ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«09» հՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 թ. |
N 588-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 107-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի մարտի 13-ի «Նոտարի ստաժոր ներգրավելու, ստաժավորում անցնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2001 թվականի հունիսի 4-ի N 189 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 107-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 13․1-րդ հոդվածի 12-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.».
2) Հրամանի 1-ի կետով հաստատված «Նոտարի ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու» կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում, որում պետք է նշվեն՝
ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. հաշվառման վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,»,
գ. 2-րդ ենթակետում «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթ» բառերով,
դ. 4-րդ ենթակետում «կամ թերի բարձրագույն» բառերը հանել.
3) Կարգի 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «նրա ցանկությամբ՝ նաև հայրանունը» բառերը փոխարինել «հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում,)» բառերով.
4) Կարգի 11-րդ կետում «պատճառներով» բառից առաջ լրացնել «հարգելի» բառը.
5) Կարգի 18-րդ կետում «վերջը» բառը փոխարինել «ավարտը» բառով և հանել «ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2023 թվական: