Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» փետրվար 2024 թ.

N 71-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՈԳԵՆԻՏԱԼ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հաստատել անոգենիտալ գորտնուկների հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը ՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

21.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» փետրվար 2024 թվականի

N 71-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՆՈԳԵՆԻՏԱԼ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A63.0

Անոգենիտալ (Հետանցքասեռական) (վեներական) գորտնուկներ (կոնդիլոմաներ)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխաներ, դեռահասներ, մեծահասակներ։

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)Երկրորդային մանրէային (բակտերիալ) վարակի միացում։

Սեռական կյանքի դժվարացում և/կամ անհնարինություն։

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, ուրոոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ։

8)

Գանգատներ

ա․ հիմնական ախտանիշներ`

 Անոգենիտալ շրջանում գերաճական գոյացություններ,

Անոգենիտալ շրջանում քորի, այրոցի և ցավի զգացողություն։

 բ․ լրացուցիչ ախտանիշներ`

Խոցերի և էրոզիաների առկայություն,

Սեռական կյանքի դժվարություն կամ անհնարինություն,

Արյունահոսություն:

9)

Անամնեզ

Ռիսկային սեռական վարքագիծ։

Անպաշտպան սեռական հարաբերություն։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Գերաճական գոյացություններ՝ հանգուցիկային հիմքով վեգետացիաներ, որոշ դեպքերում միաձուլված վահանիկի ձևով։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա․ Հսկա կոնդիլոմաներ, Բուշկե-Լևենշտայնի հսկա ուռուցք։

բ. Չարորակացման ռիսկ, չարորակացում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

 1

2)

Ուրոլոգ

0,2

1

3)

Գինեկոլոգ

0,3

1

4)

Պրոկտոլոգ

0,2

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

 Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Պոլիմերազա շղթայական ռեակցիայով (ՊՇՌ) մեթոդով մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հայտնաբերում

0,2

1

Ախտորոշման հստակեցում։

2)

Առկա չէ

Սեռավարակների նկատմամբ համալիր հետազոտություն։

1

1

Այլ սեռավարակների հայտնաբերում կամ բացառում։

3)

Առկա չէ

ՊԱՊ քսուքի հետազոտություն

0,2

1

Չարորակացման ռիսկի գնահատում։

  

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Կոլպոսկոպիա

0,2

1

Արգանդի պարանոցի հյուսվածաբանական փոփոխությունների հայտնաբերում

5)

Առկա չէ

Ուրետրոսկոպիա

0,2

1

Ներմիզուկային տեղակայման գորտնուկների հայտնաբերում։

6)

Առկա չէ

Ռեկտոսկոպիա

0,2

1

Ուղիղ աղու լորձաթաղանթի ախտահարման հայտնաբերում։

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

ՀՀ-ում դեղի կարգավիճակը

Չափ-ման միա-վոր

Միջինացռևված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պոդոֆիլոտոքսինի 5մգ/մլ լուծույթ

Պոդոֆիլոտոքսինի 5մգ/մլ լուծույթ

մգ

1

2

 

3

2)

Ազոտական թթու, քացախաթթու, оքսալաթթու, կաթնաթթու, պղնձի նիտրատ (II) եռահիդրատ լուծույթ արտաքին ընդունման 580.7մգ/մլ+41.1մգ/մլ+57.4մգ/

մլ+4.5մգ/մլ+48մկգ

Ազոտական թթու, քացախաթթու, оքսալաթթու, կաթնաթթու, պղնձի նիտրատ (II) եռահիդրատ լուծույթ արտաքին ընդունման 580.7մգ/մլ+41.1մգ/

մլ+57.4մգ/

մլ+4.5մգ/մլ+48մկգ

մգ

 1

2

 

14-21

3)

 Իմիքվիմոդ 5մգ/գ նրբաքսուք

Իմիքվիմոդ 5մգ/գ նրբաքսուք

մգ

1

0,5

12

42-56

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կրիոթերապիա

1

1

2)

Էլեկտրոկոգուլյացիա

1

1

3)

Լազերային միջամտություն

1

1

4)

Վիրաբուժական միջամտություն

0,2

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ Սեռավարակների վարման ազգային ուղեցույց.

2. КР Անոգենիտալ վեներական գորտնուկներ 20202. (Մաշկավեներոլոգիայի պետական ​​հետազոտական ​​կենտրոնի մշակում) / КР Аногенитальные венерические бородавки 2020 (разработка ГОСУДАРСТВЕННОГО НАУЧНОГО ЦЕНТРА ДЕРМАТОВЕНЕРОЛОГИИ).

3. Մարդու պապիլոմավիրուսի (HPV) բուժում և կառավարում Թարմացված ՝ 2020թ. փետրվարի 20 Հեղինակ՝ Փիթեր Ա Գիրհարթ. Գլխավոր խմբագիր՝ Պրանաթարտի Հարան Չանդրասեկար: / Human Papillomavirus (HPV) Treatment & Management Updated: Feb 20, 2020 Author: Peter A Gearhart, MD; Chief Editor: Pranatharthi Haran Chandrasekar, MBBS, MD:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: