«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002144
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2002 թ. |
N 514 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի, ՀՀ վարչապետի 2000 թվականի հունվարի 19-ի N 362 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) կատարված փոփոխությունները ու լրացումները.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) նոր խմբագրությամբ, 2002 թվականի հունիսի 1-ի դրությամբ (կցվում է):
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու մասին» N 768, 2001 թվականի հունիսի 11-ի «ՀՀ դեղերի պետական գրանցամատյանի լրացումը հաստատելու մասին» N 160 և 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ դեղերի պետական գրանցամատյանի լրացումը հաստատելու մասին» N 396 հրամանները:
Նախարար` |
Ա. Մկրտչյան |
| |
* - Ծանոթություն - |
ռեեստրը չի բերվում |