ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 նոյեմբերի 2022 թ. |
N 72-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 72-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
«Հայոց պատմություն»
7-րդ դասարան
Թեմա 1. | |
Հայկական լեռնաշխարհը որպես համաշխարհային քաղաքակրթական բնօրրաններից մեկը: Հայոց հայրենիքը: Հայկական լեռնաշխարհի վաղ պետականությունները Ք.ծ.ա. III-I հազարամյակներում | |
Նպատակ | |
Ձևավորել՝ 1. Հայոց հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական պայմանների, հայերի տեղաբնիկ ծագումնաբանության և Ք.ծ.ա. III-I հազ. հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, 2. Ք.ծ.ա. III-I հազ. հայոց քաղաքակրթության առջև ծառացած մարտահրավերները վերլուծելու, ձեռնարկված միջոցառումների և արդյունքների վերաբերյալ կարծիք հայտնելու, եզրահանգումներ անելու հմտություններ, 3. Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումների և Վանի թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները գնահատելու և արժևորելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական պայմանները, առանձնահատկությունները, պատմավարչական բաժանումները: 2. Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի նշանավոր հնավայրերը, Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության և հայոց քաղաքակրթության զարգացման հնագույն բնօրրան լինելու փաստեր: 3. Ներկայացնի Հայաստանի մասին վկայություններ, հայերի տեղաբնիկ ծագումնաբանությունը վկայող փաստեր, համեմատի հայերի ծագումնաբանության վերաբերյալ տարբեր տեսություններ, ավանդազրույցներ: 4. Ներկայացնի Ք.ծ.ա. III-I հազ հայկական քաղաքակրթության պատմության առանցքային դրվագները: 5. Նկարագրի Վանի թագավորության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, դիցարանը, համեմատի արդի իրողությունների հետ: 6. Բնութագրի հնագույն պետականությունների և Վանի թագավորության ակնառու գործիչների գործունեությունը, կարծիք հայտնի նրանց գործունեության վերաբերյալ: 7. Վերլուծի Ք.ծ.ա. III-I հազ. հայկական քաղաքակրթության ձևավորման, զարգացման և անկման պատմական գործընթացները, կատարի եզրահանգումներ: 8. Գնահատի և արժևորի Վանի թագավորության քաղաքակրթական ժառանգության տեղն ու դերը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում: 9. Հետազոտի իրենց տարածաշրջանում գտվող պատմաաշխարհագրական որևէ տեղանք կամ Ք.ծ.ա. III-I հազ. հնագիտական հուշարձան, փորձի կապեր գտնել ներկա իրողությունների հետ: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայոց հայրենիքը: 2. Հայաստանի պատմավարչական հիմնական բաժանումները հնագույն շրջանից մինչև այսօր: 3. Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության զարգացման օրրան և հայոց քաղաքակրթության բնօրրան: 4. Հայերի ծագումնաբանությունը: 5. Հայկական լեռնաշխարհի վաղ պետականությունները Ք.ծ.ա. III-II հազարամյակներում: 6. Վանի թագավորության ձևավորման պատմաաշխարհագրական միջավայրը. թագավորության հիմնադրումը: 7. Վանի թագավորության հզորացումն ու վերելքը (թագավորների բարեփոխումները. շինարարական գործունեությունը, բանակը, դիցարանը և պետական կառուցվածքը): 8. Վանի թագավորության թուլացումն ու անկումը: 9. Վանի թագավորության քաղաքակրթական ժառանգությունը (հոգևոր և նյութական մշակույթը): | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. սկզբնաղբյուրների հետ աշխատանք 2. երևակայական ճանապարհորդություն 3. տեսանյութի կամ ֆիլմի դիտում, քննարկում 4. թեստային աշխատանք 5. սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 6. քարտեզների հետ աշխատանք 7. համեմատական աղյուսակների, գծապատկերների, կազմում 8. հետազոտական աշխատանք 9. դերային (կերպարային) ներկայացում 10. դաս-էքսկուրսիա |
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: 1. Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:
Համակարգ (Պետություն) Որո՞նք են համակարգի բնորոշ հատկանիշները: 2. Դիտարկել պետությունը որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ:
Անհատներ և հարաբերություններ 3. Ո՞վ է պատմական անհատը: Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի պետական կազմավորումների և ժողովուրդների հետ հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն –քարտեզներ Իմ հայրենիքը, Իմ հայրենիքն ու աշխարհը – առասպելներ, ավանդազրույցներ, հնագույն դիցարաններ, մայրաքաղաքներ Հայոց լեզու – լեզու և գիր, գրային համակարգեր, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում Մայրենի – առասպելներ, ավանդազրույցներ Արվեստ - պատմաճարտարապետական հուշարձաններ, կերպարվեստ, կիրառական արվեստ, քաղաքաշինություն | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 35, Հ44, Հ45 |
Թեմա 2. | |
Հայկազունի Երվանդյանների թագավորությունը: Հայաստանը Ք.ծ.ա. VII-III դդ. | |
Նպատակ | |
Ձևավորել՝ 1. Ք.ծ.ա. VII-III դդ․ հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, 2. Համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները վերլուծելու, դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ փաստարկված կարծիք հայտնելու հմտություններ, 3. - Հայկազունի Երվանդյանների թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները գնահատելու և արժևորելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի Ք.ծ.ա. VII-III դդ. պատմության առանցքային դրվագները: 2. Նկարագրի Երվանդյան Հայաստանի պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի ներկայիս իրողությունների հետ: 3. Բնութագրի և համեմատի Ք.ծ.ա. VII-III դդ ակնառու գործիչների գործունեությունը: 4. Բնութագրի և մեկնաբանի Ք.ծ.ա. VII-III դդ. ռազմաքաղաքական հարաբերությունները, փաստարկված կարծիք հայտնի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ: 5. Վերլուծի Ք.ծ.ա. VII-III դդ. քաղաքակրթության ձևավորման, զարգացման և անկման պատմական գործընթացները, քաղաքակրթական փոխազդեցությունները: 6. Գնահատի Հայկազունի Երվանդունիների թագավորության մշակութային ժառանգությունը: 7. Արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Հայկազունի Երվանդյանների թագավորության ձևավորման պատմաաշխարհագրական միջավայրը. թագավորության հիմնադրումը։ 2. Հայաստանի և Աքեմենյան Պարսկաստանի հարաբերությունները։ Հայաստանը Աքեմենյան տերության կազմում: 3. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը: Հայկազունի Երվանդյանների միասնական թագավորության վերականգնումը: 4. Հայկական թագավորությունները Ք.ծ.ա. III դարում։ Ներքին և արտաքին մարտահրավերները: 5. Հայկազունի Երվանդյանների թագավորության պետական կառավարման համակարգը, բանակը, տնտեսությունը, հասարակական կյանքը, առօրյա կյանքն ու կենցաղը: 6. Քաղաքակրթական փոխազդեցությունները: Երվանդյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. սկզբնաղբյուրների հետ աշխատանք 2. երևակայական ճանապարհորդություն 3. ֆիլմի կամ տեսանյութի դիտում, քննարկում 4. նկարի վերլուծություն 5. թեստային աշխատանք 6. սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 7. համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում 8. դերային (կերպարային) ներկայացում |
Պատճառ և հետևանք Ինչո՞ւ տեղի ունեցավ, Ի՞նչ պայմաններ էին դրա համար անհրաժեշտ: 1. պատճառահետևանքային փոխազդեցություններ 2. պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար
Համաշխարհայնացում (գլոբալիզացիա) և կայունություն Ի՞նչ է փոխկապակցվածությունը: Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները: 1. մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի պետությունների (Մարաստան, Աքեմենյան տերություն, Մակեդոնական տերություն, Սելևկյան պետություն), և ժողովուրդների հետ հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն - Հայկազունի Երվանդյանների թագավորության, Աքեմենյան տերության, Մակեդոնական տերության, Սելևկյան պետության, պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզներ Իմ հայրենիքը – հայոց հայրենիք, առասպելներ, ավանդազրույցներ, մայրաքաղաքներ Հայոց լեզու – բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում,դրանց հիմնական գաղափարի ըմբռնում Մայրենի – նշանավոր բնակավայրերի, անհատների վերաբերյալ նյութեր և առասպելներ, ավանդազրույցներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ, մշակութային գործիչներ, ստեղծագործություններ, արվեստի գործեր | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 35, Հ44, Հ45 |
Թեմա 3. | |
Հայկական թագավորությունները Ք.ծ.ա. II-I դդ. | |
Նպատակ | |
Ձևավորել՝ 1. Ք.ծ.ա. II-I դդ. հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, 2. Հայկական աշխարհակալության ստեղծման և անկման գործընթացներում ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը վերլուծելու հմտություններ, 3. Արտաշեսյանների թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները հայոց և համաշխարհային պատմության հոլովույթում գնահատելու և արժևորելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի Ք.ծ.ա. II-I դդ. հայկական քաղաքակրթության պատմության առանցքային դրվագները: 2. Նկարագրի Արտաշեսյան թագավորության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի արդի իրողությունների հետ: 3. Բնութագրի և համեմատի Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր արքաների ներքին և արտաքին քաղաքականությունը, եզրահանգումներ անի նրանց գործունեության վերաբերյալ: 4. Մեկնաբանի Ք.ծ.ա. II-I դդ. ռազմաքաղաքական հարաբերությունները, փաստարկված կարծիք հայտնի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ: 5. Վերլուծի Արտաշեսյան թագավորության հզորացման, հայոց աշխարհակալության ստեղծման նախադրյալները, կործանման պատճառներն ու հետևանքները, անի եզրահանգումներ: 6. Համեմատի Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկություններն ու ձեռքբերումները Հայկազունի Երվանդունիների և Արտաշեսյանների օրոք: 7. Գնահատի Մեծ Հայքի Արտաշեսյան պետության դերը հայոց պետականության և համաշխարհային պատմության մեջ։ 8. Արժևորի անկախ ու զորեղ պետություն ունենալու, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության ձևավորման պատմաաշխարհագրական միջավայրը, հիմնադրումը: 2. Արտաշես I-ի պետականակերտ և միավորիչ գործունեությունը: 3. Տիգրան II Մեծը և Հայկական աշխարհակալ տերության ստեղծումը․ տերության սահմանները, տարածքը, կառավարման համակարգը, բանակը, բնակչությունը։ 4. Հայոց պետությանը սպառնացող մարտահրավերները․ Արտաշատի պայմանագիրը: 5. Արտաշեսյան Հայաստանի դիվանագիտական ձեռքբերումները: Արտավազդ II: 6. Հայկական թագավորությունները (Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե): 7. Արտաշեսյան թագավորության պետական կառավարման համակարգը, բանակը, տնտեսությունը, հասարակական կյանքը: 8. Արտաշեսյան թագավորության թուլացումն ու անկումը: 9. Հելլենիստական դարաշրջանը Հայաստանում։ Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկություններն ու ձեռքբերումները Արտաշեսյանների օրոք: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. սկզբնաղբյուրների հետ աշխատանք 2. էսսեի, ակնարկի պատրաստում 3. սահիկաշարի կամ պաստառի պատրաստում 4. ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում 5. նկարի վերլուծություն 6. թեստային աշխատանք 7. համեմատական աշխատանք (Երվանդունիների թագավորություն և Արտաշեսյանների թագավորություն) 8. ժամանակագրական ժապավենի պատրաստում 9. դերային (կերպարային) ներկայացում 10. դաս-էքսկուրսիա |
Համակարգ (Պետություն) Որո՞նք են համակարգի բնորոշ հատկանիշները: 1. Դիտարկել պետությունը որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ:
Պատճառ և հետևանք Ինչո՞ւ տեղի ունեցավ, Ի՞նչ պայմաններ էին դրա համար անհրաժեշտ: 2. պատճառահետևանքային փոխազդեցություններ 3. պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 4. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ (Սելևկյան պետություն, Պարթևստան, Պոնտոս, Փյունիկիա, Հրեաստան, Ասորիք, Վիրք, Աղվանք, Հռոմեական կայսրություն, Եգիպտոս և այլն), հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն - Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորության պատմաաշխարհագրական տարածքին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզների հետ աշխատանք Իմ հայրենիքը - առասպելներ, դիցարաններ, մայրաքաղաքներ Հասարակագիտություն - «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ ճաշակ-մշակույթ» թեմաներ Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում Մայրենի – նշանավոր բնակավայրերի, անհատների վերաբերյալ նյութեր, ավանդազրույցներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ, մշակութային գործիչներ, ստեղծագործություններ արվեստի գործեր | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 35, Հ 44, Հ 45 |
Թեմա 4. | |
Մեծ Հայքի Արշակունիների թագավորությունը | |
Նպատակ | |
Ձևավորել՝ 1. I-IV դդ. հայկական քաղաքակրթության զարգացման ընթացքի և առանձնահատկությունների, Հայաստանի քրիստոնեացման պատմության վերաբերյալ գիտելիքներ, 2. Մեծ Հայքի Արշակունիների թագավորության, կայացման, հզորացման և անկման պատճառահետևանքային կապերը վերլուծելու հմտություններ, 3. Արշակունյաց Հայաստանի քաղաքակրթական ձեռքբերումները և քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը հայոց պատմության մեջ գնահատելու և արժևորելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի I դարի սկզբի և Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանի առանցքային դրվագները, քրիստոնեության ծագումը, քրիստոնեական վարդապետության հիմքերը, Հայաստանում քրիստոնեության տարածման, Հայոց եկեղեցու ձևավորման և կայացման ընթացքը, ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում: 2. Նկարագրի Հայոց եկեղեցու վարչական կառույցը, նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը: 3. Նկարագրի Արշակունյաց թագավորության պետական կարգը, բանակը, առօրյա կյանքն ու կենցաղը և համեմատի արդի և նախորդ շրջանների իրողությունների հետ: 4. Մեկնաբանի ավատատիրության առանձնահատկությունները Հայաստանում: 5. Բնութագրի և համեմատի Արշակունյաց արքաների և ժամանակաշրջանի նշանավոր գործիչների գործունեությունը, կարծիք հայտնի նրանց գործունեության վերաբերյալ: 6. Բացատրի պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները, միասնական ձեռնարկումները Արշակունիների թագավորության շրջանում: 7. Վերլուծի արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը հայոց պետության զորեղացման և անկման գործընթացներում, կատարի եզրահանգումներ: 8. Գնահատի Արշակունյաց Հայաստանի քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում: 9. Արժևորի Հայաստանն իբրև առաջին քրիստոնյա պետություն, գնահատի քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը: 10. Արժևորի անկախ ու զորեղ պետություն ունենալու, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: 11. Հետազոտի տարածաշրջանի I-IV դարերի որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Աշխարհաքաղաքական իրադրությունը Մերձավոր Արևելքում: Հայկական պետությունը դրածո արքաների օրոք: 2. Պարթևա-հռոմեական հակամարտությունը և Հայաստանը։ Արշակունիների արքայատոհմի գահակալումը Հայաստանում։ 3. Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը: 4. Հայաստանը և հարևան երկրները III դարում: Հայոց թագավորության վերականգնումը ու հզորացումը: Տրդատ III Մեծ: 5. Քրիստոնեության առաջացումը և տարածումը: Քրիստոնեությունը հայոց քաղաքակրթության հիմնասյուն 6. Քրիստոնեական վարդապետությունը։ Աստվածաշունչ։ 7. Քրիստոնեության տարածումը Հայաստանում և հայաբնակ շրջաններում I-III դարերում։ Աբգար թագավոր, ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալներ։ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումը: 8. Հայաստանը՝ առաջին քրիստոնյա պետություն. ս. Տրդատ Մեծ և ս. Գրիգոր Լուսավորիչ: 9. Հայոց եկեղեցական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը։ Հայոց եկեղեցու դերի ու ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում: 10. Հայոց եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը: 11. Ավատատիրական հարաբերությունների ձևավորումն ու առանձնահատկությունները: 12. Կենտրոնական իշխանության զորեղացման փորձերը (Արշակ II, Պապ): 13. Արշակունյաց թագավորության թուլացումն ու անկումը: 14. Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունները IV-V դարերում։ Ազգային-եկեղեցական ժողովներ: 15. Արշակունյաց թագավորության պետական կառավարման համակարգը, բանակը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները: 16. Հայկական հելլենիզմի մայրամուտը: Արշակունյաց Հայաստանի մշակութային ժառանգությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, 2. սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 3. երևակայական ճանապարհորդություն 4. ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում 5. նկարի վերլուծություն 6. թեստային աշխատանք 7. հետազոտական աշխատանք 8. համեմատական աշխատանք 9. դերային (կերպարային) 10. ներկայացում 11. դաս-էքսկուրսիա |
Կառուցվածք և գործառույթ Պետական կառավարման կառուցվածքը և պաշտոնյաների գործառույթները:
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 1. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։
Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: 2. Պատմական Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ, հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ: Աշխարհագրություն – Մեծ Հայքի Արշակունիների թագավորության, Պարթևստանի, Բյուզանդիայի պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն մեր օրերում, քարտեզի հետ աշխատանք: Իմ հայրենիքը - մայրաքաղաքներ Հասարակագիտություն - «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ-բարոյականություն-արժեք», «Մարդ- ճաշակ-մշակույթ» թեմաներ: Հայոց լեզու –բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Մայրենի – նշանավոր բնակավայրերի, անհատների վերաբերյալ նյութեր և ավանդազրույցներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ, մշակութային գործիչներ, ստեղծագործություններ արվեստի գործեր | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 35, Հ 44, Հ 45 |
Թեմա 5. | |
Հայկական պետականության նախարարական շրջանը | |
Նպատակ | |
Ձևավորել՝ 1. V-IX դդ. հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, 2. V-IX դդ. ազատագրական պայքարի տարբեր շրջափուլերը հետազոտելու, պայքարի արդյունքները գնահատելու հմտություններ, 3. դրված նպատակներին հասնելու համար բոլոր կառույցների, ժողովրդի տարբեր խավերի միասնական ու փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտության գիտակցություն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի V-IX դդ․ միջազգային և ներքաղաքական իրավիճակի փոփոխությունները, հայկական քաղաքակրթության պատմության առանցքային դրվագները: 2. Նկարագրի նախարարական կառավարման համակարգը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները, համեմատի նախորդ ժամանակաշրջանների հետ: 3. Բնութագրի և համեմատի V-IX դդ․ ազգային-ազատագրական պայքարի ակնառու գործիչների գործունեությունը: 4. Քննարկի V-IX դարերում հայ ժողովրդի միասնականությանը, հոգևոր ինքնուրույնությանը ու ինքնությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավելու քայլերը, առաջարկի լուծումների սեփական տարբերակը: 5. Համեմատի և մեկնաբանի V-IX դդ․ ազգային-ազատագրական պայքարի շրջափուլերը, պայքարի ուղիների վերաբերյալ տարբեր դիրքորոշումները, կարծիք հայտնի դրանց վերաբերյալ: 6. Գնահատի V-IX դարերի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները՝ կարևորելով համաժողովրդական միասնական պայքարի նշանակությունը՝ դրված նպատակների իրականացման գործում: 7. Արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Տարածաշրջանի քաղաքական դրությունը V-VI դդ.: Մարզպանական Հայաստանը և Պարսկաստանը։ 2. Վարդանանց պատերազմը։ Ավարայրի ճակատամարտը: 3. Վահանանց պատերազմը։ Նվարսակի պայմանագիրը։ Ինքնիշխանության վերականգնումը Արևելյան Հայաստանում 4. Տիեզերական ժողովները և Հայոց եկեղեցին։ Քաղկեդոնի ժողովը և Ընդհանրական եկեղեցու պառակտումը։ Դվինի եկեղեցական ժողովները։ 5. Դրությունը Արևմտյան Հայաստանում VI դ․։ Պարսկա-բյուզանդական պատերազմը և Հայաստանը։ 6. Արաբական նվաճումները և Հայաստանը։ Հայաստանը Արաբական խալիֆայության կազմում: Հակաարաբական ապստամբությունները: 7. Հայոց եկեղեցին VII - VIII դդ.: 8. Հայոց եկեղեցին և աղանդավորական շարժումները (մծղնեականներ, բորբորիտներ, պավլիկյաններ): 9. Տնտեսությունը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները Հայաստանում V-IX դարերում։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. սկզբնաղբյուրների հետ աշխատանք, 2. սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 3. համեմատական աշխատանք 4. էսսեների, ակնարկների պատրաստում 5. նկարի վերլուծություն 6. թեստային աշխատանք 7. բանավեճ, քննարկում, 8. դերային (կերպարային) ներկայացում 9. դաս-էքսկուրսիա |
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: 1. Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:
Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: 2. Պատմական Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 3. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ (Պարսկաստան, Բյուզանդիա, Արաբական խալիֆայություն, Վրաստան, Աղվանք) հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն - Արաբական խալիֆայության, Բյուզանդիայի պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզների հետ աշխատանք Հասարակագիտություն - «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ-բարոյականություն-արժեքր» թեմաներ Հայոց լեզու – բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում,դրանց հիմնական գաղափարի ըմբռնում Մայրենի – ավանդազրույցներ Արվեստ - պատմաճարտարապետական հուշարձաններ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 33, Հ 35, Հ 44, Հ 45 |
Թեմա 6. | |
Ազգային-քրիստոնեական մշակույթի ձևավորումն ու զարգացումը IV-IX դդ. | |
Նպատակ | |
Ձևավորել՝ 1. IV-IX դդ. ազգային-քրիստոնեական մշակույթի զարգացման ընթացքի, ձեռքբերումերի, մշակութային նշանավոր գործիչների և ստեղծագործությունների վերաբերյալ գիտելիքներ, 2. գրերի գյուտի պատմական նշանակությունը և ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց ու համաշխարհային մշակույթի համատեքստում արժևորելու և գնահատելու հմտություններ, 3. - մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտության գիտակցություն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի IV-IX դդ. ազգային-քրիստոնեական մշակույթի զարգացման հիմնական առանձնահատկությունները, ընթացքը, ուղղությունները, բնագավառները, ձեռքբերումերը: 2. Ճանաչի IV-IX դդ. ազգային-մշակութային ակնառու գործիչների և ստեղծագործություններ: 3. Արժևորի գրերի գյուտը, կատարի եզրահանգումներ: 4. Գնահատի ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում: 5. Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը: 6. Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի IV-IX դարերի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Մշակութային իրավիճակը Հայաստանում V դարում: Հայոց գրերի, հայալեզու դպրության ստեղծման անհրաժեշտությունը։ 2. Ս. Մեսրոպ Մաշտոցը և Հայոց այբուբենի ստեղծումը։ 3. Հայ մշակույթի ոսկեդարը և ազգային-քրիստոնեական մշակույթի զարգացումը VI-IX դդ. (թարգմանական գրականությունը, Հայ ինքնուրույն գրականության սկզբնավորումը։ դպրոցը, պատմագրությունը, փիլիսոփայությունը, բնական գիտությունները, իրավագիտությունը, կերպարվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը և կիրառական արվեստը): 4. Հայկական մշակույթի կարևոր ձեռքբերումները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. սկզբնաղբյուրների հետ աշխատանք 2. պաստառների ձևավորում կամ սահիկաշարի պատրաստում 3. էսսեների, ակնարկների պատրաստում 4. հետազոտական աշխատանք 5. համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում 6. ինքնաշեն նյութերով ուսումնական ցուցահանդեսի կազմակերպում 7. թեստային աշխատանք 8. տեսաֆիլմերի դիտում և քննարկում 9. դերային (կերպարային) ներկայացում 10. դաս-էքսկուրսիա |
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի, ազգի կյանքում: 1. գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում 2. միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում 3. ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն – տվյալ ժամանակաշրջանի քաղաքական և մշակութային գործիչներ, ստեղծագործություններ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր Աշխարհագրություն - հայ մշակութային գործիչների գործունեություն ծավալած քաղաքներին, երկրներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզների հետ աշխատանք Հասարակագիտություն - «Մարդ ճաշակ-մշակույթ» թեմա Հայոց լեզու – Լեզու և գիր, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում Մայրենի – նշանավոր անհատների, իրադարձությունների վերաբերյալ նյութեր Գրականություն – պատմիչներ, թարգմանական գրականություն, աստվածաբաններ Բնագիտություն-տիեզերքին, երկիր մոլորակին առնչվող թեմաներ Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 35, Հ 43, Հ 44, Հ 45 |
Թեմա 7. | |
Բագրատունյաց թագավորությունը | |
Նպատակ | |
Ձևավորել՝ 1. -Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում հայկական քաղաքակրթության զարգացման ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ, 2.- Անկախության վերականգնման, թագավորության զորեղացման, թուլացման և անկման պատճառահետևանքային կապերը հետազոտելու և եզրահանգումներ անելու հմտություններ, 3. - Բագրատունյաց թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները գնահատելու և արժևորելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի Բագրատունյաց թագավորության պատմության առանցքային դրվագները: 2. Նկարագրի Բագրատունյաց թագավորության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ և արդի իրողությունների հետ: 3. Բնութագրի Բագրատունի նշանավոր արքաների և աշխարհիկ ու հոգևոր գործիչների՝ պետության անվտանգության ամրապնդման ու հզորացմանն ուղղված ձեռնարկումները, կարծիք հայտնի նրանց գործունեության արդյունքների վերաբերյալ: 4. Վերլուծի համաշխարհային և տեղական պատմական մի շարք գործընթացների ազդեցությունը Անիի Բագրատունյաց թագավորության հիմնադրման, հզորացման և անկման գործընթացներում, անի եզրահանգումներ: 5. Քննարկի X-XI դարերում հայ ժողովրդի միասնականությանը, հոգևոր ինքնուրույնությանը ու ինքնությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավելու քայլերը, անի եզրահանգումներ: 6. Գնահատի և արժևորի Անիի Բագրատունյաց թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները։ 7. Հետազոտի Անիի մայրաքաղաքի կամ IX-XI դարերի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, առաջարկի տվյալ հուշարձանը աշխարհին հանրաճանաչ դարձնելու լուծումներ: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Պատմաաշխարհագրական միջավայրը: Քաղաքական դրությունը տարածաշրջանում: 2. Հայոց պետության վերականգնումը: Բագրատունիների արքայատոհմի հաստատումը: 3. Պետական անկախության ամրապնդումը: Ներքին և արտաքին մարտահրավերները։ 4. Ենթակա թագավորությունները: 5. Անիի թագավորության թուլացումն ու անկումը։ 6. Հայոց եկեղեցին Բագրատունյաց ժամանակաշրջանում: 7. Հայոց եկեղեցին և աղանդավորական շարժումները: Թոնդրակյան շարժումը։ 8. Բագրատունյաց թագավորության պետական կառավարման համակարգը, բանակը տնտեսությունը: Առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները: 9. Բագրատունյաց թագավորության մշակութային ժառանգությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. սկզբնաղբյուրների հետ աշխատանք, 2. սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 3. ֆիլմի կամ տեսանյութի դիտում, քննարկում 4. նկարի վերլուծություն 5. համեմատական աշխատանք 6. հետազոտական աշխատանք 7. երևակայական ճանապարհորդություն 8. դերային (կերպարային) ներկայացում 9. դաս-էքսկուրսիա |
Համակարգ (Պետություն) Որո՞նք են համակարգի բնորոշ հատկանիշները: 1. Դիտարկել պետությունը որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ:
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 2. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի կյանքում: 3. գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում 4. միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում 5. ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ: Աշխարհագրություն - Բագրատունյաց թագավորության, Արաբական խալիֆայության, Բյուզանդիայի պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզների հետ աշխատանք: Իմ հայրենիքը - մայրաքաղաքներ Հասարակագիտություն - «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ-բարոյականություն-արժեք», «Մարդ ճաշակ-մշակույթ» թեմաներ: Հայոց լեզու – բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Մայրենի – նշանավոր բնակավայրերի, անհատների վերաբերյալ նյութեր և ավանդազրույցներ: ՆԶՊ - զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 33, Հ 35, Հ 44, Հ 45 |
«Հայոց պատմություն»
10-րդ դասարան
Թեմա 1. | |
Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները Ք.ծ.ա. III-II հազարամյակներում | |
Նպատակ | |
Զարգացնել Ք.ծ.ա. III-II հազ Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման, անկման գործընթացները հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, պատմավարչական փոփոխությունները: 2. Ներկայացնի Ք.ծ.ա. III-II հազ. վաղ պետական կազմավորումների ձևավորման պատմաաշխարհագրական միջավայրի առանձնահատկությունները, պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները, այդ կազմավորումների հիմնադիր ցեղերի տեղաբնիկ ծագումնաբանությունը վկայող փաստերը: 3. Վերլուծի վաղ պետական կազմավորումների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ: 4. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը վաղ պետական կազմավորումների ձևավորման և զարգացման վրա: 5. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 6. Գնահատի Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումների տեղն ու դերը Հին Արևելքի քաղաքակրթությունների համակարգում և հայոց պատմության մեջ: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Հայկական լեռնաշխարհը որպես հայոց քաղաքակրթության բնօրրան: 2. Պետություն հասկացությունը և դրա ձևավորման, զարգացման և կայացման ուղիները: 3. Հայկական լեռնաշխարհի վաղ պետականությունները Ք.ծ.ա. III հազարամյակում: 4. Հայկական լեռնաշխարհի վաղ պետականությունները Ք.ծ.ա. II հազարամյակում: 5. Վաղ պետական կազմավորումների հիմնադիր ցեղերի տեղաբնիկ ծագումնաբանությունը: 6. Ընկերային-տնտեսական կյանքը: 7. Քաղաքակրթական ձեռքբերումները և մշակութային կյանքը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աղբյուրների ուսումնասիրություն 2. Շնորհանդեսների ներկայացում /սահիկաշարեր, տեսանյութեր, պաստառներ/ 3. Էսսեի կամ ակնարկի ներկայացում 4. Հետազոտական աշխատանք 5. Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում 6. Քննարկում, բանավեճ 7. Դաս-էքսկուրսիա |
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: 1. Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:
Համակարգ (Պետություն) Որո՞նք են համակարգի բնորոշ հատկանիշները: 2. Դիտարկել պետությունը որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ:
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 3. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի պետական կազմավորումների և ժողովուրդների հետ հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն - Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական առանձնահատկությունները, հնագույն պետական կազմավորումների սահմանների և ժողովրդագրական հետագա փոփոխություններ, քարտեզներ Հասարակագիտություն - «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքացիական հասարակություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ Հայոց լեզու- Հայերենը՝ որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ու ինքնուրույն լեզվաճյուղ /հայերենի տեղն ու դերը հնդեվրոպական լեզվաընտանիքում: Գրականություն – ավանդազրույցներ, առասպելներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ39, Մ40, Մ41, Մ44, Մ45 | |
Հայկական լեռնաշխարհի պետությունները Ք.ծ.ա. IX-III դարերում | |
Թեմա 2. | |
Նպատակ | |
Զարգացնել Ք.ծ.ա. IX-III դարերի հայկական պետությունների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման, անկման գործընթացները և դրանց վրա աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունները հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի Ք.ծ.ա. IX-III դդ. Հայկական լեռնաշխարհի պետությունների պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների ձևավորման, զարգացման և անկման վրա: 3. Մեկնաբանի Վանի թագավորության նշանավոր արքաների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: 4. Վերլուծի Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ: 5. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 6. Գնահատի Հայկական լեռնաշխարհի Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել տվյալ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ: 7. Գիտակցի պատմական փորձի և ձեռքբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։ | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Վանի թագավորության հիմնադրման նախադրյալները և պետության կայացման ընթացքը: 2. Միասնական կենտրոնացված պետության ստեղծումը (Հայկական լեռնաշխարհի քաղաքական, տնտեսական ու մշակութային միավորման նախադրյալները և ընթացքը): 3. Թագավորությունից աշխարհակալություն: Վանի թագավորությունը տարածաշրջանային հզորագույն տերություն: 4. Վանի թագավորության թուլացումը և անկումը: 5. Վանի թագավորության պետական կարգը, բանակը, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքը: 6. Հայկազուն Երվանդյանների թագավորության հիմնադրումը: Հայաստանը և Աքեմենյան Իրանը Ք.ծ.ա. VI-IV դդ.: 7. Հայոց պետությունները Ք.ծ.ա. III դարում: 8. Հայկազուն Երվանդյանների թագավորության պետական կարգը, բանակը, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աղբյուրների ուսումնասիրություն 2. Շնորհանդեսների ներկայացում/ սահիկաշարեր, տեսանյութեր, պաստառներ/ 3. Էսսեի կամ ակնարկի ներկայացում 4. Հետազոտական աշխատանք 5. Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում 6. Քննարկում, բանավեճ 7. Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում 8. Բանավեճ, քննարկում 9. Դերային (կերպարային) ներկայացում 10. Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։
Համաշխարհայնացում (գլոբալիզացիա) և կայունություն Ի՞նչ է փոխկապակցվածությունը: Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները: Մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն - Վան թագավորության, Հայկազունի Երվանդյանների թագավորության, Աքեմենյան տերության, Մակեդոնական տերության, Սելևկյան պետության, սահմանների և ժողովրդագրական հետագա փոփոխություններ, քարտեզներ Հասարակագիտություն - «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքացիական հասարակություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ Գրականություն – ավանդազրույցներ, առասպելներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ39, Մ40, Մ41, Մ44, Մ45 |
Թեմա 3. | |
Միասնական հայկական պետությունից մինչև աշխարհակալ տերություն | |
Նպատակ | |
Զարգացնել Արտաշեսյանների թագավորության հիմնադրման, զարգացման, անկման գործընթացները, դրանց վրա աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունները, հայոց և համաշխարհային պատմության մեջ թագավորության ունեցած դերակատարումը հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի Արտաշեսյանների թագավորության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Արտաշեսյանների թագավորության հիմնադրման, զարգացման, աշխարհակալության ստեղծման և կործանման վրա: 3. Մեկնաբանի Արտաշեսյան նշանավոր արքաների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: 4. Վերլուծի Արտաշեսյանների թագավորության քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ: 5. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 6. Գնահատի Արտաշեսյանների թագավորության քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել տվյալ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ: 7. Արժևորի անկախ ու զորեղ պետություն ունենալու անհրաժեշտությունը, գնահատի Տիգրան Մեծի աշխարհակալության տեղն ու դերը Հին աշխարհի պետությունների համատեքստում: 8. Գիտակցի պատմական փորձի և ձեռքբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։ | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Նոր աշխարհակարգի ձևավորումը Մերձավոր Արևելքում. Արտաշեսյանների թագավորության հիմնադրումը: 2.Կենտրոնացված պետության ձևավորումը. Արտաշես I-ի բարեփոխումները: 3. Տիգրան II Մեծ: Միասնական հայկական պետությունից աշխարհակալ տերություն: 4. Տիգրան II Մեծի տերության ձևավորման աշխարհաքաղաքական միջավայրը: Աշխարհակալ բազմազգ տերություն. բազմամշակութային, հասարակական միջավայր: 5. Հայաստանը ինքնուրույն դերակատար աշխարհաքաղաքական իրողություններում։ Արտավազդ II: 6. Արտաշեսյանների թագավորության անկումը: 7. Արտաշեսյանների թագավորության պետական կարգը, բանակը, հասարակական-տնտեսական կյանքը: 8. Արտաշեսյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: Հելլենականությունը և Հայաստանը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աղբյուրների ուսումնասիրություն 2. Շնորհանդեսների ներկայացում/ սահիկաշարեր, տեսանյութեր, պաստառներ/ 3. Էսսեի կամ ակնարկի ներկայացում 4. Հետազոտական աշխատանք 5. Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում 6. Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում 7. Բանավեճ, քննարկում 8. Դերային (կերպարային) ներկայացում 9. Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։
Համաշխարհայնացում (գլոբալիզացիա) և կայունություն Ի՞նչ է փոխկապակցվածությունը: Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները: Մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն – Տիգրան Մեծի տերության պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզներ Հասարակագիտություն - «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքացիական հասարակություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ Գրականություն – ավանդազրույցներ, առասպելներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ39, Մ40, Մ41, Մ44, Մ45 |
Թեմա 4. | |
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը | |
Նպատակ | |
Զարգացնել Հայաստանում ավատատիրության հաստատման, քրիստոնեության պետական կրոն հռչակման և Արշակունյաց թագավորության հիմնադրման, զարգացման, անկման գործընթացները հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի Արշակունիների թագավորության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Արշակունյաց թագավորության հիմնադրման, ամրապնդման, զարգացման և անկման վրա: 3. Մեկնաբանի Արշակունյաց Հայաստանի նշանավոր գործիչների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: 4. Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 5. Վերլուծի և քննարկի ավատատիրական հասարակարգի ձևավորման և հաստատման գործընթացները և հասարակական կյանքի տարբեր ոլորտների կերպափոխությունները: 6. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 7. Գնահատի քրիստոնեության ընդունման և պետություն-եկեղեցի համագործակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը։ 8. Գնահատի Արշակունիների թագավորության մշակութային ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ձեռքբերումների հետ: 9. Գիտակցի պատմական փորձի և ձեռքբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։ | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Արշակունյաց թագավորության ձևավորման նախադրյալները. Հայաստանը երկու գերտերությունների միջև 2. Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն 3. Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները 4. Ավատատիրական հարաբերությունների ձևավորումը. օրինաչափություններ և առանձնահատկություններ 5. Թագավորական իշխանության ամրապնդման համար պայքարը (Արշակ II, Պապ) 6. Թագավորության թուլացումը և անկումը 7. Արշակունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը, բանակը տնտեսությունը, ընկերային առօրեական կյանքը: 8. Արշակունյաց Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ձեռքբերումները | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աղբյուրների ուսումնասիրություն 2. Շնորհանդեսների ներկայացում/ սահիկաշարեր, տեսանյութեր, պաստառներ/ 3. Էսսեի կամ ակնարկի ներկայացում 4. Հետազոտական աշխատանք 5. Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում 6. Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում 7. Դերային (կերպարային) ներկայացում 8. Բանավեճ, քննարկում 9. Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: Պատմական գործիչների կյանքը, գործունեու-թյունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։
Կառուցվածք և գործառույթ Պետական կառավարման կառուցվածքը և պաշտոնյաների գործառույթները |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն - Մեծ Հայքի Արշակունիների թագավորության, Պարթևստանի, Բյուզանդիայի պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզներ Հասարակագիտություն - «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքացիական հասարակություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ Գրականություն – ավանդազրույցներ, առասպելներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ39, Մ40, Մ41, Մ44, Մ45 |
Թեմա 5. | |
Միասնական պետության բացակայությունից դեպի վերականգնում. պետականության դրսևորումները Հայաստանում V - XIX դդ. դարերում | |
Նպատակ | |
Զարգացնել նախարարական համակարգի ու պետական կազմավորումների պատմությունը և Բագրատունյաց թագավորության հիմնադրման, զորեղացման, անկման գործընթացները հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի նախարարական համակարգի, Բագրատունյաց թագավորության և այլ պետական կազմավորումների պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում V - XIX դդ.: 3. Մեկնաբանի V - XIX դդ. նշանավոր գործիչների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: 4. Վերլուծի և քննարկի ավատատիրական մասնատվածության հետևանքները: 5. Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 6. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 7. Գնահատի Բագրատունիների թագավորության քաղաքակրթական ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ժամանակաշրջանի ձեռքբերումների հետ: 8. Գիտակցի պատմական փորձի և ձեռքբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։ | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Նախարարական համակարգը V–VII դդ.: Մարզպանական Հայաստանի և Արևմտյան Հայաստանի վարչաքաղաքական և տնտեսական դրությունը: 2. Նախարարական համակարգը VIII–IX դդ.: 3. Բագրատունյաց թագավորության հիմնադրումը. արտաքին ու ներքին նախադրյալները: 4. Պայքար երկրի անկախության ամրապնդման համար։ 5. Բագրատունյաց թագավորության հզորացումը: 6. Անի թագավորության և ենթակա թագավորությունների փոխհարաբերությունները: 7. Անիի Բագրատունյաց թագավորության թուլացումն ու անկումը: 8. Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը, բանակը, տնտեսությունը, ընկերային առօրեական կյանքը: 9. Բագրատունյաց Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ձեռքբերումները: 10. Պետականության դրսևորումները Հայաստանում (XI դարի երկրորդ կես – XIX դար): | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աղբյուրների ուսումնասիրություն 2. Շնորհանդեսների ներկայացում 3. Էսսեի կամ ակնարկի ներկայացում 4. Հետազոտական աշխատանք 5. Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում 6. Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 7. Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում 8. Բանավեճ, քննարկում 9. Դերային (կերպարային) ներկայացում 10. Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 1. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի կյանքում: 2. գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում 3. միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում 4. ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ Աշխարհագրություն - Անիի և ենթակա թագավորությունների վարչաքաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն, Արաբական խալիֆայության, Բյուզանդիայի Վրաստանի, Ոսկե Հորդայի, Սելջուկյան սուլթանության պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզներ Հասարակագիտություն - «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքացիական հասարակություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ39, Մ40, Մ41, Մ44, Մ45 |
Թեմա 6. | ||
Հայկական պետությունը Կիլիկիայում | ||
Նպատակ | ||
Զարգացնել Կիլիկիայում հայկական պետության ձևավորման, զարգացման, անկման պատճառահետևանքային գործընթացները, հայոց և համաշխարհային պատմության մեջ Կիլիկյան Հայաստանի տեղն ու դերը հետազոտելու հմտություններ: | ||
Վերջնարդյունքներ | ||
1. Ներկայացնի Կիլիկիայում հայկական պետության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Կիլիկիայում հայկական պետության ձևավորման, զարգացման և անկման վրա: 3. Մեկնաբանի Կիլիկյան Հայաստանի նշանավոր գործիչների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: 4. Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 5. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 6. Գնահատի Կիլիկյան Հայաստանի քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ժամանակաշրջանի ձեռքբերումների հետ: 7. Գիտակցի պատմական փորձի և ձեռքբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։ | ||
Թեմայի բովանդակությունը | ||
1. Հայկական միջավայրի ձևավորման նախադրյալները Կիլիկիայում և շրջակա տարածքներում: 2. Պետական կառավարման համակարգում հայկական և տեղական ավանդույթների միաձուլումը: 3. Բազմամշակութային միջավայրը Կիլիկիայում. հայկական քաղաքակրթությունը Կիլիկիայում: 4. Կիլիկյան թագավորությունը և Հայոց կաթողիկոսության համահայկականության հայեցակարգային գաղափարը. եկեղեցի-պետություն համագործակցությունը: 5. Թագավորության արտաքին քաղաքական ուղղությունները և դիվանագիտությունը: 6. Թագավորության անկումը. հայկական պետականության դրսևորումները Կիլիկիայում միասնական պետության անկումից հետո: 7. Կիլիկյան Հայաստանի պետական կառավարման համակարգը, բանակը, տնտեսությունը, ընկերային առօրեական կյանքը: 8. Կիլիկյան Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ձեռքբերումները: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Աղբյուրների ուսումնասիրություն 2. Շնորհանդեսների ներկայացում 3. Էսսեի կամ ակնարկի ներկայացում 4. Հետազոտական աշխատանք 5. Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում 6. Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 7. Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում 8. Բանավեճ, քննարկում 9. Դերային (կերպարային) ներկայացում 10. Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 1. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի կյանքում: 2. գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում 3. միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում 4. ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում | |
Միջառարկայական կապերը թեմայում | ||
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր Աշխարհագրություն - Կիլիկյան Հայաստանի, Բյուզանդիայի, Մոնղոլական կայսրության պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզներ Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | ||
Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 7. | |
Հայոց պետականության նորագույն շրջանը | |
Նպատակ | |
Զարգացնել նորագույն շրջանում հայոց պետականության ձևավորման, զարգացման պատճառահետևանքային գործընթացները, հայոց պատմության մեջ դրանց տեղն ու դերը հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի նորագույն շրջանի հայոց պետականության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի երեք հանրապետությունների ձևավորման, զարգացման, Առաջին ու Խորհրդային հանրապետությունների անկման վրա: 3. Մեկնաբանի և գնահատի նորագույն շրջանի հայ նշանավոր քաղաքական գործիչների գործունեությունը: 4. Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 5. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 6. Գիտակցի պատմական փորձի և ձեռքբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։ | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը: Պետականաշինության գործընթացը: 2. Հանրապետությանը սպառնացող մարտահրավերները: 3. Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքային հիմնախնդիրները 1918-1920 թթ.: 4. Հայաստանի Առաջին Հանրապետության անկումը: Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում: Իշխանության մարմինների ձևավորումը: 5. ԽՍՀՄ կազմավորումը։ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում: 6. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: 7. Հայաստանի անկախության հռչակագիրը: Անկախության հանրաքվեի իրավական նշանակությունը: 8. Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման գործընթացը: 9. Հայաստանի Երրորդ Հանրապետությունը որպես միջազգային իրավահարաբերությունների սուբյեկտ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աղբյուրների ուսումնասիրություն 2. Շնորհանդեսների ներկայացում /սահիկաշարեր, տեսանյութեր, պաստառներ/ 3. Էսսեի կամ ակնարկի ներկայացում 4. Հետազոտական աշխատանք 5. Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում 6. Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում 7. Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում 8. Բանավեճ, քննարկում 9. Դաս-էքսկուրսիա |
Համակարգ (Պետություն) Որո՞նք են համակարգի բնորոշ հատկանիշները: 1. Դիտարկել պետությունը որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ:
Կառուցվածք և գործառույթ 2. Պետական կառավարման կառուցվածքը և պաշտոնյաների գործառույթները
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: 3. Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր Աշխարհագրություն - աշխարհի երկրներ՝ տարածք, բնակչություն, քարտեզներ Հասարակագիտություն - «Պետություն», «Պետություն և քաղաքացիական հասարակություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ39, Մ40, Մ41 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: