապարկի առաջային պատի |
6) |
C67.4 |
Միզապարկի հետին պատի |
7) |
C67.5 |
Միզապարկի պարանոցի Միզուկային ներքին անցքի |
8) |
C67.6 |
Միզածորանային բացվածքի |
9) |
C67.7 |
Առաջային միզային ծորանի (ուռախուսի) |
10) |
C67.8 |
Միզապարկի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
11) |
C67.9 |
Միզապարկի չճշտված մասերի չարորակ նորագոյացություն |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T` առաջնային ուռուցք Tx` Առաջնային ուռուցքը հնարավոր չէ հայտնաբերել To` Առաջնային ուռուցքի վերաբերյալ ինֆորմացիա չկա Ta` Ոչ ինվազիվ պապիլյար կարցինոմա Tis` Հարթ ուռուցք T1` Ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածք T2` Ուռուցքը ներաճում է մկանային շերտ T2a` Ուռուցքը ներաճում է մակերեսային (ներքին) մկանային շերտը T2b` Ուռուցքը ախտահարում է խորանիստ (արտաքին) մկանային շերտը T3` Ուռուցքը ներաճում է հարմիզապարկային ճարպաբջջանք T3a` Միկրոսկոպիկ արտամիզապարկային աճ T3b` Մակրոսկոպիկ արտամիզապարկային աճ T4` Ուռուցքը թափանցում է շրջակա օրգանների վրա` շագանակագեղձ, արգանդ, հեշտոց, կոնքի պատեր, որովայնի պատ T4a` Ուռուցքը ներաճում է շագանակագեղձ, արգանդ կամ հեշտոց T4b` Ուռուցքը ներաճում է կոնքի կամ որովայնի պատ N` Ավշային հանգույցներ Nx` Ռեգիոնար ավշահանգույցները չեն կարող գնահատվել No` Ռեգիոնար ավշահանգույցներում չկան մետաստազներ N1` Մետաստազ մեկ ռեգիոնար ավշահանգույցում <2սմ-ից N2` Մետաստազ մեկ ռեգիոնար ավշահանգույցում >2սմ-ից, բայց <5սմ-ից, կամ բազմաթիվ ավշահանգույցներում <5սմ-ից N3` Մետաստազներ ավշահանգույցներում` ամենամեծ չափսով 5սմ-ից մեծ M` Հեռավոր մետաստազներ Mx` Հեռավոր մետաստազները չեն կարող գնահատվել Mo`Չկան հեռավոր մետաստազներ M1` Հեռավոր մետաստազներ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուռուցքաբան-ուրոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ |
8) |
Գանգատներ |
Արյունամիզություն, դիզուրիկ երևույթներ, գոտկային շրջանի ցավեր, որովայնի, աճուկային շրջանի ցավեր, ջերմային համախտանիշ։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։ |
9) |
Անամնեզ |
Սույն գործելակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում ներկայացված գանգատները կարող են լինել տարբեր վաղեմության։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննմամբ էական փոփոխություններ կարող են չհայտնաբերվել։ Վերցայլային շրջանում կարող է շոշափվել գերլցված կամ ուռուցքով ախտահարված միզապարկը։ Ռեկտալ մատնային հետազոտությամբ՝ փոփոխություններ շագանակագեղձի ներաճի դեպքում։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապիա և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ուռուցքաբան-ուրոլոգի խորհրդատվություն 6 ամիսը մեկ |
1 |
1 |
2) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
5) |
Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
6) |
Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն` ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) |
1 |
1 | |
3) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ |
1 |
1 | |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Մեզի բջջաբանական հետազոտություն |
1 |
1 | |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
7) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա (ըստ ցուցման) |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Որովայնի, կոնքի, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Ըստ ցուցումների գոյացության ցիստոսկոպիկ բիոպսիա` հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
70մգ/մ2 |
21 օրը մեկ 4 կուրս |
100-140մգ |
100-140մգ |
1օր |
2) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
1000մգ/մ2 |
21 օրը մեկ 4 կուրս |
1500-2000մգ |
3000-4000մգ |
1,8օր |
3) |
Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
30մգ/մ2 |
28 օրը մեկ 4 կուրս |
45-60մգ |
135-180մգ |
1,15,22օր |
4) |
Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ |
Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ |
3մգ/մ2 |
28 օրը մեկ 4 կուրս |
4-6մգ |
12-18մգ |
2,15,22օր |
5) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ |
30մգ/մ2 |
28 օրը մեկ 4 կուրս |
40-60մգ |
40-60մգ |
2օր |
6) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
3մգ/կգ |
2 շաբաթը մեկ |
240-480մգ |
240-480մգ |
1օր |
7) |
Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
AUC4-5 |
21 օրը մեկ |
450-750մգ |
450-750մգ |
1օր |
8) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
70մգ/մ2 |
21 օրը մեկ |
100-150մգ |
100-150մգ |
1օր |
9) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
մգ |
3 շաբաթը մեկ |
200-400մգ |
200-400մգ |
1օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Միզապարկի ներմիզուկային մասնահատում՝ ՏՈւՌ |
1 |
1 |
2) |
Միզապարկի կրկնակի ներմիզուկային մասնահատում՝ ռե-ՏՈւՌ |
1 |
1 |
3) |
Արմատական ցիստէկտոմիա՝ մեզի արտահոսքի կազմակերպման տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններով |
1 |
1 |
4) |
Միզածորանի դիստալ մասնահատում միզապարկի պատի հետ միասին միզածորան-միզապարկ նոր անաստամոզի ձևավորմամբ |
1 |
1 |
5) |
Զստային լիմֆոդիսսեկցիա |
1 |
1 |
6) |
Պալիատիվ/ամոքիչ վիրահատություններ |
1 |
1 |
7) |
Վիրահատություններ պայմանավորված մետաստատիկ օջախներով |
1 |
1 |
8) |
Վերականգնողական բուժում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: