«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ ____
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
13 ապրիլի 2012 թ. ք. Երևան |
N 39-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում լրացվող դիտարկման թերթիկի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Հ. Հայրապետյան |
Հավելված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի ապրիլի 13-ի N 39-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Դ Ի Տ Ա Ր Կ Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
«____» ______________ 201 թ. |
ք. Երևան |
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի __________________________________________ ____________________________________________________________________________________ (դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը) մասնակցությամբ ___________________________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի տվյալները) ____________________________________________________________________________________ (դիտարկման այլ մասնակիցների տվյալները) ____________________________________________________________________________________ (դիտարկում կատարելու վայրը (տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրը) |
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի «_____»__________201___ թ. թիվ ______-Ա հրամանի հիման վրա իրականացվեց դիտարկում:
3. Դիտարկման արդյունքում հայտնաբերվեցին հետևյալ անհամապատասխանությունները.
Հ/հ |
Շուկայահանված սննդամթերքին, սննդամթերքի հետ շփվող նյութերին, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներին ներկայացված պահանջներ |
Այո |
Ոչ |
Լրացուցիչ նշումներ (նշել անհամապատասխանության էությունը և արտադրանքը նկարագրող այլ տեղեկություններ՝ անվանումը, արտադրողը, քանակը, քաշը և այլն) |
1 |
Մակնշմանը ներկայացված պահանջներին անհամապատասխանության առկայությունը |
|||
2 |
Պահման պայմաններին ներկայացված պահանջներին անհամապատասխանության առկայությունը |
|||
3 |
Պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխության առկայությունը |
|||
4 |
Որպես սննդամթերք՝ պիտանիության ժամկետը լրացած շուկայահանված սննդամթերքի վերափաթեթավորման և իրացման առկայությունը |
|||
5 |
Փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունների ընթեռնելիության ամբողջականության և հավաստիության առկայությունը |
|||
6 |
Փաթեթավորման միջոցով շուկայահանված սննդամթերքի անվտանգության ապահովման առկայությունը |
|||
7 |
Վնասված փաթեթավորումով և մակնշումով իրացման առկայությունը |
|||
8 |
Պիտանիության ժամկետը լրանալու առկայությունը |
|||
9 |
Փաթեթավորման կամ տարայի վրա պի-տանիության ժամկետի առկայությունը կամ ընթեռնելի լինելը |
|||
10 |
Կրկնակի պիտանության ժամկետի կամ բնօրինակ պիտանիության ժամկետի ջնջվածության և (կամ) նոր պիտանիության ժամկետի նշման առկայությունը |
|||
11 |
Հայերեն մակնշման տեղակայումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա |
4. Դիտարկման ընթացքում հայտնաբերվեց նաև _________________________________________ ____________________________________________________________________________________ (իրացումը կամ վաճառքը կասեցված կամ արգելված, ինչպես նաև նմուշառված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվանումը, արտադրողը, քանակը (քաշը), կասեցման կամ արգելման կարգադրագրի տարին, ամիսը, ամսաթիվը և համարը)
5. Հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված առաջադրանքներ՝ ըստ կատարման վերջնաժամկետի. 1) _____________________________________________________________________________ 2) _____________________________________________________________________________ 3) _____________________________________________________________________________
6. Տնտեսավարող սուբյեկտի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացատրությունը կամ նշում՝ բացատրություն տալուց հրաժարվելու մասին. _______________________________________ ___________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________
7. Դիտարկում իրականացրած պաշտոնատար անձ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի __________________________________________ ____________________________________________________________________________________ (դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը) ________________________________ (ստորագրությունը)
8. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար (փոխարինող պաշտոնատար անձ)` ____________________________________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) ________________________________ (ստորագրությունը) 9. Դիտարկման թերթիկը կազմված է երկու օրինակից: 10. Ստացա դիտարկման թերթիկի մեկ օրինակը` ____________________________________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) ________________________________ (ստորագրությունը) ____________________________________________________________________________________ (նշում դիտարկման թերթիկը ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու մասին) |