24.07.24 N 903-Ն հրամանի փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հուլիսի 2017 թ. |
N 246-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.07.21 N 649-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը`
(նախաբանը փոփ. 01.07.21 N 649-Ն)
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)
2) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.07.21 N 649-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
|
Հավելված N 1 |
(հավելվածն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)
Հավելված N 2 |
Դ Ի Մ ՈՒ Մ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |
Խնդրում եմ միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել՝
Հ/հ |
Բանկի անվանումը, որին պետք է փոխանցել վերա-դարձման ենթակա գումարը |
Բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերա-դարձման ենթակա գումարը |
Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները |
Իրավա-հաջորդ կազմա-կերպության տվյալները |
Կազմա-կերպության մասնակից կազմա-կերպության տվյալները |
Վերա-դարձման ենթակա գումարը (դրամ) | |||||
-1- | -2- | -3- | -3.1- |
-3.2- |
-3.3- |
-4- | |||||
Անունը, ազգանունը, հայրանունը |
Ծննդյան ամսաթիվ |
Անձնագրի սերիան և համարը (նույնա-կանացման քարտի համարը) |
Անձնագրի (նույնա-կանացման քարտի) տրման ժամկետը և ծած-կագիրը (ում կողմից) |
ՀՎՀՀ |
Անվա-նումը |
ՀՎՀՀ |
Անվա-նումը |
||||
-3.1.1- |
-3.1.2- |
-3.1.3- |
-3.1.4- |
-3.2.1- |
-3.2.2- |
-3.3.1- |
-3.3.2- |
||||
Ընդամենը |
|
Պատասխանատու անձի |
____________________________________________________ |
Հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը
1. | 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), |
2. | 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, |
2․1․ | 2.1-ին տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, |
3. | 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը, |
4. | 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը, |
4․1․ | Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար՝ իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները՝ սույն լրացման կարգի 1-4-րդ կետերին համապատասխան, |
5. | Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը, |
6. | Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը, |
7. |
Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը, |
7.1. | Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում, |
7.1.1. | Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, |
7.1.2. | Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին, |
7.1.3. | Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում՝ քարտի համարը), |
7.1.4. | Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից), |
7.2. | Աղյուսակի 3.2-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը, |
7.2.1. | Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն, |
7.2.2. | Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը, |
7.3. | Աղյուսակի 3.3-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը, |
7.3.1. | Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն, |
7.3.2. | Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը, |
8. | Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը, |
9. | Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը, |
10. | Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը: |
(հավելվածը լրաց. 22.07.20 N 681-Ն, լրաց., փոփ. 27.07.23 N 778-Ն)