ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
06 դեկտեմբեր 2023 թ. |
N 66-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹԻՐԵՈԻԴԻՏՈՎ (ՎԱՀԱՆԱԳԵՂՁԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել թիրեոիդիտով (վահանագեղձաբորբ) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Լ. ՆանուշՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «06» դեկտեմբեր 2023 թվականի N 66-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹԻՐԵՈԻԴԻՏՈՎ (ՎԱՀԱՆԱԳԵՂՁԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
E06 |
Թիրեոիդիտ (վահանագեղձաբորբ) |
2) |
E06.1 |
Ենթասուր թիրեոիդիտ |
3) |
E06.2 |
Քրոնիկ թիրեոիդիտ` անցողիկ թիրեոտոքսիկոզով |
4) |
E06.3 |
Ինքնաանընկալ/աուտոիմուն թիրեոիդիտ |
5) |
E06.9 |
Չճշտված թիրեոիդիտ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ)- ենթասուր թիրեոիդիտի ռեցիդիվ, մշտական հիպոթիրեոզ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ենթասուր թիրեոիդիտի զարգացման մեջ առանձնանում են 4 փուլեր՝ ա. սուր դեստրուկտիվ, թիրեոտոքսիկ (3-10 շաբաթ) բ. էութիրեոիդ (1–3 շաբաթ) գ. հիպոթիեոիդ (2-ից 6 ամիս) դ. առողջացում |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում: |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ներզատաբան |
8) |
Գանգատներ |
Ենթասուր թիրեոիդիտի դեստրուկտիվ, թիրեոտոքսիկ փուլում՝ ա. մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև սուբֆեբրիլ արժեքներ, բ. ֆարինգիտի ախտանիշներ, գ. հոգնածություն, դ. ցավ պարանոցի առջևում, որը հաճախ տարածվում է դեպի ականջներ, ծնոտ կամ կոկորդ, ե. երբեմն ցավ կուլ տալիս և գլուխը շրջելիս: |
9) |
Անամնեզ |
Ենթասուր թիրեոիդիտը սովորաբար զարգանում է վիրուսային վարակից, առավել հաճախ՝ վերին շնչուղիների վիրուսային վարակից հետո։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Սուր փուլում օբյեկտիվ հետազոտության շրջանակներում շոշափման ժամանակ սովորաբար վահանաձև գեղձի որոշ չափով մեծացում, պնդության և ցավոտության հայտնաբերում: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Արտահայտված ցավային համախտանիշ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ներզատաբան/էնդոկրինոլոգ |
1 |
1 |
2) |
Սրտաբան ( ենթասուր թիրեոիդիտի արտահայտված թիրեոտոքսիկ ֆազայի դեպքում) |
0.3 |
0,3 |
3) |
Էնդոկրին վիրաբույժ (հազվադեպ ենթասուր թիրեոիդիտի համառ ընթացքի դեպքում ցավային համախտանիշի պահպանման ժամանակ |
- |
0,01 -0.02 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | |||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Ենթասուր թիրեոիդիտի դեստրուկտիվ փուլում ԷՆԱ ցուցանիշի բարձրացում > 40-60 մմ/ժամ; և ֆիբրինոգենի մակարդակի բարձրացում; Միևնույն ժամանակ, լեյկոցիտների քանակը եւ լեյկոցիտար ֆորմուլան հաճախ լինում են նորմայի սահմաններում: |
2) |
C- ռեակտիվ սպիտակուցի որոշում |
- |
C- ռեակտիվ սպիտակուցի բարձրացում։ | |
3) |
ֆիբրինոգենի ստուգում |
- |
Ֆիբրինոգենի ցուցանիշի բարձրացում։ | |
4) |
Թիրեոտրոպ հորմոն , ազատ Տ4 (ազատ թիրոքսին) |
- |
Թիրեոտոքսիկոզի թիրեոտոքսիկ փուլում ստուգում | |
Գործիքային հետազոտություններ | ||||
5) |
Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
1 |
Հնարավոր է վահանաձև գեղձի մեծացման, ցրված տարասեռության կամ էխոգենության նվազեցված կիզակետային «ամպանման» հատվածների մեկ կամ երկու բլթերում հայտնաբերում: Նկարագրվել է այս գոտիների միգրացիա։ |
6) |
Վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա |
0,1 |
0,2 |
Պերտեխնետատ 99tTc նատրիումի կլանման նվազման հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ, 600մգ |
Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ, 600մգ․ |
մգ |
0,1- 0,4 |
Օրական 2 անգամ |
Միջինը | |
2) |
Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) դեղահատեր թաղանթապատ 220մգ, 275մգ, 550մգ |
Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) դեղահատեր թաղանթապատ 220մգ, 275մգ, 550մգ |
մգ |
0,1- 0,4 |
Օրական 2 անգամ |
Միջինը | |
3) |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
մգ |
0,5-1 |
Օրական 2 անգամ |
Միջինը | |
4) |
Լևոթիրօքսին նատրիում դեղահատեր 25մկգ, 50մկգ, 75մկգ, 100մկգ, 125մկգ ) |
Լևոթիրօքսին նատրիում դեղահատեր 25մկգ, 50մկգ, 75մկգ, 100մկգ, 125մկգ |
մկգ |
0,6-0.8 |
25-75 մկգ |
3-6 ամիս | |
5) |
Ատենոլոլ դեղահատեր 50մգ |
Ատենոլոլ դեղահատեր 50մգ |
մգ |
0,5-1 |
1-3 |
4-8 շաբաթ | |
6) |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) դեղահատեր 40մգ |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) դեղահատեր 40մգ |
մգ |
40-120 մգ/օր |
4-8 շաբաթ |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրաբուժական բուժում (վահանաձև գեղձի հեռացում) - ծայրահեղ հազվադեպ դեպքերում անընդհատ կրկնվող ենթասուր թիրեոիդիտի դեպքերում, չնայած համարժեք թերապիայի: |
- |
0,01-0.02 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Клинические рекомендации:Острые и хронические тиреоидиты (исключая аутоиммунный тиреоидит) 2020г; Российская ассоциация эндокринологов
2. Management of Subacute Thyroiditis - A Systematic Review of Current Treatment Protocols Ishita Ray 1, Brandon D'Souza 2, Pallab Sarker 3, Pawan Agarwal 4;2022
3. 2016 American Thyroid Association Guidelines for Diagnosis and Management of Hyperthyroidism and Other Causes of Thyrotoxicosis Douglas S. Ross,1* Henry B. Burch,2** David S. Cooper,3 M. Carol Greenlee,4 Peter Laurberg,5{ Ana Luiza Maia,6 Scott A. Rivkees,7 Mary Samuels,8 Julie Ann Sosa,9 Marius N. Stan,10 and Martin A. Walter
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|