ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» հոկտեմբեր 2020 թ. |
N 3776-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ««ԲԻՈՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 3720-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 22-ին «Բիոմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա տրամադրելու մասին N 3720-Ա հրամանը:
2. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Բիոմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |