Գլխավոր տեղեկություն
Համար
N 2086-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
21.12.2022
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

21 դեկտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 2086-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԱՄԱՐԱ ԵՐԻՑՅԱՆ ԺԻՐԱՅՐԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԹԱՄԱՐԱ ԵՐԻՑՅԱՆ ԺԻՐԱՅՐԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացված դիմումը։

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԹԱՄԱՐԱ ԵՐԻՑՅԱՆ ԺԻՐԱՅՐԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԹԱՄԱՐԱ ԵՐԻՑՅԱՆ ԺԻՐԱՅՐԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 11․12․2017թ․, գտնվելու վայրը` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ագարակ, 3 փ., 1 նրբ., տուն 6:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան