ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
22 նոյեմբերի 2022 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ (ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ) ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԻՇԵՐՆ ՕԴԱՆԱՎԻ ՎՐԱ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՆՇԱԳԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել՝
1) օդանավերի ապագրանցման և պիտանիության արտահանման վկայականներ (սերտիֆիկատներ) տալու կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) ազգային և գրանցման նիշերն օդանավի վրա արտապատկերման և օդանավերի նշագծման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի պետական ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 1 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 22-ի N 5-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ (ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ) ՏԱԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և պետական (ոչ ռազմական) օդանավերի ապագրանցման սերտիֆիկատի և պիտանիության արտահանման սերտիֆիկատի տրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) և դրա հավելված 8-ի՝ «Օդանավերի թռիչքային պիտանիություն», Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9760 փաստաթղթի և «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին համապատասխան:
3. Սույն կարգում կիրառվող տերմիններն ու հասկացություններն օգտագործվում են Չիկագոյի կոնվենցիայի և դրա հավելված 8-ի՝ «Օդանավերի թռիչքային պիտանիություն», Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9760 փաստաթղթի և Օրենքում օգտագործվող հասկացություններին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և պետական (ոչ ռազմական) օդանավերի ապագրանցման սերտիֆիկատը և օդանավերի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատը տրվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից:
5. Ապագրանցման սերտիֆիկատի և արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի, ինչպես նաև դրանց հետ կապված քաղվածքների, տեղեկանքների տրամադրումը կատարվում է հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել օդանավի ֆիզիկական վիճակն ուսումնասիրելու նպատակով ստուգման անհրաժեշտության դեպքում: Սույն կարգով նախատեսված՝ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման դեպքում Կոմիտեն դիմողին գրավոր՝ հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է թերությունների մասին: Հետագա քննարկումը կատարվում է դիտողությունները վերացնելուց և Կոմիտե այդ մասին գրավոր հայտնելուց ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:
2. ՕԴԱՆԱՎԸ ՌԵԳԻՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ (ԱՊԱԳՐԱՆՑԵԼՈՒ) ԿԱՐԳԸ
6. Օդանավը Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրից (այսուհետ՝ Ռեգիստր) կամ դրա հավելվածից հանվում է.
1) սեփականատիրոջ կան նրա ներկայացուցչի հայտի հիման վրա (Ձև 1),
2) եթե օդանավի գրանցման պայմանները չեն համապատասխանում Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջներին,
3) եթե օդանավը գրանցված է որպես ռազմական օդանավ,
4) եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել, կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են,
5) եթե օդանավը վերջին երեք տարվա ընթացքում չի ունեցել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը,
6) եթե օդանավը դուրս է գրված կամ հանված է շահագործումից:
7. Սահմանված կարգով տրված օդանավի գրանցման ժամանակավոր սերտիֆիկատի գործողության ժամկետը լրանալու դեպքում օդանավի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը օդանավը գրանցելու վերաբերյալ հայտ է ներկայացնում Կոմիտե` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 20-Ն հրամանով սահմանված կարգով:
8. Եթե ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից առանց գրավառուի գրավոր համաձայնության:
9. Հայաստանի Հանրապետության օդանավը ռեգիստրից հանելու դեպքում սեփականատերը կան նրա ներկայացուցիչը տալիս է հայտ (Ձև 1) և Կոմիտե է ներկայացնում`
1) օդանավի գրանցման սերտիֆիկատը,
2) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը:
10. Հայաստանի Հանրապետության օդանավը Ռեգիստրից հանելու և օտարերկրյա պետություն արտահանելու դեպքում սեփականատերը, անհրաժեշտության դեպքում, հայտում կատարում է համապատասխան նշում օդանավի թռիչքի թույլտվության (Ձև 4) և/կամ օդանավի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի (Ձև 2) ստացման համար:
3. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ (ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ) ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Ռեգիստրից օդանավի դուրսգրման և օտարերկրյա պետությունում գրանցելու դեպքում, սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի (Ձև 1) հիման վրա Կոմիտե վերադարձված օդանավի գրանցման սերտիֆիկատի և օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի փոխարեն տրվում է օդանավի ապագրանցման սերտիֆիկատ (Ձև 3): Հայտի հիման վրա անհրաժեշտության դեպքում տրվում են նաև օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատ (Ձև 2) և օդանավի թռիչքի թույլտվություն (Ձև 4)՝ օդանավը տեղափոխելու նպատակով:
12. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատի հատկացման դեպքում սեփականատերը կամ շահագործողը Կոմիտե է ներկայացնում օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտը (Ձև 5) և նշանակման պետության կողմից ներկայացվող հատուկ պահանջները կամ լրացուցիչ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կապ է հաստատում նշանակման պետության ավիացիոն իշխանությունների հետ՝ վերջինիս կողմից ներկայացվող հատուկ պահանջների կամ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների և համաձայնեցման նպատակով:
13. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատում գրանցվում է նշանակման պետությունը, նշանակման պետության հետ համաձայնեցված բացառությունները՝ առկայության դեպքում և սերտիֆիկատի գործողության ժամկետը:
14. Օդանավի թռիչքի թույլտվությունը տրվում է օդանավը տեղափոխելու համար և չի տալիս օդանավն առևտրային նպատակներով շահագործելու իրավունք՝ համաձայն Կոնվենցիայի թիվ 8՝ «Օդանավի թռիչքային պիտանիություն» հավելվածի «Թռիչքային պիտանիության ձեռնարկի»:
15. Նշանակման պետություն ժամանելուն պես կամ գործողության ժամկետը լրանալիս օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատն ուժը կորցնում է:
16. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատն ուժը կորցնում է նաև այդ օդանավն օտարերկրյա պետության ռեգիստրում (գրանցամատյանում) գրանցվելու դեպքում:
17. Օդանավի պիտանիության արտահանման սերտիֆիկատն ունի գրանցման համար: Սերտիֆիկատների տրման հաշվառումը վարվում է հատուկ մատյանում:
Ձև 1
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին
To the Civil Aviation Committee of RA
ՀԱՅՏ
APPLICATION
Խնդրում եմ հանել ____________________________________________, որի սեփականատեր է
By present we apply for de-registration of |
(օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը) |
հանդիսանում _____________________________________________________________
owned by
Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից և տալ ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ և
from the Aircraft Registry of the Republic of Armenia and issue the Aircraft Certificate of Deregistration and
*ՕԴԱՆԱՎԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ □
Export Certificate of Airworthiness
*ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ |
□ |
Permit to Fly
_________________________________________ գրանցման համար
For registration in |
(ներմուծող պետության անվանումը) (name of importing state) |
*Նշում՝ նշել ըստ անհրաժեշտության
* Note: tick as required
ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Aircraft Data
1. Տեսակը և արտադրողը _________________________________________________________
Type and manufacturer
2. Գործարանային (սերիական) համարը ______________________________________________
Manufacturer serial number
3. Գործարանի թողարկման ամսաթիվը ____________ վերջին նորոգման ամսաթիվը՝ եթե կիրառելի է
Date of manufacture |
Date of last overhaul, if applicable |
4. Օդանավի նշանակությունը_______________________________________________________
Aircraft category
5. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը________________________
Date of aircraft inspection or check flight
6. Ում կողմից է կատարվել տեխզննումը կամ թռիչքային փորձարկումը ___________________
The aircraft inspection or check flight is performed by
_______________________________________________________________________________
Օդանավի սեփականատեր
Owner |
__________________________________________ /ազգանուն, ստորագրություն/ /name, signature/ |
«___» ________20___թ.
______________________________________________________________________________
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը
Resolution of Airworthiness Department of the Civil Aviation Committee of the Republic of Armenia
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
«___» ________20___թ. |
_____________________________________________________ |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ CIVIL AVIATION COMMITTEE
ՕԴԱՆԱՎԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ EXPORT CERTIFICATE OF AIRWORTHINESS N XXX
Սույն սերտիֆիկատը հավաստում է, որ ներքոհիշյալ արտադրանքը ստուգված է և վկայականի վավերացման պահին համարվում է պիտանի՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջների և արտահանող պետության հատուկ պահանջների՝ բացառությամբ ներքոհիշյալից: Սույն վկայականը չի հավաստում համապատասխանությունը վաճառողի և գնորդի միջև ցանկացած համաձայնագրին կամ պայմանագրին և չի տալիս օդանավի շահագործման իրավունք: This certifies that the product identified below has been examined and as of the date of this Certificate, is considered airworthy in accordance with the regulations of the Republic of Armenia and is in compliance with those special requirements of the importing State, except as stated below. This certificate does not attest to compliance with any agreements or contracts between the vendor and purchaser, nor does it constitute authority to operate an aircraft. 1. Արտադրանքը _________________________________ Product 2. Արտադրողը և տիպը __________________________________________ Manufacturer and model 3. Սերիական համարը ___________________________________________ Serial number
5. Օդանավի արտահանման պետությունը ______________________________ State to which exported 6. Բացառություններ ____________________________________________ Exceptions __________________________________________________ __________________________________________________
|
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
CIVIL AVIATION COMMITTEE
ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
CERTIFICATE OF DEREGISTRATION OF AIRCRAFT
N XXX
| ||||||
|
Ձև 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
CIVIL AVIATION COMMITTEE
ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
PERMIT TO FLY OF AIRCRAFT
N XXXX
1. Ազգային և գրանցման նիշերը Nationality and registration marks .................................... |
2. Օդանավ արտադրողը, արտադրողի կողմից օդանավի նշագրումը Manufacturer, manufacturer's designation of aircraft ........................................................................................ ........................................................................................ |
3. Օդանավի սերիայի համարը Aircraft serial number .................................... | ||||
4. Թույլտվության բովանդակությունը................................................................................................................ ......................................................................................................................................................................... The permit covers .............................................................................................................................................. ......................................................................................................................................................................... | ||||||
5. Սահմանափակումներ/Նշումներ | ||||||
Սույնով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 20-Ն հրամանի համաձայն թույլ է տալիս տվյալ ինքնաթիռի ներքոհիշյալ հատուկ պայմաններով թռիչքը ՀՀ օդային տարածքում: Սույն թույլտվությունը գործում է նաև այլ երկրների օդային տարածքներում թռիչքներ իրականացնելու նպատակով՝ տվյալ երկրների համապատասխան մարմինների կողմից լրացուցիչ թույլտվության առկայության պայմանով: | ||||||
Թռիչքային պիտանիության վարչության պետ Head of Airworthiness Department Department........................................................................... (Ստորագրություն, Ազգանուն) (Signature, Name)
|
Ձև 5
Ակտ
տեխնիկական վիճակի ստուգման և օդանավի թռիչքային պիտանիության որոշման
Report about the aircraft technical condition check and determination of the aircraft airworthiness
Հանձնաժողովը կազմով.
The commission composed of
Նախագահ__________________________________________________________________
Chairman |
/պաշտոնը, Ա.Ա.Հ./ /position, name/ |
Անդամներ __________________________________________________________________
Members |
/պաշտոնը, Ա.Ա.Հ./ /position, name/ |
____________________________________________________________________________
/պաշտոնը, Ա.Ա.Հ./ (position, name/ |
______________________________________________________________________________
/պաշտոնը, Ա.Ա.Հ./ (position, name/ |
«___»_______ 20__թ. |
կատարել է տեխնիկական զննում |
____________________________ |
performed a technical condition check of |
/օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը/ /type of aircraft, nationality and registration marks/ |
____________________________________________________________________________
/գործարանային կամ սերիական համարը/ /manufacturer or serial number/
1. Օդանավի տվյալները
Aircraft data
- գործարանի թողարկման ամսաթիվը Date of manufacture |
_________________ |
- թռիչքը շահագործման սկզբից Time since new |
_________________ /ժամ/ /hours/ |
- վայրէջքները շահագործման սկզբից Landings since new |
_________________ |
- *վերջին նորոգման ամսաթիվը Date of the last repair |
_________________ |
- *թռիչքը վերջին նորոգումից հետո Time since the last repair |
_________________ /ժամ/ /hours/ |
- *վերջին նորոգումից հետո վայրէջքների թիվը Landings since the last repairmanufacture |
_________________ |
- * մինչև նորոգումը գոյապաշարի մնացորդը ______ժամ, օրացուցային՝_______տարի,_______ամիս
* Time remaining till the next repair |
hours, |
calendar time: |
years |
months |
- *մինչև նորոգումը վայրէջքների գոյապաշարի մնացորդը __________________
Landings remaining till the next repair
- *նորոգումների քանակը ________________
Number of repairs
* Նշում` Եթե կիրառելի է
Note: If applicable
2. Շարժիչների և օդային պտուտակների տվյալները.
Engines and propellers data
/շարժիչի տեսակը/ /model of the engine/ __________________ |
1-ին, 1st |
2-րդ, 2nd |
3-րդ, 3rd |
4-րդ, 4th |
/շարժիչի գործարանային համարը/ /engine serial number/ |
||||
/աշխատանքը շահագործման սկզբից, ժամ/ |
||||
/աշխատանքը վերջին նորոգումից հետո, ժամ/ |
||||
/մինչև նորոգումը ռեսուրսի մնացորդը, ժամ/ |
||||
օդային պտուտակի գործարանային համարը |
||||
աշխատանքը շահագործման սկզբից, ժամ |
||||
/աշխատանքը վերջին նորոգումից հետո, ժամ/ |
Հավելված 4 (թերթի հակառակ կողմը)
Annex 4 (reverse side)
3. Օդանավը վերջին անգամ զննվել է _____________________ ձևի պարբերական տեխնիկական
The aircraft was last checked in the form of |
base maintenance check |
սպասարկման ծավալով, քարտ կարգագիր N ____________ «___» ________20___թ.
Job card/Certificate of Release to Service
4. Օդանավի լրակազմությունը ___________________________________________________
The aircraft completeness
5. Պարտադիր կատարման ենթակա բոլոր լրամշակումները սույն ակտի կազմման ժամանակ կատարված են, բացառությամբ`
All mandatory modifications are implemented at the time of the present report completion, with the exception of:
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
6. Հանձնաժողովի եզրակացությունը օդանավին Գրանցման վկայականի և/կամ Թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կամ Արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման հնարավորության վերաբերյալ
The commission resolution about the possibility to issue a Certificate of the aircraft registration and/or Airworthiness certificate or Export Airworthiness certificate
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Նախագահ |
_____________________ |
Անդամներ |
_____________________ |
_____________________ | |
_____________________ |
«___» ________20___թ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը
The resolution of Airworthiness Department of the Civil Aviation Committee of the Republic of Armenia
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
«___» ________20___թ. |
_____________________________________________________ /ազգանուն, ստորագրություն/ /name, signature/ |
Հավելված N 2 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 22-ի N 5-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԻՇԵՐՆ ՕԴԱՆԱՎԻ ՎՐԱ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՆՇԱԳԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օդանավերի վրա ազգային և գրանցման նիշերի արտապատկերման և օդանավերի նշագծման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) և դրա հավելված 7-ի՝ «Օդանավերի ազգային և գրանցման նիշերը», ինչպես նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում կամ դրա հավելվածում գրանցված յուրաքանչյուր քաղաքացիական օդանավի շնորհվում է ազգային և գրանցման նիշեր: Ազգային և գրանցման նիշերը նշագծվում են օդանավի վրա և գրանցվում են օդանավի գրանցման սերտիֆիկատում:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի համար առանձնացված և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հանձնաժողովի կողմից հաստատված ազգային նիշը բաղկացած է երկու լատինական գլխատառերից` EK, իսկ Հայաստանի Հանրապետության պետական օդանավերի համար հանդիսանում է «Armenia» կամ «REPUBLIC OF ARMENIA» և/կամ «Հայաստան» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Գրանցման նիշը բաղկացած է տառերից, թվերից կամ տառաթվային համադրությունից, որը տրվում է Կոմիտեի կողմից և գրառվում է ազգային նիշից հետո: Եթե գրանցման նիշի առաջին պայմանանշանը տառ է, ապա դրանից առաջ դրվում է միացման գծիկ:
5. Եթե գրանցման նիշը բաղկացած է տառերից, այս նպատակով չեն կիրառվում կոմբինացիաներ, որոնք կարող են ընդունվել իբրև հինգտառանի ազդանշաններ միջազգային կոդի (Մաս 2), Q կոդով կիրառվող, Q տառով սկսվող երեք տառից բաղկացած կոմբինացիաներ, ինչպես նաև կոմբինացիաներ, որոնք կարող են որպես SOS կամ նմանատիպ արտակարգ ազդանշան ընկալվել, օրինակ՝ XXX, PAN և TTT: Սույն կոդերի վերաբերյալ տեղեկատվությունը պահվում է էլեկտրակապի միջազգային գործող օրակարգում:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԻՇԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՄԱՆ ԵՎ ՆՇԱԳԾՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվում է ներկ կամ ցանկացած այլ միջոցներ, որոնք ապահովում են պաշտպանության համանման աստիճան: Ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի:
7. Թռչող սարքն ունի ճանաչելիության վահանակ, որտեղ նշված են, առնվազն, ազգային և գրանցման նիշը: Վահանակը պատրաստվում է հրակայուն մետաղից կամ այլ հրակայուն նյութից՝ օժտված համապատասխան ֆիզիկական հատկություններով և կցվում է թռչող սարքին գլխավոր մուտքի մոտ տեսանելի տեղում կամ, առանց օդաչուի չկառավարվող աերոստատի դեպքում այն կցվում է օգտակար բեռի արտաքին մասի տեսանելի տեղում:
8. Նիշերը նշագծվում են՝
1) Օդից ծանր թռչող սարքեր.
ա. Թևեր. Օդից ծանր թռչող սարքերի վրա նիշերը նշագծվում են մի տեղում թևի կոնստրուկցիայի ներքևի մակերևույթի վրա: Դրանք նշագծվում են թևի կոնստրուկցիայի ներքևի մակերևույթի ձախ կեսի վրա, եթե դրանք չեն զբաղեցնում այդ ողջ մակերևույթը: Հնարավորության դեպքում նիշերը տեղաբաշխվում են թևի առջևի և հետին եզրերից հավասարաչափ հեռավորության վրա: Տառերի և թվերի գագաթները ուղղված են դեպի թևի առջևի եզրի կողմերը.
բ. Ֆյուզելաժ (կամ համանման կոնստրուկցիա) և պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթները: Օդից ծանր թռչող սարքերի վրա նիշերը նշագծվում են կամ ֆյուզելաժի (կամ համանման կոնստրուկցիայի) յուրաքանչյուր կողմի վրա թևերի և պոչաթևի մակերևույթի միջև, կամ պոչաթև ուղղաձիգ մակերևույթների վերին կեսի վրա: Եթե նիշերը տեղաբաշխված են պոչաթևի մեկ ուղղաձիգ մակերևույթի վրա, ապա դրանք նշագծվում են յուրաքանչյուր կողմից: Եթե նիշերը տեղաբաշխված են պոչաթևի մի քանի ուղղաձիգ մակերևույթների վրա, ապա դրանք նշագծվում են արտաքին մակերևույթների դրսի կողմերի վրա.
գ. Հատուկ դեպքեր: Եթե օդից ծանր թռչող սարքերի կոնստրուկցիայում բացակայում են 1 և 2 կետերում նշված համանման մասերը, ապա նիշերը նշագծվում են այնպես, որպեսզի ապահովեն օդանավի արագ ճանաչելիությունը.
2) Օդից թեթև թռչող սարքեր.
ա. Դիրիժաբլներ. Դիրիժաբլի վրա նիշերը նշագծվում են կամ ֆյուզելաժի, կամ կայունացուցչի մակերևույթի վրա: Եթե նիշերը նշագծվում են ֆյուզելաժի վրա, դրանք տեղակայվում են ֆյուզելաժի երկայնքով կողմերից յուրաքանչյուրի վրա, ինչպես նաև սիմետրիկության գծի ուղղությամբ վերին մակերևույթի վրա: Եթե նիշերը նշագծվում են կայունացուցչի մակերևույթի վրա, դրանք տեղակայվում են հորիզոնական և ուղղաձիգ կայունացուցիչների վրա, հորիզոնական կայունացուցչի վրա նիշերը նշագծվում են վերին մակերևույթի աջ մասում և ստորին մակերևույթի ձախ մասում, ընդ որում, տառերի և թվերի գագաթներն ուղղված են դեպի թևի առջևի եզրը, հորիզոնական կայունացուցչի վրա նիշերը նշագծվում են կայունացուցչի ստորին մասի յուրաքանչյուր կողմի վրա, ընդ որում, տառերը և թվերը նշագծվում են հորիզոնական.
բ. Շրջանաձև աերոստատներ (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների): Նիշերը նշագծվում են երկու տրամագծորեն հակառակ տեղերում: Դրանք նշագծվում են աերոստատի առավելագույն հորիզոնական շրջանագծի մոտ.
գ. Ոչ շրջանաձև աերոստատներ (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների): Նիշերը նշագծվում են դրա յուրաքանչյուր կողմի վրա: Դրանք նշագծվում են աերոստատի առավելագույն կողային հատման գծին մոտ անմիջապես կախովի գոտու վերևը կամ զամբյուղի կախովի լարերի ամրացման կետերից վերև.
դ. Օդից թեթև թռչող սարքեր (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների): Կողային նիշերը նշագծվում են այնպես, որպեսզի տեսանելի լինեն երկու կողմերից և ցամաքից.
ե. Առանց օդաչուի չկառավարվող աերոստատներ: Նիշերը նշագծվում են ճանաչելիության վահանակի վրա:
9. Նիշերի յուրաքանչյուր առանձին խմբում տառերը և թվերն ունեն միևնույն բարձրություն:
1) Օդից թեթև թռչող սարքեր նիշերը նշագծվում են.
ա. օդից թեթև թռչող սարքերի վրա (բացի առանց օդաչուի չկառավարվող աերոստատների) նիշերը ունեն առնվազն 50 սմ բարձրություն.
բ. առանց օդաչուի չկառավարվող աերոստատների նիշերի չափսերը որոշվում են գրանցման պետության կողմից՝ հաշվի առնելով օգտակար բեռի չափսը, որին փակցվում է ճանաչելիության վահանակ.
2) Օդից ծանր թռչող սարքերի նիշերը նշագծվում են.
ա. Թևեր. Օդից ծանր թռչող սարքերի վրա նիշերի բարձրությունը կազմում է առնվազն 50 սմ.
բ. Ֆյուզելաժ (կամ համանման կոնստրուկցիա) և պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթները. Ֆյուզելաժի (կամ համանման կոնստրուկցիայի) և օդից ծանր թռչող սարքերի պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթների վրա նիշերն ունեն առնվազն 30 սմ բարձրություն.
գ. Հատուկ դեպքեր. Եթե օդից ծանր թռչող սարքերի կոնստրուկցիայում բացակայում են 1 և 2 կետերում նշված համանման մասերը, ապա նիշերն ունեն այնպիսի չափսեր, որոնք ապահովում են թռչող սարքի արագ ճանաչելիությունը:
10. Տառային նշանակման համար օգտագործվում են լատինական այբուբենի մեծատառերը` առանց գեղազարդման:
11. Յուրաքանչյուր պայմանանշանի լայնքը (բացի 1 թվից) և միացման գծիկի երկարությունը կազմում են պայմանանշանի բարձրության երկու երրորդը:
12. Բոլոր պայմանանշանները և միացման գծիկներն արվում են հոծ գծերով և այնպիսի գույնով, որն ապահովում է լավ ցայտագունություն հիմնագույնի (ֆոնի) հետ: Գծերի հաստությունը կազմում է պայմանանշանի բարձրության մեկ վեցերորդը:
13. Յուրաքանչյուր պայմանանշան անջատվում է նախորդ կամ հաջորդ պայմանանշանից այն հեռավորությամբ, որը կազմում է պայմանանշանի լայնքի մեկ չորրորդից ոչ պակաս: Միացման գծիկը համարվում է առանձին պայմանանշան:
14. Քաղաքացիական օդանավերի վրա ֆյուզելյաժի քթամասի երկու կողմերից կարող են նշագծվել օդանավի տեսակի նշումները և գերատեսչական պատկանելության տարբերիչ նշանները:
15. Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի Գրանցման Սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Կոմիտեի կողմից թույլատրված առանձին դեպքերի՝ մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Կոմիտե` շահագործողի սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2022 թվական: