ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» հուլիս 2024 թ. |
N 218-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՇԻԿՆԵՐԻ ԵՎ ԲԵՐԱՆԸՄՊԱՆԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել նշիկների և բերանըմպանի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.07.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» հուլիս 2024 թվականի N 218-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՆՇԻԿՆԵՐԻ ԵՎ ԲԵՐԱՆԸՄՊԱՆԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C09 |
Նշիկների չարորակ նորագոյացություններ, բացառությամբ՝ լեզվային նշիկների (C02.4), ըմպանային նշիկների (C11.1) |
2) |
C09.0 |
Նշիկների փոսիկի |
3) |
C09.1 |
Քմային նշիկի աղեղիկների (առաջային), (հետին) |
4) |
C09.8 |
Նշիկների ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
5) |
C09.9 |
Նշիկների` չճշտված չարորակ նորագոյացություններ Նշիկների՝ ԱՀՃ, բկանցքի, քմային |
6) |
C10 |
Բերանըմպանի չարորակ նորագոյացություններ, բացառությամբ` նշիկների (C09) |
7) |
C10.0 |
Մակկոկորդի փոսիկի |
8) |
C10.1 |
Մակկոկորդի առաջային մակերեսի Մակկոկորդի ազատ եզրի Մակկոկորդ-լեզվային ծալքերի, բացառությամբ՝ մակկոկորդի վերենթալեզվային ոսկրային մասի (C32.1) |
9) |
C10.2 |
Բերանըմպանի կողմնային պատերի |
10) |
C10.3 |
Բերանըմպանի հետին պատի |
11) |
C10.4 |
Խռիկային ճեղքերի Խռիկային բշտերի (նորագոյացության տեղակայումը) |
12) |
C10.8 |
Բերանըմպանի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից Բերանըմպանի սահմանային եզրագծի |
13) |
C10.9 |
Բերանըմպանի չարորակ նորագոյացություններ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T- Առաջնային ուռուցք Tx` Առաջնային ուռուցքի չափերը հնարավոր չէ գնահատել Tis` Ուռուցք տեղում T1` Առավելագույն հատույթում 2.0 սմ կամ ավելի փոքր չափերի ուռուցք T2` Առավելագույն հատույթում 2.0 սմ-ից մեծ, բայց 4.0 սմ-ից փոքր չափերի ուռուցք T3` Առավելագույն հատույթում 4.0 սմ-ից ավելի, և/կամ մակկոկորդի լեզվային մակերես տարածվող ուռուցք T4` Տեղային տարածված ուռուցք T4a` Ուռուցքը ներաճում է կոկորդ, լեզվի արտաքին մկաններ, միջային թևակերպ մկան, կարծր քիմք, ստորին ծնոտ T4b` Ուռուցքը ներաճում է կողմնային թևակերպ մկան, գանգի հիմք, քթըմպանի կողմնային պատ, ընդգրկում է ներքին քնային զարկերակը
N- Ռեգիոնար ավշային հանգույցներ Nx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել N0` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ չկա N1` Առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի, մեկ համակողմանի (իպսիլատերալ) ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - ) N2a` Համակողմանի (իպսիլատերալ), առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ-ից մեծ, բայց 6.0սմ-ից փոքր չափերի, մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) N2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր, բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) N2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր, ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) N3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) N3b` Ցանկացած ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում կլինիկորեն նշանակալի էքստրակապսուլյար աճով ( ENE+)
pN - Պաթոմորֆոլոգիական դասակարգում pNx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել pN0` Ռեգիոնար մետաստազ չկա pN1` Համակողմանի (իպսիլատերալ), առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի, մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE -) pN2a` Համակողմանի (իպսիլատերալ), մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առավելագույն հատույթում 3.0 սմ-ից փոքր և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ առավելագույն հատույթում 3.0սմ-ից մեծ 6.0սմ-ից փոքր` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) pN2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր, բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) pN2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր, բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) pN3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) pN3b` Համակողմանի (իպսիլատերալ), մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առավելագույն հատույթում 3.0 սմ-ից մեծ և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ համակողմանի, երկկողմանի և կոնտրլատերալ էքստրակապսուլյար աճով ցանկացած չափի բազմաթիվ ավշային հանգույցներ (ENE+) կամ կոնտրլատերալ ցանկացած չափի եզակի ավշային հանգույց` էքստրանոդալ աճով (ENE+) M - Հեռավոր մետաստազներ M0` Հեռավոր մետաստազներ չկան M1` Առկա է հեռավոր մետաստազներ G- Հյուսվածքաբանական չարորակացման աստիճան Gx` Չարորակացման աստիճանը հնարավոր չէ գնահատել G1` Բարձր տարբերակված չարորակ նորագոյացություն G2` Միջին տարբերակման չարորակ նորագոյացություն G3` Ցածր տարբերակված չարորակ նորագոյացություն G4` Չտարբերակված չարորակ նորագոյացություն
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ–ականջաբան - ուռուցքաբան, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, անոթային վիրաբույժ, լոգոպեդ, նուտրիցիոլոգ, ներզատաբան, նյարդաբան, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, որովայնային վիրաբույժ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների բ. գանգատների առկայությամբ` դեմքի և/կամ պարանոցի շրջանում ուռուցքային գոյացության առկայություն, ցավոտություն, դեմքի արտաքին ուրվագծերի ձևախախտում, կլման և/կամ խոսքի խանգարում, կլման դժվարացում, ցավ կլման ժամանակ, արյունախխում, արյունահոսություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ուռուցքային գոյացության հայտնաբերում, լաբորատոր-ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ համադրում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշման ճշտում, այդ թվում զննում ընդհանուր անզգայացման պայմաններում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն, իմունոհիստոքիմիական հետազոտություն (այդ թվում մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ-16) հայտնաբերում) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջի-նացված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հաճա-խա-կանու-թյուն |
Միջին օրա-կան չափա-քանակ |
Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 մգ |
150 մգ |
4-6ամիս |
2) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
600մգ |
750մգ |
4-6ամիս |
3) |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
300 մգ |
350մգ |
4-6ամիս |
4) |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
150 մգ |
180մգ |
4-6ամիս |
5) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
2000 մգ |
4000մգ |
4-6ամիս |
6) |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/ |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 մգ |
5000 մգ |
4-6 ամիս |
7) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղահատեր |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
85 հաբ 42500մգ |
4-6 ամիս |
8) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
600 մգ |
4-6 ամիս |
9) |
Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 10մգ/2մլ, |
Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 200մգ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
1000 մգ |
1500 մգ |
4-6 ամիս |
10) |
Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ |
Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
2մգ |
2մգ |
4-6 ամիս |
11) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
100 մգ |
4-6 ամիս |
12) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
13) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
14) |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
400 մգ |
800մգ |
6-12 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. գոյացության լայն բացազատում, գեղձի ամբողջական հեռացում, բ. ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում (արմատական կամ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա), գ. էքսցիզիոն բիոպսիաներ (այդ թվում ախտորոշիչ տոնզիլէկտոմիա), դ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն, ե. վերականգնողական բուժում (այդ թվում վիրաբուժական՝ ռեկոնստրուկտիվ և պլաստիկ), զ. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա, է. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային բուժում, ը. բրախիթերապիա: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական: