Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 նոյեմբերի 2016 թվականի N 44
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի նիստի N 44 |
Բանակցված նախագիծ
2016թ. օգոստոսի 23
ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ _______-ARM
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Ընթացիկ գործառնություններ)
(Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (M6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ
ՄԻՋԵՎ
ԱՄՍԱԹԻՎ՝ ____________
ARM 49244
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Ընթացիկ գործառնություններ)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ___________ թվագրմամբ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (ԱԶԲ) միջև:
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՅՆ, որ
(Ա) Վարկառուն դիմել է ԱԶԲ վարկի համար սույն վարկային համաձայնագրի Ժամանակացույց 1-ում նկարագրված Ծրագրի նպատակով; և
(Բ) ԱԶԲ համաձայնել է վարկ տրամադրել Վարկառուին ԱԶԲ-ի սովորական կապիտալ ռեսուրսներից սույն համաձայնագրով սահմանված դրույթներով և պայմաններով:
Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի վերաբերյալ.
ՀՈԴՎԱԾ 1
Վարկավորման Կանոններ; Սահմանումներ
Բաժին 1.01. Սույն Վարկային համաձայնագրի նկատմամբ հավասար ուժով կիրառվում են 2001թ. հուլիսի 1-ին ընդունված ԱԶԲ-ի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից ֆինանսավորվող LIBՕR-ի վրա հիմնված վարկերի նկատմամբ կիրառվող ընթացիկ գործառությունների վարկավորման կանոնների («վարկավորման կանոններ») բոլոր դրույթները, որոնք սակայն ենթակա են որոշ փոփոխությունների.
(ա) Բաժին 3.03-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
Պարտավորավճար; կրեդիտ; ապահովագրավճար ըստ մարման ժամկետների: (ա) Վարկառուն վճարելու է պարտավորավճար վարկի չմասհանված գումարի մասով՝ Վարկային համաձայնագրում նախատեսված չափով և պայմաններով:
(բ) ԱԶԲ-ն Վարկառուին տրամադրում է կրեդիտ՝ Վարկային համաձայնագրով նախատեսված չափով, որը լինելու է անփոփոխ վարկի գործողության ողջ ժամանակահատվածում: ԱԶԲ-ն կիրառելու է կրեդիտը Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարների նկատմամբ:
(գ) ԱԶԲ-ն Վարկառուին տրամադրում է ապահովագրավճար ըստ մարման ժամկետների՝ Վարկային համաձայնագրով նախատեսված չափով, որը լինելու է անփոփոխ վարկի գործողության ողջ ժամանակահատվածում: ԱԶԲ-ն ավելացնելու է ապահովագրավճարը Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարներին:
(բ) Բաժին 3.06-ը հանվել է և փոխարինվել հետևյալ դրույթով՝
Գումարի վերադարձ. (ա) Եթե ԱԶԲ հայտարարություն կատարի նոր վարկերի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարները նվազեցման մասին, ԱԶԲ-ն կվերադարձնի նվազեցված մասը այն վարկառուին, որն ունի չմարված վարկային գումարներ, որոնց նկատմամբ կիրառվել է բարձր տոկոսագումար: Վերադարձվող գումարի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսադրույքի և նոր վարկերի նկատմամբ կիրառվելիք ֆիքսված տոկոսադրույքի տարբերությունը (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով), բազմապատկելով (ii) չմարված վարկի մայր գումարով, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի բոլոր ժամանակահատվածների համար՝ սկսած նոր տրամադրվող վարկերի նկատմամբ նվազեցված դրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:
(բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարություն կատարի այն մասին, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) հետ կապված ֆինանսավորման արժեքի մարժայի հաշվարկները որևէ կիսամյակում ցույց են տալիս, որ ԱԶԲ-ն ունեցել է խնայողություններ, ապա ԱԶԲ-ն գումար կվերադարձնի Վարկառուին: Վերադարձվող գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն վերադարձված գումարը կիրառելու է նաև այն տոկոսագումարների նկատմամբ, որոնք ենթակա են վճարման Վարկառուի կողմից տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:
(գ) Բաժին 3.07-ը հանվել է և փոխարինվել հետևյալ դրույթով՝
Հավելավճար. (ա) Եթե ԱԶԲ-ն հայտարարություն կատարի այն մասին, որ բարձրացվելու են նոր տրամադրվող վարկերի նկատմամբ ֆիքսված տոկոսագումարները, ապա ցածր ֆիքսված տոկոսագումարով չմարված վարկ ունեցող վարկառուն ԱԶԲ-ին վճարում է հավելավճար: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) նոր տրամադրված վարկերի ֆիքսված տոկոսագումարների և չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարի տարբերությունը (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով՝ (ii) չմարված վարկի մայր գումարով, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի տոկոսների վճարման այն բոլոր ժամանակահատվածների համար, որոնք սկսվում են նոր տրամադրվող վարկերի նկատմամբ կիրառվող ավելի բարձր ֆիքսված տոկոսադրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:
(բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարություն կատարի այն մասին, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) հետ կապված ֆինանսավորման արժեքի մարժայի հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԶԲ-ն որևէ կիսամյակի ընթացքում ունեցել է հավելյալ ծախսեր, ապա Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է հավելավճար: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն հավելավճարի գումարները ավելացնելու է Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարին տոկոսների վճարման ժամանակահատվածի համար՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:
Բաժին 1.02. Վարկավորման Կանոններում սահմանված մի շարք տերմիններ, որոնք օգտագործվում են սույն Վարկային Համաձայնագրում, ունեն սույն փաստաթղթում տրված համապատասխան իմաստները, եթե այստեղ փոփոխություններ չեն արվել կամ համատեքստը այլ բան չի նախատեսում: Սույն Վարկային Համաձայնագրում օգտագործվող լրացուցիչ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
(ա) «Խորհրդատվական ուղեցույց» նշանակում է ուղեցույց, որը կիրառվում է Ասիական զարգացման բանկի և Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ներգրավման համար (2013թ, ըստ ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխությունների);
(բ) «Խորհրդատվական ծառայություններ» նշանակում է Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 1-ի 3-րդ պարբերությունում նկարագրված Վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող ծառայությունները;
(գ) «ԲԿՊ» կամ «բնապահպանական կառավարման պլան» նշանակում է ԲՆՓ մեջ ներառված ծրագրի բնապահպանական կառավարման պլան, ներառյալ` դրանում կատարված ցանկացած թարմացում;
(դ) «Բնապահպանական երաշխիքներ» նշանակում է ԱՔԴ-ի Գլուխ V-ի հավելված 1-ում և հավելված 4-ում (ըստ կիրառելիության) սահմանված սկզբունքներն ու պահանջները;
(ե) «Ապրանքներ» նշանակում է վարկի գումարների հաշվին ֆինանսավորվող սարքավորումներ և նյութեր, այդ թվում` առնչվող ծառայությունները, ինչպիսիք են` տրանսպորտային փոխադրումները, ապահովագրությունը, տեղադրումը, շահագործման հանձնումը, վերապատրաստումը և նախնական սպասարկումը` բացառությամբ խորհրդատվական ծառայությունների;
(զ) «ԲՆՓ» կամ «բնապահպանական նախնական փորձաքննություն» նշանակում է Վարկառուի կողմից պատրաստված ու ներկայացված և ԱԶԲ կողմից հաստատված ծրագրի բնապահպանական նախնական փորձաքննություն, ներառյալ՝ դրանում արված ցանկացած թարմացում;
(է) «Հարկադրված վերաբնակեցման երաշխիքները” նշանակում է ԱՔԴ-ի Գլուխ V-ի հավելված 2-ում և հավելված 4-ում (ըստ կիրառելիության) սահմանված սկզբունքներն ու պահանջները;
(ը) «Վարկային հատկացումների ձեռնարկ» նշանակում է ԱԶԲ-ի վարկային հատկացումների ձեռնարկը (2015թ., ըստ ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխությունների)
(թ) «ՏԿՏՏՆ» նշանակում է Վարկառուի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կամ դրա՝ ԱԶԲ կողմից ընդունելի իրավահաջորդը;
(ժ) «ԾՂՁ» նշանակում է 2016թ. օգոստոսի 23-ի թվագրմամբ և Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնեցված ծրագրի ղեկավարման ձեռնարկ սույն Ծրագրի համար՝ Վարկառուի և ԱԶԲ համապատասխան վարչարարական ընթացակարգերին համապատասխան ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով;
(ժա) «Գնումների ուղեցույց» նշանակում է ԱԶԲ-ի Գնումների ուղեցույցը (2015թ., ըստ ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխությունների);
(ժբ) «Գնումների պլան» նշանակում է 2016թ. օգոստոսի 23-ի թվագրմամբ և Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնեցված Ծրագրի գնումների պլան՝ Գնումների ուղեցույցի, Խորհրդատվական ուղեցույցի և ԱԶԲ-ի հետ այլ պայմանավորվածությունների համաձայն ժամանակ առ ժամանակ կատարվող թարմացումներով;
(ժգ) «Ծրագրի գործադիր մարմին» Վարկավորման կանոնների նպատակներով և դրանց նշանակության շրջանակում նշանակում է ՏԿՏՏՆ կամ դրա՝ ԱԶԲ համար ընդունելի իրավահաջորդը, որը պատասխանատվություն է կրում Ծրագրի իրականացման համար;
(ժդ) «Ծրագրի կառույցներ» նշանակում է Ծրագրի շրջանակներում վերակառուցման կամ տրամադրման ենթակա կառույցներ;
(ժե) «Ծրագրի ճանապարհ» նշանակում է սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 1-ի պարբերություն 2(ա)-ում նկարագրված ճանապարհի հատված;
(ժզ) «ՎՊ» կամ «Վերաբնակեցման Պլան» նշանակում է Վարկառուի կողմից պատրաստված ու ներկայացված և ԱԶԲ կողմից հաստատված Ծրագրի վերաբնակեցման պլան, ներառյալ՝ դրանում արված ցանկացած թարմացում;
(ժէ) «Երաշխիքների մոնիտորինգի հաշվետվություն» նշանակում է Վարկառուի կողմից պատրաստված և ԱԶԲ ներկայացված յուրաքանչյուր հաշվետվություն, որում նկարագրվում է իրականացման ընթացքը և ԲԿՊ-ին ու ՎՊ-ին (ըստ կիրառելիության) համապատասխանելիությունը, ներառյալ՝ ուղղիչ և կանխարգելիչ գործողությունները;
(ժը) «ԱՔԴ» կամ «Անվտանգության Քաղաքականության Դրույթ» նշանակում է ԱԶԲ-ի Անվտանգության քաղաքականության դրույթ (2009թ.); և
(ժթ) «Աշխատանքներ» նշանակում է շինարարական աշխատանքներ, որոնք պետք է ֆինանսավորվեն վարկային միջոցներից, այդ թվում նաև ծառայություններ, ինչպես օրինակ հորատումը կամ քարտեզագրումը և ծրագրին առնչվող ծառայությունները, որոնք տրամադրվում են մեկ պարտավորության կամ աշխատանքների լիարժեք կատարման պայմանագրի շրջանակներում, սակայն բացառելով խորհրդատվական ծառայությունները:
ՀՈԴՎԱԾ 2
Վարկը
Բաժին 2.01. (ա) ԱԶԲ-ն համաձայնում է Վարկառուին ԱԶԲ-ի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից տրամադրել քառասունչորս միլիոն երեսունյոթ հազար եվրո (€ 44,037,000), և նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Աժույթի փոխանակման միջոցով` սույն Վարկային համաձայնագրի 2.06 բաժնի դրույթների համաձայն:
(բ) Վարկն ունի մայր գումարի 22 տարի մարման ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված` համաձայն սույն բաժնի (գ) ենթաբաժնի:
(գ) Սույն Բաժնի (բ) ենթաբաժնում օգտագործված «արտոնյալ ժամանակահատված» եզրույթը նշանակում է մայր գումարի առաջին մարման ժամկետին նախորդող ժամանակահատվածը՝ համաձայն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ի վճարումների ժամանակացույցի:
Բաժին 2.02. (ա) Վարկառուն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ին վճարելու է տոկոսադրույք մասհանված և չվճարված վարկի մայր գումարի մասով յուրաքանչյուր Տոկոսադրույքի ժամանակահատվածի համար, որը համարժեք է հետևյալ գումարին.
(ա) EURIBOR-ին համարժեք տոկոսադրույքին;
(բ) 0.60%` համաձայն Վարկավորման կանոնների Բաժին 3.02-ի՝ հանած 0.10% փոխառություն` ինչպես նախատեսված է Վարկավորման կանոնների Բաժին 3.03-ով
(գ) 0.20% չափով ապահովագրավճար ըստ մարման ժամկետի, ինչպես նախատեսված է Վարկավորման կարգի Բաժին 3.03-ում:
Բաժին 2.03. Վարկառուն տարեկան կտրվածքով վճարելու է 0.15%-ի չափով պարտավորավճար: Նման գումարը հաշվարկվելու է վարկի ամբողջական գումարի մասով (հանած ժամանակ առ ժամանակ մասհանված գումարները)` Վարկային համաձայնագրի ժամկետից սկսած 60 օր հետո:
Բաժին 2.04. Վարկի տոկոսադրույքը և այլ վճարները վճարվելու են կիսամյակային կտրվածքով`յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:
Բաժին 2.05. Վարկառուն պարտավոր է վարկային հաշվից մասհանված վարկի մայր գումարը հետ վերադարնել` սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ի դրույթների համաձայն:
Բաժին 2.06. (ա) Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել վարկի պայմանների հետ կապված հետևյալ փոխարկումները կատարելու խնդրանքով՝ պարտքի պատշաճ կառավարմանը նպաստելու նպատակով՝
(i) Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի, ինչպես ստացված և չմարված, այնպես էլ չստացված, վարկային արժույթի փոփոխումը հաստատված արժույթի,
(ii) Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի, ինչպես ստացված, այնպես էլ չմարված մասի, նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմքի փոխարինումը լողացող դրույքից ֆիքսված դրույքի կամ հակառակը, և
(iii) Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի, ինչպես ստացված, այնպես էլ չմարված մասի լողացող տոկոսագումարի նկատմամբ սահմանային դրույքի սահմանումը՝ նման լողացող դրույքի նկատմամբ տոկոսագումարի դրույքի սահմանային չափը հաստատելու կամ տոկոսագումարի առավելագույն չափը սահմանելու միջոցով:
(բ) Սույն բաժնի (ա) ենթաբաժնի համաձայն փոխարկման ցանկացած առաջարկը, որը ընդունելի է ԱԶԲ համար, կհամարի «Փոխարկում», ինչպես սահմանված է Վարկավորման կանոնների 2.01(6) բաժնում, և առաջարկին ընթացք կտրվի Վարկավորման կանոնների 5-րդ հոդվածի և Փոխարկման ուղեցույցի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ III
Վարկի միջոցների օգտագործումը
Բաժին 3.01. Վարկառուն պարտավորվում է վարկային միջոցներն օգտագործել Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ սույն Վարկային համաձայնագրում սահմանված դրույթներին համաձայն:
Բաժին 3.02. Վարկային միջոցները հատկացվելու և մասհանվելու են սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 3-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով: Նշված ժամանակացույցը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել ԱԶԲ-ի և Վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ:
Բաժին 3.03. ԱԶԲ-ի կողմից այլ որոշում չկայացվելու դեպքում, Վարկառուն Վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող առարկաները գնելու կամ ձեռք է բերելու սույն Վարկային պայմանագրի Ժամանակացույց 4-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով: ԱԶԲ-ն կարող է հրաժարվել ֆինանսավորել որևէ պայմանագիր, որի առարկան չի գնվել համաձայն ԱԶԲ-ի և Վարկառուի միջև համաձայնեցված ընթացակարգերի կամ երբ պայմանագրի պայմանները չեն գոհացնում ԱԶԲ-ին:
Բաժին 3.04. ԱԶԲ-ի կողմից այլ որոշում չկայացվելու դեպքում, Վարկառուն Վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող առարկաները օգտագործելու է բացառապես Ծրագրի իրականացման նպատակով:
Բաժին 3.05. Վարկի մարման ամսաթիվը Վարկավորման Կանոնների Բաժին 9.02-ի նպատակների համար 2021թ. մայիսի 31-ն է կամ մեկ այլ ամսաթիվ, որի վերաբերյալ Վարկառուն և ԱԶԲ-ն կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնության գալ:
ՀՈԴՎԱԾ IV
Հատուկ Դրույթներ
Բաժին 4.01. (ա) Վարկառուն պարտավոր է ապահովել Ծրագրի իրականացումը բարձր պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ և տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման ընդունելի գործընթացներին համապատասխան:
(բ) Ծրագիրն իրականացնելիս և Ծրագրի կառույցները շահագործելիս Վարկառուն կատարելու է սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 5-ում նախատեսված պարտականությունները կամ նպաստելու է դրանց կատարմանը:
Բաժին 4.02. Վարկային միջոցներից զատ, Վարկառուն ապահովելու է ԱԶԲ-ի համար ընդունելի ժամկետներում և պայմաններով ֆինանսական միջոցների, կառույցների, ծառայությունների, հողի և այլ անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը՝ Ծրագիրը և Ծրագրի կառույցների շահագործումն ու սպասարկումը իրականացնելու նպատակով:
Բաժին 4.03. (ա) Ծրագիրն իրականացնելիս Վարկառուն ապահովելու է ԱԶԲ-ի համար ընդունելի կոմպետենտ և բարձր որոկավորում ունեցող խորհրդատուների և կապալառուների ներգրավումը Վարկառուին և ԱԶԲ-ին բավարարող պայմաններով և ժամկետներով:
(բ) Վարկառուն ապահովում է, որ Ծրագիրն իրականացվի Վարկառուի և ԱԶԲ համար ընդուների պլանների, նախագծման ստանդարտների, տեխնիկական բնութագրերի, աշխատանքային գրաֆիկների և շինարարության մեթոդների համաձայն: Վարկառուն պետք է ԱԶԲ տրամադրի այդ պլանները, նախագծման ստանդարտները, տեխնիկական բնութագրերը, աշխատանքային գրաֆիկները և դրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ նյութը անմիջապես դրանք մշակելուց հետո և ԱԶԲ կողմից ողջամտորեն պահանջվող մանրամասնությամբ:
Բաժին 4.04. Վարկառուն ապահովում է, որ Ծրագրի իրականացմանը և Ծրագրի կառույցների շահագործանն առնչվող վարչությունների և գործակալությունների գործունեության վերահսկողությունն ու համակարգումն իրականացվի անհրաժեշտ սահուն վարչարարական քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան:
Բաժին 4.05. (ա) Վարկառուն պետք է (i) վարի Ծրագրի առանձին հաշվեմատյաններ և գրանցումներ; (ii) պատրաստի Ծրագրի տարեկան ֆինանսական հաշվետվություն՝ համաձայն ԱԶԲ համար ընդունելի ֆինանսական հաշվետվության ստանդարտների; (iii) կազմակերպի նման ֆինանսական հաշվետվությունների տարեկան ստուգումը անկախ աուդիտորների կողմից, ում որակավորումը, փորձը և աշխատանքի առաջադրանքները ընդունելի են ԱԶԲ համար՝ համաձայն աուդիտի ստանդարտների; (iv) որպես նման յուրաքանչյուր աուդիտի մի մաս՝ ապահովի, որպեսզի աուդիտորները պատրաստեն հաշվետվություն, որը ներառում է աուդիտորների կարծիքը ֆինանսական հաշվետվությունների ու վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ և գրություն ղեկավարության համար (որում նշվում է Ծրագրի ներքին վերահսկման մեջ աուդիտի ընթացքում հայտնաբերված թերությունները, եթե այդպիսիք կան); և (v) յուրաքանչյուր առնչվող ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ քան 6 ամիս հետո ԱԶԲ տրամադրի նման ստուգված ֆինանսական հաշվետվությունների, աուդիտի հաշվետվության և ղեկավարությանն ուղղված գրության օրինակները, բոլորը անգլերեն լեզվով, ինչպես նաև այս փաստաթղթերին և դրանց աուդիտին առնչվող այլ տեղեկատվություն, որն ԱԶԲ կարող է ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջել:
(բ) ԱԶԲ կհրապարակի Ծրագրի՝ աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և վերջիններիս վերաբերյալ աուդիտորների կարծիքը դրանք ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում՝ տեղադրելով դրանք ԱԶԲ ինտերնետային կայքում:
(գ) ԱԶԲ պահանջի դեպքում՝ Վարկառուն պետք է հնարավորություն տա ԱԶԲ-ին քննարկել Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները և Վարկառուի ֆինանսական գործերը՝ այնքանով, որքանով դրանք առնչվում են Ծրագրին, վերոնշյալ ենթաբաժին (ա)(iii)-ին համապատասխան նշանակված աուդիտորների հետ, և պետք է լիազորի այդ աուդիտորների ցանկացած ներկայացուցչին մասնակցել ԱԶԲ կողմից պահանջվող ցանկացած նմանատիպ քննարկմանը՝ պայմանով, որ նման քննարկումները պետք է անցկացվեն միայն Վարկառուի կողմից լիազորված պատասխանատուի ներկայությամբ, եթե Վարկառուն չի համաձայնում այլ բանի վերաբերյալ:
Բաժին 4.06. Վարկառուն ԱԶԲ-ի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռելու քննության առնել Ծրագիրը, ապրանքները և աշխատանքները և համապատասխան գրառումներն ու փաստաթղթերը:
Բաժին 4.07. Վարկառուն ապահովելու է Ծրագրի կառույցների շահագործումը, սպասարկումը և վերանորոգումը տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի, զարգացման, շահագործման և սպասարկման գործող սահուն գործընթացների համաձայն:
ՀՈԴՎԱԾ V
Ուժի մեջ մտնելը
Բաժին 5.01. Սույն Վարկային Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում սույն Վարկային Համաձայնագրի ամսաթվից 90 օր անց, Վարկավորման Կանոնների Բաժին 10.04-ի նպատակներով:
ՀՈԴՎԱԾ VI
Այլ Դրույթներ
Բաժին 6.01. Վարկառուի Ֆինանսների Նախարարը նշանակվում է որպես Վարկառուի ներկայացուցիչ Վարկավորման Կանոնների Բաժին 12.02-ի նպատակով:
Բաժին 6.02. Վարկավորման Կանոնների Բաժին 12.01-ի նպատակներով նշվում են հետևյալ հասցեները.
Վարկառուի համար
Ֆինանսների Նախարարություն
1 Մելիք-Ադամյան փողոց
Հայաստանի Հանրապետություն, Երևան
Ֆաքս.
(374 11) 800132
ԱԶԲ-ի համար
Ասիական Զարգացման Բանկ
6 ԱԶԲ պողոտա,
Մանդալույոնգ քաղաք
1550 Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ
Ֆաքս.
(+63 2) 636-2444
(+63 2) 636-2484.
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՝ սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրել են սույն Վարկային Համաձայնագիրը վերը նշված օրվա դրությամբ, և այն պետք է հանձնվի ԱԶԲ-ի գլխավոր գրասենյակին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_____________________________
(Անունը և պաշտոնը)
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ
_____________________________
(Անունը և պաշտոնը)
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1
Ծրագրի Նկարագիրը
1. Ծրագրի նպատակն է բարելավել Վարկառուի տարածքում M6 խճուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածով տրանսպորտային արդյունավետությունն ու անվտանգությունը:
2. Ծրագիրը բացկացած է՝
(ա) M6 խճուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 51.5կմ-ի վերակառուցումից՝ բարելավված ճանապարհածածկով, անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումներով; և
(բ) ՏԿՏՏՆ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումից և Ծրագրի իրականացման ուղղությամբ աջակցության տրամադրումից:
3. Ծրագիրը պետք է ներառի խորհրդատվական ծառայությունների ապահովում շինարարության վերահսկման, Ծրագրի կառավարման, Ծրագրի աուդիտի, անվտանգության միջոցառումների իրականացմանն ուղղված աջակցության, պայմանագրի կառավարման, գնումներին ուղղված աջակցության, ճանապարհային անվտանգության և վերապատրաստումների համար:
4. Ծրագրի ավարտն ակնկալվում է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2
Վճարումների ժամանակացույց
(Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր)
1. Սույն աղյուսակը սահմանում է վարկի մայր գումարի վճարման ամսաթվերը և վարկի ամբողջական մայր գումարի դիմաց վճարվող տոկոսագումարները, որոնք պետք է վճարվեն մայր գումարի վճարման օրվա դրությամբ (վճարման մասնաբաժինները): Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկի միջոցներն ամբողջությամբ ստացած լինելու դեպքում, մայր գումարի վճարման յուրաքանչյուր օրը Վարկառուի կողմից վերադարձվող վարկի մայր գումարը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից՝ բազմապատկելով (ա) վարկի ընդհանուր մայր գումարը, որը ստացվել և չի մարվել մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ, (բ) մայր գումարի մարման յուրաքանչյուր օրվա համար նախատեսված վճարման մասնաբաժնի գումարով: Վճարման ենթակա գումարներն ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նախատեսված գումարների չափով նվազեցնելու դեպքում, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխանակումը:
Վճարման ամսաթիվը |
Վճարման ենթակա գումարը |
2032թ. մայիսի 15 |
7.142857 |
2032թ. նոյեմբերի 15 |
7.142857 |
2033թ. մայիս 15 |
7.142857 |
2033թ. նոյեմբերի 15 |
7.142857 |
2034թ. մայիսի 15 |
7.142857 |
2034թ. նոյեմբերի 15 |
7.142857 |
2035թ. մայիսի 15 |
7.142857 |
2035թ. նոյեմբերի 15 |
7.142857 |
2036թ. մայիսի 15 |
7.142857 |
2036թ. նոյեմբերի 15 |
7.142857 |
2037թ. մայիսի 15 |
7.142857 |
2037թ. նոյեմբերի 15 |
7.142857 |
2038թ. մայիսի 15 |
7.142857 |
2038թ. նոյեմբերի 15 |
7.142859 |
Ընդամենը |
100.000000 |
2. Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկի ամբողջ գումարը չստանաու դեպքում, վարկի մայր գումարի վճարման յուրաքանչյուր օրվա դրությամբ Վարկառուի կողմից վճարվող վարկի մայր գումարի չափը սահմանվում է հետևյալ կերպ.
(ա) Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկային միջոցների ստացման չափով Վարկառուն վերադարձնում է տվյալ օրվա դրությամբ ստացված և չվճարված գումարը՝ սույն Ժամանակացույցի 1-ին պարբերությունում նախատեսված կարգով:
(բ) Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվանից հետո գումարներ ստանալու դեպքում գումարները վերադարձվում են գումարի ստացմանը հաջորդող առաջին վճարման օրը: Վճարման ենթակա գումարի չափը սահմանում է ԱԶԲ-ն՝ բազմապատկելով նման կերպ յուրաքանչյուր ստացված գումարը կոտորակով, որի համարիչը սույն Ժամանակացույցի 1-ին պարբերությաո աղյուսակով նախատեսված մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ նախնական վճարման մասնաբաժինն է (նախնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ մայր գումարի վճարման օրվա դրությամբ նախնական վճարման մնացած մասնաբաժինը, որը ենթակա է վճարման տվյալ օրվա դրությամբ կամ դրանից հետո: Վճարման ենթակա գումարներն, ըստ անհրաժեշտության, կարող են փոփոխվել սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նախատեսված գումարների չափով նվազեցնելու դեպքում, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխանակումը:
3. Վարկի մայր գումարի վճարման օրվան նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում գումարների ստացման դեպքում, Վարկի մայր գումարի վճարման օրվա դրությամբ վերադարձվող մայր գումարի հաշվարկները կատարվում են ընդունելով, որ գումարը ստացվել և ենթակա է վերադարձման գումարի ստացմանը հաջորդող Վարկի մայր գումարի երկրորդ վճարման օրվա դրությամբ:
4. Առանց անտեսելու սույն Ժամանակացույցի 1-ին և 2-րդ պարբերություններում նախատեսված դրույթները, վարկի մայր գումարի ստացված ամբողջ գումարը կամ դրա մի մասը հաստատված արժույթի փոխանակելու դեպքում, նման հաստատված արժույթով փոխանակված գումարի չափը, որը ենթակա է վճարման Վարկի մայր գումարի վճարման օրվա դրությամբ, սահմանվում է ԱԶԲ-ի կողմից նախքան նման փոխանակման ենթարկված գումարը բազմապատկելով կամ (i) փոխանակման կուրսով, որն արտահայտում է ԱԶԲ-ի կողմից փոխանակման նպատակով արժույթի հեջի գործարքի շրջանակներում վճարված ամբողջ մայր գումարը, կամ (ii) ԱԶԲ-ն գումարը սահմանում է Փոխանակման ուղեցույցով նախատեսված փոխանակման կուրսի մասին բաժնի համաձայն:
5. Եթե վարկի մայր գումարի ստացված և չվճարված մասը ժամանակ առ ժամանակ արտահայտվել է տարբեր վարկային արժույթներով, ապա սույն Ժամանակացույցի դրույթները կիրառվում են վարկի գումարի յուրաքանչյուր արժույթի դեպքում առանձին՝ յուրաքանչյուր արժույթի դեպքում առանձին վճարումների աղյուսակ ստանալու նպատակով:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 3
Վարկային միջոցների հատկացում և մասհանում
Ընդհանուր
1. Սույն Ժամանակացույցին կից ներկայացված աղյուսակը նախատեսում է սույն Վարկային պայմագրերի միջոցներով ֆինանսավորվող ծախսային առարկաների կատեգորիաները և նման յուրաքանչյուր կատեգորիայի համար հատկացվող գումարը (Աղյուսակ): (Սույն Ժամանակացույցում «կատեգորիային» կատարված հղումները վերաբերում են Աղյուսակի կատեգորիային [կամ ենթակատեգորիային]):
Վարկային հաշվից գումարի մասհանման հիմքը
2. Բացառությամբ, եթե ԱԶԲ-ն որոշում ընդունի այլնի մասին, ծախսի յուրաքանչյուր առարկան ֆինանսավորվելու է վարկային միջոցների հաշվին Ժամանակացույցում նախատեսված տոկոսագումարների հիման վրա:
Տոկոսադրույք և ամրագրված վճար
3. Կատեգորիա 3-ի համար հատկացված գումարը նախատեսված է Ծրագրի իրականացման ժամանակահատվածում վարկի տոկոսագումարը և ամրագրված վճարը վճարելու համար: ԱԶԲ-ն իրավասու է վերցնել վարկի հաշվից և Վարկառուի փոխարեն ինքն իրեն վճարել սահմանված ժամանակահատվածներում վճարման ենթակա տոկոսադրությները և ամրագրված վճարը:
Վերահատկացում
4. Առանց անտեսելու Աղյուսակում նախատեսված վարկային միջոցների հատկացումը և մասհանման տոկոսադրույքները,
(ա) Եթե որևէ կատեգորիայի համար հատկացված վարկային միջոցները չեն բավարարում տվյալ կատեգորիայի բոլոր համաձայնեցված ծախսերը ֆինանսավորելու համար, ապա ԱԶԲ-ն կարող է, Վարկառուին ծանուցելու միջոցով, (i) վարկային միջոցներից այլ կատեգորիաների ֆինանսավորման համար նախատեսված գումարները, որոնք, ԱԶԲ կարծիքով, անհրաժեշտ չեն այլ ծախսերի համար, վերահատկացնել նշված կատեգորիային այն չափով, որն անհրաժեշտ է չբավարարող գումարը լրացնելու համար, և (ii) եթե վերահատկացումն ամբողջովին չի կարող ֆինանսավորել չբավարարող գումարը, ապա պետք է նվազեցնել տվյալ ծախսի համար նախատեսված ստացվող գումարի չափը, որպեսզի տվյալ կատեգորիայի հետագա ստացումները շարունակվեն մինչև դրանով նախատեսված բոլոր ծախսերի ֆինանսավորումը:
բ) Եթե որևէ կատեգորիայի համար հատկացված վարկի գումարն ավելի մեծ է տվյալ կատեգորիայով նախատեսված և համաձայնեցված ծախսերից, ապա Վարկառուին համապատասխան ծանուցում ներկայացնելու պարագայում, ԱԶԲ-ն կարող է վերահատկացնել տվյալ կատեգորիայի հավելյալ գումարները ցանկացած այլ կատեգորիային:
Հատկացման ընթացակարգեր
5. Բացառությամբ այն դեպքի, երբ ԱԶԲ-ն ընդունի այլ որոշում, վարկային միջոցները հատկացվում են վարկային հատկացումների ձեռնարկի համաձայն:
Ռետրոակտիվ ֆինանսավորում
6. Վարկային հաշվից գումարների մասհանումները կարող են կատարվել Ծրագրի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ նախքան համաձայնագրի ուժի մեջ մտնելը, սակայն ոչ շուտ քան տասներկու ամիս առաջ: Ռետրոակտիվ ֆինանսավորման առավելագույն գումարը կազմում է վարկային գումարի 20%-ը:
Ժամանակացույց 3-ի Հավելված
ԱՂՅՈՒՍԱԿ
ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ և ՄԱՍՀԱՆՈՒՄԸ (Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (M6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր) | |||
Հ/Հ |
Կետ |
ԱԶԲ ֆինանսավորման համար հատկացված ընդհանուր գումար (€) Կատեգորիա |
Վարկային հաշվից գումարի մասհանման հիմքը |
1. |
Աշխատանքներ և խորհրդատվական ծառայություններ |
35,376,000 |
Պահանջվող ընդամենը ծախսի 100 տոկոսը* |
2. |
Աճող վարչարարական ծախսեր |
965,000 |
Պահանջվող ընդամենը ծախսի 100 տոկոսը* |
3. |
Տոկոսագումար և պարտավորագին |
572,000 |
Ստացման ենթակա գումարի 100 տոկոսը |
4. |
Չհատկացված |
7,124,000 |
|
Ընդամենը |
44,037,000 |
* Առանց Վարկառուի երկրում կիրառվող հարկերի և տուրքերի:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 4
Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնում
Ընդհանուր
1. Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնումները ղեկավարվում են գնումների և խորհրդատվական ուղեցույցերով, համապատասխանաբար:
2. Բացառությամբ այն դեպքի, երբ ԱԶԲ-ն ընդունի այլ որոշում, ապրանքները և աշխատանքները գնվելու են, իսկ խորհրդատվական ծառայություններն ընտրվելու են միայն ստորև նախատեսված գնումների մեթոդի և ընտրության մեթոդների հիման վրա: Ի թիվս այլոց, այս մեթոդները ենթակա են լինելու Գնումների պլանում նախատեսված մանրամասն կարգավորումների և սահմանային արժեքի: Վարկառուն կարող է փոփոխել գնումների մեթոդը և ընտրության մեթոդները կամ սահմանային արժեքը միայն ԱԶԲ-ի հետ նախնական համաձայնություն ձեռք բերելու պարագայում: Ավելին, նման փոփոխությունները պետք է նախատեսվեն Գնումների պլանի վերանայված տարբերակում:
3. Սույն Ժամանակացույցում գործածված և Վարկային համաձայնագրով այլ կերպ չսահմանված եզրույթներն օգտագործում են Գնումների ուղեցույցով և/կամ Խորհրդատվական ուղեցույցով նախատեսված իմաստներով:
Ապրանքներ և աշխատանքներ
4. Ապրանքներն ու աշխատանքները գնվում են Միջազգային մրցակցային մրցույթի հիման վրա:
Պայմանագիրը շնորհելու պայմանները
5. Վարկառուն չպետք է շնորհի աշխատանքների կատարման որևէ պայմանագիր, որը ներառում է բնապահպանական ազդեցություններ, մինչև՝
(ա) Վարկառուի բնապահպանության նախարարությունը վերջնականորեն հաստատի ԲՆՓ; և
(բ) ՏԿՏՏՆ ԲԿՊ-ից համապատասխան դրույթները մտցնի աշխատանքների պայմանագրի մեջ:
6. Վարկառուն չպետք է կնքի աշխատանքների որևէ պայմանագիր, որը պարունակում է հարկադրված վերաբնակեցման հարցեր, մինչև որ ՏԿՏՏՆ պատրաստի և ԱԶԲ ներկայացնի Ծրագրի մանրամասն նախագծման հիման վրա մշակված ՎՊ, իսկ ԱԶԲ հաստատի նման ՎՊ:
Խորհրդատվական ծառայություններ
7. Բացառությամբ ստորև բերված պարբերությունում նախատեսված դեպքի, խորհրդատվական ծառայությունների համար Վարկառուն կիրառում է որակի և գնի վրա հիմնված ընտրություն:
8. Խորհրդատվական ծառայությունների համար Վարկառուն պետք է կիրառի Նվազագույն գնի վրա հիմնված ընտրության մեթոդը Ծրագրի ֆինանսական աուդիտի նպատակով՝ համաձայն և, ի թիվս այլոց, Գնումների պլանում նախատեսված ընթացակարգերի:
9. Վարկառուն պետք է վարձի անհատ խորհրդատուներ ճանապարհային անվտանգության, սոցիալական անվտանգությանն ուղղված աջակցության, գնումների աջակցության, բնապահպանական մոնիտորինգի և Ծրագրի կառավարման գործում աջակցության համար՝ համաձայն ԱԶԲ համար ընդունելի՝ անհատ խորհրդատուների վարձման ընթացակարգերի:
Արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքներ
10. (ա) Վարկառուն ապահովելու է, որ գնվող բոլոր ապրանքները և աշխատանքները (այդ թվում, առանց սահմանափակումների համակարգչային սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և համակարգեր, լինեն դրանք գնված առանձին կամ ներառված այլ գնված ապրանքների և ծառայությունների մեջ) չխախտեն կամ չվնասեն արդյունաբերական սեփականության կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջները:
(բ) Վարկառուն ապահովելու է, որ ապրանքների և աշխատանքների գնումների բոլոր պայմանագրերը նախատեսեն համապատասխան ներկայացուցչություններ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, միջնորդություններ կապալառուից կամ մատակարարից սույն պարբերության ենթապարբերություն (ա)-ում նախատեսված հարցերի մասով:
11. Վարկառուն ապահովելու է, որ ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող խորհրդատուների հետ կնքվող բոլոր պայմանագրերը նախատեսեն համապատասխան ներկայացուցչություններ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, միջնորդություններ խորհրդատուներից՝ երաշխավորելու համար, որ տրամադրվող խորհրդատվական ծառայությունները չխախտեն կամ չվնասեն արդյունաբերական սեփականության կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջները:
ԱԶԲ-ի կողմից գնումների որոշումների վերանայումը
12. Միջազգային մրցակցային մրցույթի ընթացակարգերի համաձայն գնվող պայմանագրերը և խորհրդատվական ծառայությունների համար կնքվող պայմանագրերը ենթակա են լինելու նախնական վերանայման ԱԶԲ-ի կողմից՝ բացառությամբ, եթե Վարկառուն և ԱԶԲ-ն համաձայնության գան այլնի մասին և նման համաձայնությունը նախատեսվի Գնումների պլանում:
13. Ապրանքների և աշխատանքների համար կնքվող պայմանագրի դեպքում, որը ենթակա է ԱԶԲ նախնական վերանայման, Վարկառուն պետք է ստանա ԱԶԲ-ի նախնական համաձայնությունը պայմանագրի դրույթների և պայմանների փոփոխությունների կամ դրանցից հրաժարվելու առնչությամբ, ներառյալ՝
(ա) Պայամանագրի ավարտի սահմանված ժամկետը 1 կամ ավել ամսով երակարաձգելու մասին, կամ, որը հավանական է, Վարկի/Դրամաշնորհի մարման ամսաթվի երկարաձգման մասին, և
(բ) սկզբնական արժեքի՝ ավելի քան 5%-ով ընդհանուր աճի մասին (կասկածներց խուսափելու նպատակով, գնի նման աճի դեպքում հաշվի են առնվելու նման պայմանագրի ցանկացած նախկին փոփոխություն):
14. Ապրանքների և Աշխատանքների համար կնքվող պայմանագրի դեպքում, որը ենթակա է ԱԶԲ ավելի ուշ վերանայմանը, ԱԶԲ կդիտարկի պայամանագրի փոփոխություններն ու կպատասխանի Վարկառուին հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան պահանջվող փաստաթուղթն ստանալուց 1 ամիս հետո:
15. Պայմանագրի փոփոխություններից հետո 1 ամսվա ընթացքում Վարկառուն պետք է ԱԶԲ տրամադրի պայմանագրի բոլոր երկարաձգումների և փոփոխությունների պատճենները, (ներառյալ փոփոխությունների հրամանները):
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 5
Ծրագրի Իրականացում; ֆինանսական հարցեր
Իրականացման կազմակերպում
1. Վարկառուն և ՏԿՏՏՆ պետք է ապահովեն, որպեսզի Ծրագիրն իրականացվի ԾՂՁ-ում նշված մանրամասն կարգավորումների համաձայն: ԾՂՁ-ում կատարվելիք հետագա ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի միայն Վարկառուի և ԱԶԲ կողմից նման փոփոխության վերաբերյալ համաձայնության գալուց հետո: ԾՂՁ-ի և սույն Վարկային Համաձայնագրի միջև ցանկացած հակասության դեպքում գերակշռում են սույն Վարկային Համաձայնագրի դրույթները:
Շրջակա միջավայր
2. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է ապահովեն, որ Ծրագրի ներքո իրականացվող բոլոր գործողությունների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, շահագործումն ու շահագործումից հանելը և Ծրագրի բոլոր կառույցները համապատասխանեն՝ (ա) Վարկառուի՝ շրջակա միջավայրին, առողջությանն ու անվտանգությանը վերաբերող բոլոր գործող օրենքներին և իրավական ակտերին; (բ) Շրջակա միջավայրի Անվտանգությանը; և (գ) ԲՆՓ-ում ու ԲԿՊ-ում նշված բոլոր միջոցառումներին և պահանջներին, և Երաշխիքների մոնիտորինգի հաշվետվության մեջ նշված ուղղիչ կամ կանխարգելիչ ցանկացած գործողությանը:
Հողի ձեռքբերում և հարկադրված վերաբնակեցում
3. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է ապահովեն, որ Ծրագրի համար պահանջվող ամբողջ հողը և այդտեղ մուտք գործելու իրավունքը հասանելի լինեն Աշխատանքների գծով կապալառուին՝ համաձայն համապատասխան աշխատանքների պայմանագրի շրջանակներում համաձայնեցված ժամանակացույցի, իսկ հողի ձեռքբերման և վերաբնակեցման բոլոր գործողություններն իրականացվեն համաձայն (ա) Վարկառուի՝ հողի ձեռքբերմանն ու հարկադրված վերաբնակեցմանը վերաբերող բոլոր գործող օրենքների և իրավական ակտերի; (բ) Հարկադրված վերաբնակեցման երաշխիքների; և (գ) ՎՊ-ում նշված բոլոր միջոցառումների և պահանջների, ու Երաշխիքների մոնիտորինգի հաշվետվության մեջ նշված ուղղիչ կամ կանխարգելիչ ցանկացած գործողության:
4. Առանց սահմանափակելու հարկադրված վերաբնակեցման երաշխիքների կամ ՎՊ կիրառման շրջանակը՝ Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է ապահովեն, որ Ծրագրի հետ կապված տեղի չի ունենա ոչ մի ֆիզիկական կամ տնտեսական տեղահանում, մինչև որ՝
(ա) տուժած մարդկանց տրամադրվի փոխհատուցում կամ այլ իրավունքներ՝ համաձայն ՎՊ-ի; և
(բ) ձևավորվի փոխհատուցման եկամուտ կամ ստեղծվի կենսամիջոցների վերականգնման ծրագիր՝ համաձայն ՎՊ-ի:
Տեղաբնակներ
5. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է երաշխավորեն, որ Ծրագիրը չունենա ոչ մի ազդեցություն տեղաբնակների վրա Անվտանգության քաղաքականության դրույթի համատեքստում: Սակայն, եթե Ծրագիրն ունենա նման ազդեցություն, Վարկառուն կձեռնարկի և կապահովի, որպեսզի ՏԿՏՏՆ ձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը Վարկառուի գործող օրենքների և իրավական ակտերի, ինչպես նաև Անվտնագության քաղաքականության դրույթների հետ Ծրագրի համապատասխանելիությունը երաշխավորելու համար:
Մարդկային և ֆինանսական ռեսուրսներ անվտանգության պահանջները կատարելու համար
6. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է հասանելի դարձնեն անհրաժեշտ բյուջետային և մարդկային ռեսուրսները՝ ԲԿՊ և ՎՊ ամբողջությամբ կատարելու համար:
Երաշխիքներ – առնչվող դրույթներ Մրցույթային փաստաղթերում և Աշխատանքների պայմանագրերում
7. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է երաշխավորեն, որ մրցույթային բոլոր փաստաղթերը և Աշխատանքների վերաբերյալ պայմանագրերը պարունակեն դրույթներ, որոնք պահանջում են կապալառուներից՝
(ա) բավարարել ԲՆՓ-ով, ԲԿՊ-ով և ՎՊ-ով նախատեսված կապալառուին վերաբերող պահանջները (շինարարության ժամանակ տուժող մարդկանց վրա ունեցած ազդեցության կտրվածքով) և անվտանգության մոնիտորինգի հաշվետվությամբ սահմանված ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումները;
(բ) կազմել բյուջե բնապահպանական և սոցիալական բոլոր նմանատիպ միջոցառումների համար;
(գ) գրավոր ծանուցել Վարկառուին բնապահպանական կամ վերաբնակեցման այն չնախատեսված ռիսկերի և ազդեցությունների մասին, որոնք ի հայտ են գալիս շինարարության, Ծրագրի իրականացման կամ շահագործման ժամանակ և հաշվի չեն առնվել ԲՆՓ-ում, ԲԿՊ-ում և ՎՊ-ում;
(դ) մինչ նյութերի տեղափոխումն ու շինարարություն սկսելը, համապատասխանաբար գրանցել ճանապարհների, գյուղատնտեսական հողի և ցանկացած այլ ենթակառուցվածքի վիճակը;
(ե) շինարարությունն ավարտելուց հետո, ամբողջապես վերականգնել անցումները, տեղական այլ ենթակառուցվածքները ու գյուղատնտեսական հողը առնվազն նրանց մինչ- ծրագրային վիճակին:
Անվտանգության մոնիտորինգ և զեկուցում
8. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է կատարի հետևյալը՝
(ա) ԱԶԲ ներկայացնի Անվտանգության Մոնիտորինգի կիսամյակային հաշվետվություններ, և միաժամանակ տուժած անձանց տրամադրի համապատասխան տեղեկատվություն նշված հաշվետվություններից;
(բ) շինարարության, Ծրագրի իրականացման և շահագործման ընթացքում բնապահպանական և/կամ սոցիալական չնախատեսված ռիսկերի և ազդեցության (որոնք հաշվի չեն առնվել ԲՆՓ-ում, ԲԿՊ-ում և ՎՊ-ում) առաջացման դեպքում արագ տեղեկացնի ԱԶԲ նման ռիսկերի և ազդեցությունների ծագման մասին՝ մանրամասն նկարագրելով միջադեպը և առաջարկելով գործողությունների պլան; և
(գ) ԲԿՊ-ով և ՎՊ-ով սահմանված միջոցառումների և պահանջների փաստացի կամ հավանական խախտման մասին տեղեկանալուց հետո անմիջապես զեկուցի ԱԶԲ:
Արգելված ներդրումների ցուցակ
9. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է երաշխավորի, որ վարկային ոչ մի միջոց չի կիրառվելու ԱՔԴ-ի Հավելված 5-ում բերված արգելված ներդրումների ցուցակում ներառված որևէ գործողություն ֆինանսավորելու նպատակով:
Աշխատանքային ստանդարտներ, Առողջության և անվտանգության պահանջներ
10. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ, պետք է երաշխավորի, որ աշխատանքային հիմնական ստանդարտները և Վարկառուի գործող օրենքներն ու իրավական ակտերը կբավարարվեն Ծրագրի իրականացման ընթացքում: Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ, պետք է ներառի կոնկրետ դրույթներ Ծրագրի շրջանակներում ԱԶԲ կողմից ֆինանսավորվող մրցույթային փաստաթղթերում և պայմանագրերում՝ պահանջելով, որպեսզի կապալառուները, ի թիվս այլ բաների, (ա) համապատասխանեն Վարկառուի բոլոր գործող աշխատանքային օրենքներին և իրավական ակտերին և պահպանեն աշխատավայրի անվտանգության նորմերը, (բ) չաշխատացնեն երեխաներին, (գ) խտրականություն չդնեն աշխատողների միջև զբաղվածության տեսանկյունից, (դ) չաշխատեցնեն մարդկանց պարտադրաբար, (ե) տան միավորումների ձևավորման ազատություն և ճանաչեն կոլեկտիվ բանակցությունների իրավունքը, և (զ) Ծրագրում ընդգրկված կապալառուների աշխատակիցների և Ծրագրի տարաքծի շրջակայքում գտվող տեղական համայնքների անդամների, մասնավորապես՝ կանանց շրջանում տարածեն տեղեկատվություն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում՝ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամ ներգրավեն համապատասախան ծառայություններ տրամադրողների այդպիսի տեղեկատվության տարածման համար:
11. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է խստորեն հետևի վերոնշյալ պարբերություն 10-ով նախատեսված պահանջներին և ԱԶԲ պարբերաբար ներկայացնի հաշվետվություններ:
Սեռային հարցեր և զարգացում
12. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է Ծրագրի իրականացման ընթացքում երաշխավորի գենդերային հավասարության սկզբունքների պահպանումը, որի նպատակն է բարձրացնել Ծրագրի արդյունավետությունը և ազդեցությունը Ծրագրի տարածքում գտնվող կանանց վրա, ներառյալ՝ (ա) համարժեք աշխատանքի համար հավասար վարձատրություն թե կանանց, թե տղամարդկանց համար; (բ) կին աշխատողների աշխատանքային պայմանների խթանում; և (գ) անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում՝ Ծրագրի գործողությունների նախագծման և իրականացման մեջ Ծրագրի տարածքում ապրող կանանց մասնակցությունը խրախուսելու համար:
Համակատարող կողմի աջակցություն
13. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է երաշխավորի, որ Ծրագրի սահուն և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ համակատարող կողմի ամբողջ ֆինանսավուրումը իրականացվի ժամանակին, ներառյալ՝ ֆինանսական միջոցների անբավարարության կամ գերծախսի համար անհրաժեշտ համակարող կողմի լրացուցիչ ֆինանսավորումը: Բացի վերոնշյալից, Վարկառուն պետք է երաշխավորի, որպեսզի ՏԿՏՏՆ ունենա բավարար ֆինանսական միջոցներ Աշխատանքների, Ապրանքների և/կամ Խորհրդատվական ծառայությունների համար կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները կատարելու նպատակով:
14. Վարկառուն, այդ թվում՝ ՏԿՏՏՆ պետք է երաշխավորի, որպեսզի ժամանակին կատարվեն տարեկան համապատասխան բյուջետային հատկացումները և հասանելի լինեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, բացառությամբ դոնոր ֆինանսական միջոցներից, (i) միջպետական և հանրապետական ճանապարհների ու (ii) տեղական ճանապարհների շահագործման և սպասարկման ծախսերը հոգալու համար:
Գործառնական/ոլորտի գործունեության դրույթներ
15. Վարկառուն՝ այդ թվում ՏԿՏՏՆ, պետք է երաշխավորի, որ (ա) Ծրագրի Ճանապարհը վերակառուցվի մրցույթային փաստաթղթերով սահմանված նախագծի, շինարարության պայմանների և այլ փաստաղթերի տեխնիկական բնութագրին համապատասխան; (բ) շինարարության վերահսկումը, որակի վերահսկումը և պայմանագրի կառավարումն իրականացվեն միջազգայնորեն ընդունելի ստանդարտների համաձայն; և (գ) ավարտից հետո Ծրագրի Ճանապարհը շահագործվի և սպասարկվի միջազգային լավագույն փորձին համապատասխան:
16. Վարկառուն պետք է երաշխավորի, որ ՏԿՏՏՆ կտեղադրի ճանապարհային անվտանգության համապատասխան նշաններ և հարմարություններ Ծրագրի իրականացման ընթացքում և դրա ավարտից հետո, ներառյալ՝ զգուշացնող նշաններ, ճանապարհածածկի գծանշումներ, ճանապարհային նշաններ և ազդանշաններ, հաղորդակցության միջոցներ, արգելքներ վտանգավոր հատվածներում և երթևեկության վերահսկման միջոցներ: Բոլորը տեղադրվելու են միջազգային լավագույն փորձի և միջազգային համապատասխան կոնվենցիաների (որոնց կողմ է հանդիսանում Վարկառուն) համապատասխան:
17. Վարկառուն պետք է երաշխավորի, որ շահագործման ենթակա Ծրագրի Ճանապարհի բացումից առնվազն 6 ամիս առաջ (i) ՏԿՏՏՆ պետք է մշակած և իրականացրած լինի ԱԶԲ համար ընդունելի պլան՝ ուղղված ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ շահագործման ապահովմանը; և (ii) Վարկառուի համապատասխան իշխանություններն ու գործակալությունները պետք է ապահոված լինեն Ծրագրի Ճանապարհով անվտանգ երթևեկության վերահսկումը ոստիկանների կողմից և համապատասխան օրենքների և իրավական ակտերի կիրարկումը:
18. Վարկառուն պետք է երաշխավորի, որ շահագործման ենթակա Ծրագրի Ճանապարհի բացումից հետո ՏԿՏՏՆ կվերահսկի Ծրագրի Ճանապարհի վրա տեղի ունեցող պատահարների քանակը և այդ ճանապարհով երթևեկության ծավալը և կիրականացնի անվտանգության ապահովման համապատասխան միջոցառումներ:
19. Վարկառուն պետք է երաշխավորի, որ ՏԿՏՏՆ Ծրագրի Ճանապարհով կկիրարկի համապատասխան օրենքներով և իրավական ակտերով սահմանված մեքենաներից արտանետումների ստանդարտներ:
20. Վարկառուն պետք է երաշխավորի, որ Վարկառուի համապատասխան իշխանությունները և գործակալությունները կապահովեն սահմանային խիստ վերահսկողություն և խճուղու/ճանապարհի պարեկություն, մարդկանց, վայրի կենդանիների և բույսերի, վտանգված տեսակների և ապօրինի նյութերի թրաֆիքինգը կանխելու համար:
21. Ծրագրի Ճանապարհի շահագործման և սպասարկման ոլորտում ՏԿՏՏՆ գործառույթների և ղեկավարության փոփոխություն կատարելու համար Վարկառուն պետք է ձեռք բերի ԱԶԲ համաձայնությունը առնվազն 6 ամսի նման փոփոխություն կատարելուց առաջ:
Կառավարում և հակակոռուպցիոն գործունեություն
22. Վարկառուն և ՏԿՏՏՆ պետք է (ա) հետևեն ԱԶԲ Հակակոռուպցիոն քաղաքականության դրույթներին (1998թ. և ըստ հետագա փոփոխությունների) և ընդունեն, որ ԱԶԲ իրավունք է վերապահում իրեն ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննել Ծրագրին առնչվող ենթադրյալ կոռուպցիայի, խարդախության, հանցավոր համաձայնության կամ պարտադրման ցանկացած դեպք; և (բ) համագործակցեն նմանատիպ ցանկացած հետաքննության հետ ու տրամադրեն անհրաժեշտ օժանդակություն հետաքննության իրականացման համար:
23. Վարկառուն և ՏԿՏՏՆ պետք է ապահովեն, որպեսզի ԱԶԲ համար ընդունելի հակակոռուպցիոն դրույթները ներառվեն մրցույթային բոլոր փաստաթղթերում և պայմանագրերում, ներառյալ այն դրույթները, որոնք սահմանում են ԱԶԲ իրավունքը ստուգել և ուսումնասիրել իրականացնող գործակալությունների գրառումներն ու հաշիվները, ինչպես նաև բոլոր կապալառուներին, մատակարարներին, խորհրդատուներին և այլ ծառայություններ մատուցողներին այնքանով, որքանով նրանք առնչվում են Ծրագրի հետ:
