ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» հոկտեմբեր 2023 թ. |
N 5131-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԷԴՎԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000103 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածները, անհատ ձեռնարկատեր Էդվին Ղազարյանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ներկայացված դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին ու լիցենզավորման կարգի պահանջներին՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Անհատ ձեռնարկատեր Էդվին Ղազարյանին տրամադրել 2004 թվականի հոկտեմբերի 25-ին տրված թիվ բժշկական օգնության և սպասարկման Կ-XX-000103 լիցենզիայի կրկնօրինակ` վերջինիս մեջ ներառելով անհատ ձեռնարկատեր Էդվին Ղազարյանի գործունեության իրականացման թիվ Կ-XX-000103 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Էդվին Ղազարյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|