ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ապրիլ 2024 թ. |
N 134-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՈՊԻ ՊՏՈԶՈՎ ԵՎ ԿՈՊԻ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՎՐԱ ՆԵՐԱԶԴՈՂ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել կոպի պտոզով և կոպի ֆունկցիայի վրա ներազդող այլ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«23» ապրիլ 2024 թվականի N 134-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՈՊԻ ՊՏՈԶՈՎ ԵՎ ԿՈՊԻ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՎՐԱ ՆԵՐԱԶԴՈՂ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H 02.4 |
Կոպի պտոզ |
2) |
H 02.5 |
Կոպի ֆունկցիայի վրա ներազդող այլ խանգարումներ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա.թեթև աստիճանի պտոզ՝ կոպը իջած է 2 մմ–ով, բիբը մնում է բաց, |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, մանկաբույժ, թերապևտ, նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Դիսկոմֆորտ, կոսմետիկ դեֆեկտ, տեսողության իջեցում |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, անամնեզում վնասվածքները, վիրաբուժական միջամտությունները, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վիզիոմետրիա, բիոմիկրոսկոպիա, կոպի արտաքին զննում, ակնաճեղքի չափերի որոշվում, Լևատորի ֆունկցիայի որոշվում |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Վիրահատական բուժում` կոսմետիկ դեֆեկտը վերացնելու և տեսողական ֆունկցիան վերականգնելու նպատակով |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Թերապևտ |
1 |
1 |
3) |
Նյարդաբան |
1 |
1 |
4) |
Ուռուցքաբան |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա |
1 |
1 |
Արյան մակարդելիության փոփոխություն |
3) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
5) |
Առկա չէ |
Վիզիոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
6) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
ա.աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում, |
7) |
Առկա չէ |
Կոպերի և ակնակապիճների գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների առկայություն կամ բացակայություն |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ |
Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ |
փամփուշտներ |
մեկ անգամ |
1,0 |
1 |
7 |
2) |
Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք |
Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք |
պարկուճ |
մեկ անգամ |
1,0 |
7 |
7-14 |
3) |
Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ |
Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ |
սրվակ-կաթոցիկ |
մեկ անգամ |
1,0 |
7 |
7-14 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական բուժում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Բլեֆարիտի նախընտրելի պրակտիկա-2018, Ակնաբույժների Ամերիկյան Ասոցիացիա եղջերենու նախընտրելի պրակտիկա / Արտաքին Հիվանդությունների Կոմիտե, Հոկինսի Ակնաբուժական որակյալ օգնության կենտրոն Եղջերենի/ Արտաքին հիվանդություններ/Blepharitis PPP-2018, AAO PPP Cornea/External Disease Committee, Hoskins Center for Quality Eye Care Cornea/External Disease
2. Եղջերենու Նախընտրելի պրակտիկայի կոմիտե/ Արտաքին հիվանդությունների Ակնաբույժների Ամերիկյան Ակադեմիա։Գիլերմո Ամեսկուա, 1 էսեն Կ․ Ակպեկ, 2 Մարջան Ֆարիդ, 3 Ֆրանցիսկո Ջ․ Գրացիա-Ֆերրեր, 4 Էմի Լին, 5 Միշել Կ․ Ռի, 6 Դիվյա Վարու, 7 Դեվիդ Կ․ Մուշ, 8 Ստիվեն Պ․ Դան, 9 Ֆրանսիս Ս․ Մահ, 10/By the American Academy of Ophthalmology Preferred Practice Pattern Cornea/External Disease Committee: Guillermo Amescua, MD,1 Esen K. Akpek, MD,2 Marjan Farid, MD,3 Francisco J. Garcia-Ferrer, MD,4 Amy Lin, MD,5 Michelle K. Rhee, MD,6 Divya Varu, MD7 David C. Musch, PhD, MPH,8 Steven P. Dunn, MD,9 Francis S. Mah, MD10
3. Ակնաբուժության բաժանմունք, Բոսկոմ Պալմեր Աչքի Ինստիտուտ, Մայամիի համալսարանի Միլլերի բժշկության դպրոց, Մայամի Ֆլորիդա/Department of Ophthalmology, Bascom Palmer Eye Institute, University of Miami Miller School of Medicine, Miami Florida
4. Վիլմերի Աչքի Ինստիտուտ, Ջոնս Հոկինսի համալսարան, Բալտիմոր, Մերիլենդ/The Wilmer Eye Institute, Johns Hopkins University, Baltimore, Maryland
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: