ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2023 թվական ք. Երևան |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) «5-րդ կետի 2-րդ ենթակետի՝ «Տպաքանակը (հատ)» սյունակի «10 000» թիվը փոխարինել «100 000» թվով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Մեծանուն հայեր. Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակ թեմային նվիրված «ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ. HRANT VARDANYAN. 1949-2014» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Մեծանուն հայեր. Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակ թեմային նվիրված «ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ. HRANT VARDANYAN. 1949-2014» 1 նամականիշը, անվանագինը՝ 1000 դրամ, տպաքանակը` 100 000 հատ:
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 17-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական: