ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիս 2023 թ. |
N 2466-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ Կ-XX-000083 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2023 թվականի մայիսի 12-ին ներկայացված հայտը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1.«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի հուլիսի 27-ին տրված «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում և մեծածախ առևտուր» իրականացնելու թիվ Կ-XX-000083 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել 3 տարի ժամկետով (մինչև 27.07.2026թ.):
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |