Գլխավոր տեղեկություն
Համար
N 529-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2023
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մարտի 2023 թ.
ք. Երևան

N 529-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը․

 

Հրամայում եմ․

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 1-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 132-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․

1) Հրամանի 4-րդ կետում «Վարոս Սիմոնյանին» բառերը փոխարինել «Նարեկ Տերյանին» բառերով։

2) Հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 90-րդ կետով․

 

«

 90․

Հեմոդիալիզի սարք

25000

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան