ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 540-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման և հավելվածի վերնագրերից ու 1-ին կետերից հանել «և դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման» բառերը.
2) որոշման հավելվածի՝
ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության՝ օրենքով սահմանված պարբերականությամբ՝ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները պարտադիր տեխնիկական զննություն են անցնում, մինչև դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին լրանալը` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, իսկ թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած՝ տարեկան մեկ անգամ:»,
բ. 9-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տրանսպորտային միջոցը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տեխնիկական զննության ներկայացնելիս՝ պետական տուրքի վճարման անդորրագիր չի պահանջվում:»,
գ. «VII. Դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը» գլուխն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. մայիսի 25 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան