Գլխավոր տեղեկություն
Համար
N 106-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 դեկտեմբեր 2022 թ.

N 106-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ում (Դոնորի հարցաթերթիկ) կատարել հետևյալ փոփոխությունը` «Տեղեկացված եմ նաև, որ կրում եմ քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի թ. 123 (մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը), թ. 124 (վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը) հոդվածներով նախատեսված արարք կատարելու մասին, քանի որ կարող եմ վնաս պատճառել արյուն կամ արյան բաղադրամաս ստացողի առողջությանը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեղեկացված եմ նաև, որ կենթարկվեմ քրեական պատասխանատվության տեղեկատվությունը թաքցնելու, ոչ ճիշտ տրամադրելու, խեղաթյուրելու արդյունքում անձին ՄԻԱՎ վարակով կամ սեռավարակով վարակելու դեպքում (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված` Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելը, 178-րդ հոդված` Մարդու իմունային անբավարարության վիրուսով անզգուշությամբ վարակելը, 179-րդ հոդված` Սեռավարակով վարակելը, 180-րդ հոդված` Սեռավարակով անզգուշությամբ վարակելը):»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան