Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԻՖԻԼԻՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել սեռական օրգանների առաջնային սիֆիլիսով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 05-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

 ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԻՖԻԼԻՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A 51․0

Սեռական օրգանների առաջնային սիֆիլիս

Սիֆիլիտիկ շանկր` ԱՀՃ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

 Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(Բ) Ֆագեդենիզմ, գանգրենիզացիա, ֆիմոզ, պարաֆիմոզ, բալանիտ, բալանոպոստիտ, վագինիտ, ուրեթրիտ, բարտոլինիտ, երկրորդային վարակի միացում

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան-սեռավարակաբան

8)

Գանգատներ

Կանանց և տղամարդկանց շրջանում հարուցիչի՝ դժգույն տրեպոնեմայի ներթափանցման տեղում կարծր շանկրի (էրոզիա կամ խոց) առաջացում, որը սովորաբար ուղեկցվում է հարակից ավշահանգույցների մեծացումով։

Սեռական օրգանների շրջանում առաջացած կարծր շանկրը հաճախ լինում է միայնակ, անցավ, հարթ, կարմրավուն, փայլուն մակերեսով։ Երբեմն կարող է լինել արտասովոր՝ բազմաթիվ, ցավոտ, թարախակալված, քայքայվող շանկր։

9)

Անամնեզ

Անպաշտպան սեռական հարաբերություն, ռիսկային սեռական վարքագիծ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կարծր շանկր (միայնակ կամ բազմակի), հարակից լիմֆանգիտ և լիմֆադենիտ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Սիֆիլիս դրական թեստերի դեպքերում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 Ձև 2

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան-վեներաբան

1

1

2)

Ուրոլոգ

0,3

0,3

3)

Գինեկոլոգ

0,3

0,3

4)

Նեոնատոլոգ

0,1

0,1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

 Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

Տրեպոնեմա պալիդիումի ԴՆԹ-ի հայտնաբերում Պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (ՊՇՌ)

1

Առաջնային սիֆիլիսի հայտնաբերում 

2)

Առկա չէ

Տրեպոնեմա պալիդումի մասնակի ագլյուտինացիա (TPHA)

1

1

Առաջնային սիֆիլիսի հայտնաբերում 

3)

Առկա չէ

Նստեցման միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա (ՆՄՌ)

1

1

Առաջնային սիֆիլիսի հայտնաբերում 

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր  հետազոտություն

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները

5)

Առկա չէ

Արյան ընդհանուր  հետազոտություն

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 Ձև 4

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Բենզաթին բենզիլպենիցիլին դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 1200000ՄՄ

Բենզաթին բենզիլպենիցիլին դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 1200000ՄՄ

մլն ԱՄ

1

2,4 մլն ԱՄ

1-2

15

2)

Բենզիլպենիցիլին պրոկային դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 300000ՄՄ

Բենզիլպենիցիլին պրոկային դեղափոշի մ/մ ներարկման դեղակախույթի 300000ՄՄ

մլն ԱՄ

1

0,6 մլն ԱՄ

15

15

3)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ

մգ

2

200

30

15

4)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ

մգ

2

200

30

15

5)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ

գ

1

1 գ

1

15

6)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

         

7)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ

մգ

4

2000 մգ

4

15

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ: 

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

 Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թրջոցներ

0,5

0,5

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1.https://www.uptodate.com/contents/syphilis-screening-and-diagnostic-testing search=syfilis&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: