Գլխավոր տեղեկություն
Համար
N 5695-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.11.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«28» նոյեմբեր 2023 թ.

N 5695-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`

1) 2016 թվականի հունիսի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002169 լիցենզիայի գործողությունը` հիվանդանոցային` օրթոպեդիական տեսակի մասով մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը

2) 2016 թվականի օգոստոսի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002183 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` ֆիզիոթերապևտիկ (բարոթերապևտիկ) տեսակի մասով մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը

3) 2020 թվականի մարտի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002704 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` մաշկաբանական, կոսմետոլոգիական, հիվանդանոցային` պրոկտոլոգիական տեսակների մասով մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան