ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» դեկտԵՄԲԵՐԻ 2023 Թ. |
N 749-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արձանագրել, որ մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված, սակայն նույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանի 3-րդ կետով սահմանված կարգով վերապատրաստումներին մասնակցելու դիմում չներկայացրած, ինչպես նաև վերապատրաստումներին մասնակցած, սակայն մասնակցության 80%-ը չապահոված հաշտարարների որակավորումը նույն օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն համարվում է դադարած:
2. Սահմանել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված անձանց ցանկը համաձայն Հավելվածի:
Պարտականությունները կատարող` |
Լ. Բալյան |
Հավելված Արդարադատության նախարարի2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ա հրամանի |
ՑԱՆԿ
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼ Է ««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ ՀՕ-435-Ն ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ
|
: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|