Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» ապրիլ 2024 թ.

N 121-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԱՐԱԿ ԱՂՈՒ, ՉՃՇՏՎԱԾ ԵՎ ԱՅԼ ԿՐՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել բարակ աղու, չճշտված և այլ Կրոնի հիվանդությամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

18.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» ապրիլ 2024 թվականի

N 121-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԲԱՐԱԿ ԱՂՈՒ, ՉՃՇՏՎԱԾ ԵՎ ԱՅԼ ԿՐՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K50

Կրոնի (Crohn) հիվանդություն (ռեգիոնար էնտերիտ)

2)

K50.0

Բարակ աղու` Կրոնի հիվանդություն

3)

K50.8

Կրոնի հիվանդություն՝ այլ տարատեսակներ

4)

K50.9

Կրոնի հիվանդություն՝ չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ),

Բարդություններով (Բ)՝ խուղակներ, թարախակույտ, թափածակում, աղիքի ստենոզ կամ ստրիկտուրա (նեղացում), աղիքային արյունահոսություն, անանցանելիություն, բարակ աղու չարորակ նորագոյացություն (լիմֆոմա, ադենոկարցինոմա), ներծծման խանգարում (մալաբսորբցիա)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1) Ըստ բորբոքային ակտիվության՝

ա.թեթև․ լուծ օրական <4 անգամ, պուլս <90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,5, հեմոգլոբին >115 գ/լ, Էրիթրոցիտների նստեցման արագություն` ԷՆԱ <20 մմ/ժ, C-ռեակտիվ սպիտակուցը` ՑՌՍ նորմալ,

բ. միջին․ լուծ օրական 4-6 անգամ, պուլս ≤90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,8, հեմոգլոբին >115 գ/լ, ԷՆԱ ≤30 մմ/ժ, ՑՌՍ ≤30 մգ/լ,

գ. ծանր․ լուծ օրական >6 անգամ, պուլս >90/ր, մարմնի ջերմաստիճանը >37,8, հեմոգլոբին <105 գ/լ, ԷՆԱ >30 մմ/ժ, ՑՌՍ >30 մգ/լ.

2) Ըստ ստերոիդային բուժմանը պատասխանի՝

ա. ստերոիդ-ռեֆրակտեր, եթե ստերոիդային բուժման ֆոնին չի գրանցվում բարելավում,

բ. ստերոիդ-կախյալ, եթե ստերոիդով բուժմանը պատասխանում է, սակայն դեղաչափը նվազեցնելուց գրանցվում է հիվանդության ակտիվության ռեցիդիվ, իսկ կրկին բարձրացնելուց՝ բարելավում:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային կամ շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան /գաստրոէնտերոլոգ/, վիրաբույժ, էնդոսկոպիստ

8)

Գանգատներ

Որովայնի ցավ, լուծ, քաշի կորուստ, տենդ, վքնածություն (մեթեորիզմ), սրտխառնոց, փսխում, կղանքում արյան առկայություն, բարդությունների դեպքում կարող է լինել փորկապություն, արյունահոսություն, արտաքին խուղակների ձևավորում, ընդհանուր թուլություն, արյունազեղումներ՝ անեմիայի և վիտամին K թերներծծման հետևանքով, նյարդաբանական խանգարումներ՝ վիտամին B12 թերներծծման հետևանքով։ Արտաաղիքային դրսևորումներից են՝ մաշկային (բերանի խոռոչի աֆթաներ, հանգուցավոր էրիթեմա, գանգրենոզ պիոդերմիա և այլն), հոդային, աչքի (կոնյունկտիվիտ, էպիսկլերիտ, ուվեիտ), լյարդի (առաջնային բիլիար խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ) և լեղուղիների (լեղաքարային հիվանդություն) ախտահարումները:

9)

Անամնեզ

Գանգատները կարող են դրսևորվել ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ (երկար տարիների) ընթացքով: Գանգատների արտահայտվածությունը տատանվում է՝ որովայնի թեթև ցավից, լուծից մինչև ծանր թերներծծման, աղիքային անանցանելիության երևույթներ կամ սուր որովայնի պատկեր:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Որովայնի փքվածության, ցավոտության, թերներծծման դեպքում կարող են լինել պերիֆերիկ այտուցներ, գունատություն, հյուծում, արտաաղիքային դրսևորումների դեպքում` մաշկի, հոդերի, աչքերի ախտահարումներ:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Միջին-ծանր հիվանդության ակտիվության և բարդությունների դեպքում (աղիքային անանցանելիության, արյունահոսության, թափածակման, թարախակույտի ձևավորման դեպքում կարող է լինել շտապ հոսպիտալացման ցուցում):

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան

1

1

2)

Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ)

1

1

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)` էնդոսկոպիայի համար

1

1

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

1

1

5)

 Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

1

1

6)

Ռևմատոլոգ

0,2

0,2

7)

Ակնաբույժ

0,1

0,2

8)

Մաշկավեներաբան

0,3

0,4

9)

Ուռուցքաբան

0

0,2

10)

Վիրաբույժ

0,1

0,7

11)

Ինֆեկցիոնիստ

0,1

0,1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Անեմիա արյունահոսության կամ Բ-ի դեպքում թերսնուցման հետևանքով։

Լեյկոցիտոզի, թրոմբոցիտոզի և ԷՆԱ մակարդակի բարձրացման աստիճանների հիման վրա բորբոքային ակտիվության աստիճանի որոշում

2)

Առկա չէ

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,4

1

Թերներծծման հետևանքով հիպոգլիկեմիա

3)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

0.5

1

Թերներծծման, ջրազրկման հետևանքով կարող է առաջանալ պրեռենալ երիկամային անբավարարություն, որի դեպքում կդիտվի կրեատինինի քանակի բարձրացում

4)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում

0.3

1

Թերներծծման կամ լուծի և/կամ փսխման հետևանքով կարող է լինել հիպոնատրիեմիա

5)

Առկա չէ

Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում

0,3

1

Թերներծծման կամ լուծի և/կամ փսխման հետևանքով կարող է լինել հիպոկալիեմիա

6)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ),

Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի մակարդակի որոշում

1

1

Արտաաղիքային արտահայտություններից է լյարդի ախտահարումը, որի ժամանակ դիտվում է նշված ցուցանիշներից մեկի կամ մի քանիսի բարձր մակարդակներ

7)

Առկա չէ

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման, բորբոքման կամ արյունահոսության հետևանքով

8)

Առկա չէ

Արյան մեջ տրանսֆերինի հագեցվածության մակարդակի որոշում

0,4

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման կամ արյունահոսության հետևանքով

9)

Առկա չէ

Արյան մեջ ցիանոկոբալամինի (վիտամին B12) մակարդակի որոշում

0,5

1

Ցածր մակարդակը վկայում է վիտամին B12 պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման հետևանքով

10)

Առկա չէ

Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում

0,1

1

Հոմոցիստեինի բարձր մակարդակը վկայում է վիտամին B12 անբավարարության մասին

11)

Առկա չէ

Արյան մեջ ֆոլաթթվի (վիտամին B9) մակարդակի որոշում

0.2

1

Ցածր մակարդակը խոսում է բարակ աղիքում թերներծծման մասին

12)

Առկա չէ

Արյան մեջ խոլեկալցիֆերոլի (վիտամին D3) մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակը խոսում է բարակ աղիքում թերներծծման մասին, ինչպես նաև հիմք է հանդիսանում վիտամին D նշանակման դեղաչափի համար, որը նպաստում է նաև հիվանդության ավելի կայուն ռեմիսիայի

13)

Առկա չէ

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

0.8

1

Ցածր մակարդակը խոսում է բարակ աղիքում վիտամին K թերներծծման մասին

14)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակը խոսում է բարակ աղիքում թերներծծման մասին

15)

Առկա չէ

Կղանքում կալպրոտեկտինի քանակի որոշում

1

1

Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում

16)

Առկա չէ

Արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի որոշում

1

1

Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում

17)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Ա հակածնի (հակա-HAV), հեպատիտ Բ կորիզային հակածնի (հակա-HBc) հակամարմինների և հեպատիտ Ց հակածնի (հակա-HCV) հակամարմինների կամ հեպատիտ Ց-ի հակածնի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում

0,6

1

Լատենտ հեպատիտ Բ և Ց, ինչպես նաև հեպատիտ Ա-ի հանդեպ իմուն լինելու փաստը հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ: Նաև այս թեստերն անհրաժեշտ է կատարել, եթե առկա է լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ Կրոնի հիվանդությամբ պացիենտի մոտ

18)

Առկա չէ

Արյան մեջ`

հակակորիզային՝ ANA,
հակամիտոքոնդրիալ՝ AMA,
պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA,
հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում

0,2

0,3

Արտաաղիքային դրսևորումներից աուտոիմուն հեպատիտի, առաջնային բիլիար և սկլերոզացնող խոլանգիտների հայտնաբերման համար սկրինինգ՝ այն պացիենտների համար, ում մոտ առկա են համապատասխան ախտանշաններ կամ լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ

19)

Առկա չէ

Արյան մեջ գամմա-ինտերֆերոնի ազատման թեստի` IGRA- թեստի (QUANTIFERON) որոշում՝ լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով

0.2

1

Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ

20)

Առկա չէ

Արյան մեջ ցիտոմեգալովիրուսի (հակա-CMV), Էպշտեյն-Բարի վիրուսի (հակա-EBV), վարիցելլա զոստեր վիրուսի (հակա-VZV), մարդու իմունային անբավարարության վիրուսի (հակա-HIV հակամարմինների որոշում

0,2

1

Մինչ իմունաճնշիչ թերապիա սկսելը Կրոնի հիվանդությամբ պացիենտների մոտ անհրաժեշտ է կատարել

21)

Առկա չէ

Կղանքի մանրէաբանական քննություն

1

1

Լուծի ցանկացած դեպք դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ, որը անհրաժեշտ է ժխտել մի շարք հետազոտություններով, այդ թվում մանրէաբանական քննությամբ

22)

Առկա չէ

Կղանքում C. difficile GDH, A և B տոքսիների որոշում

1

1

Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված Կրոնի հիվանդության դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես C.difficile վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ

23)

Առկա չէ

Կղանքում E. coli O157:H7 շտամի իմունաբանական հայտնաբերում

1

1

Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված Կրոնի հիվանդության դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես էնտերոհեմոռագիկ E. coli վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ

24)

Առկա չէ

Աղիքային բորբոքային օջախներից վերցված բիոպտատում ցիտոմեգալովիրուսի` CMV հայտնաբերման համար (պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ) կամ իմունոհիստոքիմիական (ԻՀՔ) քննություն

0,1

0,4

Կղանքում չմարսված ճարպերի, մկանաթելերի առկայությունը վկայում է թերներծծման մասին

25)

Առկա չէ

Կղանքի քննություն ճիճվակրության վերաբերյալ

0,2

0,3

Թերներծծման, ինչպես նաև Կրոնի հիվանդության այլ ախտանիշների պատճառ կարող է լինել ճիճվակրությունը

 

Գործիքային հետազոտություններ

26)

Առկա չէ

Կոլոնոսկոպիա՝ բիոպսիայով

1

1

Անհրաժեշտ հետազոտություն է՝ զստաղիքի տերմինալ հատվածի և հաստ աղու լորձաթաղանթի բորբոքումը հաստատելու տիպիկ նշանները (ճեղքանման կամ աֆթոզ խոցեր, “սալահատակի պատկեր”) կամ բարդությունները (պսևդոպոլիպներ, ստրիկտուրաներ, չարորակ գոյացություն, խուղակներ և այլն) նկարագրելու համար

27)

Առկա չէ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)՝ բիոպսիայով

1

1

Անհրաժեշտ է միայն եթե կան մարսողական ուղու վերին հատվածի հետ կապված գանգատներ, կարող են հայտնաբերվել նույնատիպ ախտահարումները, հաստ կամ բարակ աղիքում

28)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային էնտերոգրաֆիա

0,5

1

Անհրաժեշտ է կատարել բոլոր պացիենտներին, որոնց մոտ հայտնաբերվում է զստաղիքի բորբոքում՝ բարակ աղիքի մնացյալ հատվածներում պատի հաստացումներ, նեղացումներ, հիպերվասկուլյարիզացիայի (վկայում է բորբոքման մասին) նշաններ, ինչպես նաև լիմֆադենոպաթիա, խուղակներ, թարախակույտեր և այլ բարդություններ հայտնաբերելու նպատակով

29)

Առկա չէ

Կապսուլային էնդոսկոպիա

0,01

0,03

Հայտնաբերվում են խոցեր բարակ աղիքի այն հատվածներում, որոնք հասանելի չեն էնդոսկոպիկ հետազոտության համար

30)

Առկա չէ

Որովայնի/կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստով

0,5

1

Թերներծծման այլ պատճառները, այդ թվում բարակ աղիքի լիմֆոման ժխտելու նպատակով։ Ալտերնատիվ հետազոտություն է միջուկամագնիսային-ռեզոնանսային էնտերոգրաֆիային

31)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

   

Ջրազրկման, էլեկտրոլիտային դիսբալանսի հետևանքով սրտի ռիթմի և սնուցման խանգարումների հայտնաբերում

32)

Առկա չէ

Որովայնի գերձայնային հետազոտություն

1

1

Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և խոցի մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, որոնք անհրաժեշտ է ժխտել այս մեթոդով։ Նաև անհրաժեշտ է պարզել Կրոնի հիվանդության արտաաղիքային դրսևորումների առկայությունը՝ սկլերոզացնող խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, սպլենոմեգալիա

33)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիա

0,1

0,2

Սկլերոզացնող խոլանգիտի՝ որպես արտաաղիքային դրսևորում, կասկածի դեպքում հաստատող հետազոտություն է

34)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա

0,7

1

Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ, ինչպես նաև զստաղիքի խոցերի այլ պատճառ հանդիսացող տուբերկուլյոզային վարակը ժխտելու նպատակով

35)

Առկա չէ

Էնդոսկոպիկ հետազոտությամբ (կոլոնոսկոպիա, ԷԳԴՍ) հայտնաբերված բորբոքման և ինտակտ օջախներից վերցված բիոպտատների հյուսվածքաբանական քննություն

1

1

Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով

36)

Առկա չէ

Լյարդի բիոպսիա

0,01

0,05

Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափ-ման միա-վոր

Միջի-նաց-ված ցուցա-նիշ՝ տրա-մա-դրման հաճա-խա-կանու-թյուն

Մի-ջին օրա-կան չափա-քա-նակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Բուդեսոնիդ դեղապատիճ 3 մգ

Բուդեսոնիդ դեղապատիճ 3 մգ

Հատ

0,6

2

120

60

2)

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ

Ռեմիսիա ստանալու նպատակով

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ

Մգ

0,8

48

672 մգ (168*4 մգ կամ 42*16 մգ հաբեր)

14

3)

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ Ռեմիսիա ստանալուց հետո դեղաչափի աստիճանական նվազեցում

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ

Մգ

0,8

24

1848

77 ***

4)

Ազաթիոպրին դեղահատեր 50մգ

Ազաթիոպրին դեղահատեր 50մգ

Հատ

0,7

2,5

912,5****

365****

5)

Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ/մլ

Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ/մլ

Հատ

0,1

1,5

78

52**** /շաբաթական 1 անգ/

6)

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Հատ

0,3

2

6

3

7)

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

ռեմիսիա ստանալու նպատակով

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

Հատ

0,5

3,5

10,5

3 /3 ներարկ․ 6 շաբաթում/

8)

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

Ռեմիսիա ստանալուց հետո ռեմիսիան պահպանելու նպատակով

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

Հատ

0,3

3,5

22

6,5 **** /ամեն 8 շաբաթը 1 ներարկ․/

9)

Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ

Ռեմիսիա ստանալու նպատակով

Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ

Հատ

0,5

2

7

3 /3 ներարկում 4 շաբաթում

10)

Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ

Ռեմիսիա ստանալուց հետո ռեմիսիան պահպանելու նպատակով

Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ

Հատ

0,4

1

26

26**** /ամեն 2 շաբաթը 1 ներարկ․/

11)

Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ

Ռեմիսիա ստանալու նպատակով

Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ

Հատ

0,2

1

3

3 /3 ներարկ․ 6 շաբաթում/

12)

Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ

Ռեմիսիա ստանալուց հետո ռեմիսիան պահպանելու նպատակով

Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ

Հատ

0,1

1

7

7 **** /ամեն 8 շաբաթը 1 ներարկ․/

13)

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 130 մգ/26 մլ Ռեմիսիա ստանալու նպատակով

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 130 մգ/26 մլ

Հատ

0.1

3

9

3 /3 ներարկ․ 6 շաբաթում/

14)

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 45մգ/0,5մլ Ռեմիսիա ստանալուց հետո ռեմիսիան պահպանելու նպատակով

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 45մգ/0,5մլ

Հատ

0.06

2****

8****

4 /ամեն 12 շաբաթը 1 ներարկ․/****

15)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Հատ

0,3

3

30

10

16)

Վանկոմիցին դեղապատիճ 125մգ

Վանկոմիցին դեղապատիճ 125մգ

Հատ

0,2

4

40

10

17)

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200 մգ

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200 մգ

Հատ

0,1

2

20

10

18)

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Եր Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Հատ

0,5

0,8

120

60

19)

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

հատ

0,4

1

60

60

20)

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Հատ

0,2

0,8

24

60

21)

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Հատ

0,5

2

40

20

22)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Հատ

0,03

1

6

6

23)

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ

Մգ

0,05

10

20

200

24)

Կալցեֆեդիոլ դեղապատիճ 0.266մգ

Կալցեֆեդիոլ դեղապատիճ 0.266մգ

հատ

0,8

0,1

60

6

25)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

Հատ

0,2

2

10

5

26)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ

Հատ

0,2

2

10

5

27)

Մովիպրեպ, փոշի, 1 տուփը պարունակում է սաշե Ա+Բ

Մակրոգոլ, ասկորբինաթթու

Հատ

1

1

1

1

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

3) *** 11 շաբաթում կատարվում է դեղաչափի աստիճանական նվազեցում ամեն շաբաթ 4-ական մգ-ով:

4) **** քանակները հաշվարկված են 1 տարվա համար, բուժման տևողությունը անորոշ երկար է:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պարէնտերալ սնուցում՝ ծանր թերներծծման դեպքերում

0

0,05

2)

Վիրահատական միջամտություն՝ բարդությունների կամ դեղորայքային բուժմանը չենթարկվող ընթացքի պարագայում

0,2

0,08

3)

Կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստում՝ դեղորայքային բուժման նկատմամբ ռեֆրակտեր C. difficile վարակով բարդանալու դեպքում

0

0,1

4)

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում

0

0,3

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Քրիստիան Մասեր և այլք․ ECCO-ESGAR աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման գնահատականի ուղեցույց մաս 1։ Հայտնի ԱԲՀ-ների առաջնային ախտորոշում, մոնիտորինգ, բարդությունների հայտնաբերում, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 13, 2-րդ համար, փետրվար 2019, 144-164 էջ /Christian Maaser et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 1: Initial diagnosis, monitoring of known IBD, detection of complications, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 2, February 2019, Pages 144–164K, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy113

2. Անդրեաս Շտուրմ և այլք․ ECCO-ESGAR աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման գնահատականի ուղեցույց մաս 2։ ԱԲՀ-ի սանդղակներ, ընդհանուր սկզբունքներ և տեխնիկական ասպեկտներ, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 13, 3-րդ համար, մարտ 2019, 273-284 էջ/ Andreas Sturm, et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 2: IBD scores and general principles and technical aspects, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 3, March 2019, Pages 273–284, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy114

3. Ջոանա Տորես և այլք, Կրոնի և կոլիտի Եվրոպական ասոցիացիայից( ECCO), Կրոնի հիվանդության թերապիայի ECCO ուղեցույց, դեղորայքային թերապիա, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 14, 1-ին համար, հունվար 2020, 4-22 էջ/ Joana Torres, et al., on behalf of the European Crohn’s and Colitis Organisation [ECCO], ECCO Guidelines on Therapeutics in Crohn's Disease: Medical Treatment, Journal of Crohn's and Colitis, Volume 14, Issue 1, January 2020, Pages 4–22, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjz180

4. Միշել Ադամինա և այլք, Կրոնի և կոլիտի Եվրոպական ասոցիացիայի անունից (ECCO), Կրոնի հիվանդության թերապիայի ECCO ուղեցույց։ Վիրաբուժական թերապիա, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 14, 2-րդ համար, փետրվար 2020, 155-168 էջ/ Michel Adamina, et al., European Crohn’s and Colitis Organisation [ECCO], ECCO Guidelines on Therapeutics in Crohn’s Disease: Surgical Treatment, Journal of Crohn's and Colitis, Volume 14, Issue 2, February 2020, Pages 155–168, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjz187

5. Տ.Կուչարզիկ և այլք, Կրոնի և կոլիտի Եվրոպական ասոցիացիայի անունից (ECCO), ECCO ուղեցույց աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում ինֆեկցիաների կանխարգելման, ախտորոշման և վարման վերաբերյալ, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 15, 6-րդ համար, հունիս 2021, 879-913 էջ/T Kucharzik, et al., on behalf of the European Crohn’s and Colitis Organisation [ECCO], ECCO Guidelines on the Prevention, Diagnosis, and Management of Infections in Inflammatory Bowel Disease, Journal of Crohn's and Colitis, Volume 15, Issue 6, June 2021, Pages 879–913, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան