ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«29» ապրիլ 2024 թ. |
N 2393-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-001442 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Գրիգոր Գրիգորյանի կողմից 2024 թվականի ապրիլի 15-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Գրիգոր Գրիգորյանին 2023 թվականի հուլիսի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001442 լիցենզիայի գործողությունը` մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակի մասով` մինչև 2025 թվականի ապրիլի 15-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |