ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2023 թ. |
N 375-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N 9-Ն հրամանի հավելվածի՝
1) 19-րդ կետից հանել «Հայկական մուֆլոն – գրանցված է ՀՀ կարմիր գրքում», «Բեզոարյան այծ – գրանցված է ՀՀ կարմիր գրքում», «Կարմիր բադ - տարածված», «Սևանի բեղաձուկ» բառերը,
2) 2-րդ կետից, VII բաժնի վերնագրից և 22-րդ կետից հանել «որսորդական տնտեսությունների և» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
23 հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական: