«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2011 թ. |
N 870-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ, ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման 10-րդ կետի իը) ենթակետի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա «Նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների շարժի մատյանի ձևաթուղթը, գործածության և վարման կարգը»` համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Աշոտյան |
Հավելված 2011 թ. 28 հուլիսի 870-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ
_________________________ __________________________________________
_______________________________________________________________________
Նախադպրոցական ուսումնական հաստատության (կրթահամալիրի) լրիվ անվանումը, N
_______________________________________________________________________
Երեխայի |
Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը |
սեռը |
ազգությունը |
քաղաքա-ցիությունը |
Տեղեկություններ երեխայի ծննդյան վկայականից (անձնագրից) |
Ընդունվել է ուսումնական հաստատություն | ||||||
Ամսա-թիվը |
ամիսը |
տարեթիվը |
հա- |
Ամսաթիվը |
ամիսը |
տարե- |
Հրամանի | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Ընդունելությունը, խմբից խումբ փոխադրվելը` շարժը ըստ ուսումնական տարիների |
Ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) |
Բնակու-թյան վայրը, |
Ազատվել է ուսումնական հաստատությունից | |||||||||
Վաղ հասակի 1-ին խումբ |
Վաղ հասակի 2-րդ խումբ |
Կրտսեր 1-ին խումբ |
Կրտսեր |
Միջին խումբ |
Ավագ խումբ |
Խառը (տարա-տարիք) |
ամսաթիվը |
ամիսը |
տարե-թիվը |
Հրամա-նի համարը | ||
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
Մատյանը բաղկացած է էջից
Հրամանի համարը _______________________
Տնօրեն` _____________________ __________________________________
ստորագրություն | անուն , ազգանուն |
Կ.Տ. ________ _______________________20___թ.
Սկիզբը` ______________________ Ավարտը` ______________________
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Մատյանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունված և ազատված, տարիքային խմբից խումբ փոխադրված երեխաների շարժը ըստ ուսումնական տարիների գրանցելու համար:
2. Մատյանի էջերը համարակալվում են, վերջին էջում գրանցվում է էջերի թիվն ու կնքվում: Մատյանը գործածության մեջ է դրվում տնօրենի հրամանով, այդ մասին գրանցում է կատարվում մատյանի վերջին էջում և վավերացվում ուսումնական հաստատության կնիքով:
3. Մատյանում գրանցումները կատարում է հաստատության տնօրենը կամ` նրա հրամանով այլ պաշտոնյա: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեխայի ընդունման և ազատման, ինչպես նաև ներքին տեղափոխության վերաբերյալ հրամանները գրանցվում և պահպանվում են առանձին հրամանների գրքում:
4. Ուսումնական հաստատություն նոր ընդունված յուրաքանչյուր երեխայի համար գրանցում կատարվում է` ըստ շարժի հերթական թվի:
5. Շարժի մատյանի 1-ին սյունակի հերթական աճման թիվը գրանցվում է երեխայի անձնական գործի վրա:
6. Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, ազգությունը, քաղաքացիությունը և այլ անհրաժեշտ տեղեկությունները գրանցվում են երեխայի ծննդյան վկայականի (անձնագրի) տվյալների հիման վրա` 2-9-րդ սյունակներում:
7. Ուսումնական հաստատության տնօրենի կողմից տրված երեխայի ընդունման վերաբերյալ հրամանի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը լրացվում է 10-13-րդ սյունակներում:
8. 14-20-րդ սյունակներում` ըստ ուսումնական տարիների, ուսումնական տարվա սկզբում լրացվում է երեխաների խմբից խումբ փոխադրվելը` շարժը տարիքային խմբերում, իսկ ուսումնական տարվա ընթացքում երեխաների ներքին տեղափոխությունը զուգահեռ խմբերում կատարվում է տնօրենի հրամանով:
9. 20 և 21-րդ սյունակներում լրացվում են ծնողի (նրա օրինական ներկայացուցչի` ազգանունը, անունը, բնակության վայրը, հեռախոսի համարը:
10. Ուսումնական հաստատությունից երեխայի ազատման վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են 23-26-րդ սյունակներում:
11. Մատյանը ճիշտ վարելու և պահպանելու պատասխանատվությունը կրում է հաստատության տնօրենը:
12. Մատյանը համարվում է ուսումնական հաստատության կարևորագույն փաստաթուղթ և գրանցվում է գույքամատյանում:
13. Ուսումնական հաստատության տնօրենի փոփոխման դեպքում հանձնման-ընդունման ակտում պարտադիր նշվում է (են) շարժի մատյան (ներ)ը:
14. Միևնույն տարիքային խմբից երկու կամ ավելին կազմավորվելու դեպքում, կատարվում է խմբերի այբբենական համարակալում և 14-ից 19-րդ սյունակների վերին ձախ անկյունում յուրաքանչյուր երեխայի անվան դիմաց գրանցվում է այբբենական համարը, օրինակ` ավագ «ա», 2011-12, կրտսեր 2-րդ «բ»` 2011-12:
15. Գրանցումները կատարվում են հաստատությունում տվյալ պահին տարիքային խմբերում երեխաների համակազմի ընդգրկման մասին տեղեկությունների հիման վրա:
16. Մինչև 2011-2012 ուսումնական տարին հաստատություն ընդունված երեխաների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս 13-րդ սյունակը չի լրացվում:
17. Ուսումնական հաստատության լուծարման դեպքում, օրենքով սահմանված կարգով, շարժի մատյանը (մատյանները) հանձնվում է իրավահաջորդ հաստատությանը: