103.0525.18.12.98
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
18 դեկտեմբերի 1998 թվականի N 525
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի որոշումները (14.07.98 թ. N 2, 14.10.98 թ. N 3, 10.11.98 թ. N 4 և 16.12.98 թ. N 5)
Հրամայում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը (կցվում է):
2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`
2.1. Հաստատված ցանկը ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանի վրա:
Նախարար |
Հ. Գևորգյան |
Հաստատված է | ||
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Ց Ա Ն Կ*
Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների
Հ/Հ |
ՀԴՄ-ի մոդելների |
Խումբը |
Կիրառման ոլորտները | |||
Առևտուր | Սպասար- կումներ |
Նավթա- մթերքի վաճառք |
Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնար- կություններ | |||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 | 7 |
1 | ЭКР 2101.1Ф |
Ինքնավար | + | |||
2 | ЭКР 2102Ф | Ինքնավար | + | + Բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից | + | + |
3 | ЭКР 3101.1Ф | Ինքնավար | + | + | + | |
4 | ЭКР 3101.3Ф | Պասիվ | + | |||
5 | ЭКР 3102Ф | Ինքնավար | + | + Բացի երկաթուղային տրանսպորտից | ||
6 | ЭКР 4101.2Ф | Ակտիվ | + | + | + | + |
7 | ЭКР 4110Ф | Ակտիվ | + | |||
8 | МИНИКА 1101Ф | Ինքնավար | + | |||
9 | МИНИКА 1102Ф | Ինքնավար | + | + Բացի տրանսպորտից, կապից և փոստից |
||
10 | Микро 101Ф | Ինքնավար | + | |||
11 | Микро 103Ф | Ինքնավար | + | |||
12 | Ինքնավար | + | ||||
13 | Карат-Колибри-MF |
Ինքնավար | + | + | ||
14 | Меркурий-111Ф | Պասիվ | + | + բացի տրանսպորտից | + | |
15 | Меркурий-112Ф | Ինքնավար | + | + բացի տրանսպորտից, կապից և փոստից | + | + |
16 | Меркурий-115Ф | Ինքնավար | + | + բացի տրանսպորտից, կապից և փոստից | + | |
17 | Меркурий-120 Ф | Ինքնավար | + տրանսպորտ | |||
18 | Меркурий-130 Ф | Ինքնավար | + | |||
19 | Меркурий-140 Ф | Ակտիվ | + | |||
20 | Меркурий-150 Ф | Պասիվ | + | + բացի տրանսպորտից | + | |
21 | SHARP ER-A250RF | Ինքնավար | + | |||
22 | SAMSUNGER-4615RF | Ինքնավար | + | + | ||
23 | SAMSUNG ER-250 RF | Պասիվ | + | + | + | + |
24 | ЭЛАН-2000Ф | Ինքնավար | + | + | + | + |
25 | ЭЛАН-МИНИФ | Ինքնավար | + | + | + | + |
26 | OMRON RS 1008 F | Ինքնավար | + | + | ||
27 | OMRON RS 19 MF | Պասիվ | + | + | + | |
28 | OMRON RS 28 MF | Պասիվ | + | + | + | |
29 | IPC GRS-38001 СПF | Ակտիվ | + | + | + | |
30 | IPC POS-IIS СПF | Ակտիվ | + | + | + | |
31 | CASIO CE 2300 | Ինքնավար | + | + | + | - |
32 | CASIO 240 CR | Ինքնավար | + | + | + | - |
33 | ЭЛВЕС-01-03-Ф | Պասիվ | + | + | ||
34 | ЭЛВЕС-МИНИ-Ф | Պասիվ | + | + բացի հյուրանոցներից | ||
35 | ЕЛКА 801Б-Ф | Ինքնավար | + | |||
36 | DATECS MP-500 TТЕ | Պասիվ | + | + | + | |
37 |
ШТРИХ-M850Ф | Պասիվ | + | |||
38 |
AMC 100Ф | Ինքնավար | + | + |
(ցանկը լրաց., խմբ. 09.03.99 N 40, խմբ. 24.03.99 N 50, փոփ. 21.05.99 N 98)
* Հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների անվանման մեջ Ф-ն (F լատիներեն) տվյալ մոդելում ֆիսկալային հիշողության հանգույցի առկայության պայմանանշանն է:
** (
գրառումն ուժը կորցրել է 21.05.99 N 98)
Ցանկում ընդգրկված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ժամկետ է սահմանվում մինչև 2001 թ. հունվարի 1-ը:
Այն ոլորտներում, որտեղ ըստ ժամկետացանկի հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ աշխատելը նախատեսվում է 1999 թ. փետրվարի 1-ից սկսած` օգտագործվող մեքենաների հայերենացումը (որը հանդիսանում է այդ մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներից մեկը) թույլատրվում է կատարել մինչև 1999 թ. հուլիսի 1-ը:
Հայաստանի Հանրապետությունում գործող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք արդեն իսկ աշխատում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ, կարող են այդ մասին հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն` նշելով մեքենայի մոդելը` հաստատված տեխնիկական պարտադիր պահանջներին համապատասխանելու (կամ այդ նպատակով մեքենայում անհրաժեշտ փոփոխություն կատարելու) դեպքում տվյալ մոդելը հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների ցանկում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը գործում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության շենքում:
Հեռախոսներ` |
58-92-95, 58-94-39: |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05990001
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.02.2003, N 25-Ն | 11.04.2003, N 525 | |
21.05.2001, N 127 | 09.09.2001, N 525 | |
14.06.2000, N 201 | 30.10.2000, N 525 | |
15.10.1999, N 174 | 13.11.1999, N 525 | |
13.09.1999, N 154 | 13.10.1999, N 525 | |
21.05.1999, N 98 | 14.07.1999, N 525 | |
09.06.1999, N 110 | 14.07.1999, N 525 | |
24.03.1999, N 50 | 13.06.1999, N 525 | |
09.03.1999, N 40 | 17.04.1999, N 525 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|