ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԻՖԻԼԻՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել սեռական օրգանների առաջնային սիֆիլիսով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 05-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԻՖԻԼԻՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
A 51․0 |
Սեռական օրգանների առաջնային սիֆիլիս Սիֆիլիտիկ շանկր` ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1 |
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(Բ) Ֆագեդենիզմ, գանգրենիզացիա, ֆիմոզ, պարաֆիմոզ, բալանիտ, բալանոպոստիտ, վագինիտ, ուրեթրիտ, բարտոլինիտ, երկրորդային վարակի միացում |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան-սեռավարակաբան |
8) |
Գանգատներ |
Կանանց և տղամարդկանց շրջանում հարուցիչի՝ դժգույն տրեպոնեմայի ներթափանցման տեղում կարծր շանկրի (էրոզիա կամ խոց) առաջացում, որը սովորաբար ուղեկցվում է հարակից ավշահանգույցների մեծացումով։ Սեռական օրգանների շրջանում առաջացած կարծր շանկրը հաճախ լինում է միայնակ, անցավ, հարթ, կարմրավուն, փայլուն մակերեսով։ Երբեմն կարող է լինել արտասովոր՝ բազմաթիվ, ցավոտ, թարախակալված, քայքայվող շանկր։ |
9) |
Անամնեզ |
Անպաշտպան սեռական հարաբերություն, ռիսկային սեռական վարքագիծ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կարծր շանկր (միայնակ կամ բազմակի), հարակից լիմֆանգիտ և լիմֆադենիտ։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Սիֆիլիս դրական թեստերի դեպքերում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2 |
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան-վեներաբան |
1 |
1 |
2) |
Ուրոլոգ |
0,3 |
0,3 |
3) |
Գինեկոլոգ |
0,3 |
0,3 |
4) |
Նեոնատոլոգ |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3 |
Լաբորատոր հետազոտություններ | ||||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
ԱԲ |
Բ |
|||||
1) |
Առկա չէ |
Տրեպոնեմա պալիդիումի ԴՆԹ-ի հայտնաբերում Պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (ՊՇՌ) |
1 |
1 |
Առաջնային սիֆիլիսի հայտնաբերում | |
2) |
Առկա չէ |
Տրեպոնեմա պալիդումի մասնակի ագլյուտինացիա (TPHA) |
1 |
1 |
Առաջնային սիֆիլիսի հայտնաբերում | |
3) |
Առկա չէ |
Նստեցման միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա (ՆՄՌ) |
1 |
1 |
Առաջնային սիֆիլիսի հայտնաբերում | |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները | |
5) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4 |
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Բենզաթին բենզիլպենիցիլին դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 1200000ՄՄ |
Բենզաթին բենզիլպենիցիլին դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 1200000ՄՄ |
մլն ԱՄ |
1 |
2,4 մլն ԱՄ |
1-2 |
15 |
2) |
Բենզիլպենիցիլին պրոկային դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 300000ՄՄ |
Բենզիլպենիցիլին պրոկային դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 300000ՄՄ |
մլն ԱՄ |
1 |
0,6 մլն ԱՄ |
15 |
15 |
3) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ |
մգ |
2 |
200 |
30 |
15 |
4) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ |
մգ |
2 |
200 |
30 |
15 |
5) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
գ |
1 |
1 գ |
1 |
15 |
6) |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
|||||
7) |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
մգ |
4 |
2000 մգ |
4 |
15 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5 |
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թրջոցներ |
0,5 |
0,5 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1.https://www.uptodate.com/contents/syphilis-screening-and-diagnostic-testing search=syfilis&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: