Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 ապրիլի 2014 թվականի N 13
24. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով` 1. Հավանություն տալ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի` հաշվի առնելով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության և անկախ տնտեսական փորձաքննության եզրակացությունները:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման շրջանակներում Սևանա լճում տեղադրվող ցանցավանդակային տնտեսությունների կողմից արտանետումների թույլատրելի նորմերի և բնական պաշարների օգտագործման վերաբերյալ:
3. Առաջարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությամբ վերջինիս հետ կնքել ծրագրի կառավարչի պայմանագիր` դրանում նախատեսելով հիմնական պայմաններ` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 10 Երևան |
Սևանի լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր
Աղյուսակ 2.1. Մանրաձկան տնտեսության շահույթի/վնասի կանխատեսում 2014-2023 թթ.
Աղյուսակ 2.2. Մանրաձկան տնտեսության դրամական հոսքերի կանխատեսում 2013-2023 թթ.
Աղյուսակ 2.3. Վերամշակման տնտեսության շահույթի/վնասի 2014-2022 թթ.
Աղյուսակ 2.4. Վերամշակման տնտեսության դրամական հոսքերի կանխատեսում 2014-2022 թթ.
Աղյուսակ 2.5. Մոդելային ցանցավանդակային տնտեսության շահույթի/վնասի 2015-2022 թթ.
Աղյուսակ 2.6. մոդելային ցանցավանդակային տնտեսության դրամական հոսքերի կանխատեսում 2015-2022 թ..
Սևանի ծրագրի կառավարման համակարգ
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 3-ի նիստի N 13 արձանագրային որոշման |
ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հիմնադրամ |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ |
Ծրագրի կառավարիչ |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի կառավարիչ |
Առարկան |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի կառավարչի ծառայությունների մատուցում |
Պայմանագրի կնքման ժամկետ |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում |
Պայմանագրի գործողության ժամկետը |
5 տարի |
Կողմերի պարտավորությունները |
Հիմնադրամը պարտավորվում է. 1. վճարել Ծրագրի կառավարչին մատուցված ծառայությունների համար, 2. Ծրագրի կառավարչին տրամադրել նրա կողմից պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը: |
Ծրագրի կառավարիչը պարտավորվում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում. ● մշակել ծրագրի կատարողական ցուցանիշները, դրանց մշտադիտարկման կարգի նախագիծը, սահմանված պարբերականությամբ գնահատել ծրագրի ընթացիկ արդյունքները և հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել հիմնադրամին, ● առաջարկություններ մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ուղղությունների վերաբերյալ և ներկայացնել հիմնադրամին, ● առաջարկություններ ներկայացնել հիմնադրամին ծրագրի շրջանակներում թողարկված արտադրանքի (մանրաձուկ, ապրանքային ձուկ, ձկնամթերք և այլն) ինքնարժեքի և գնի վերաբերյալ, ● մշակել համապատասխան առաջարկություններ ծրագրի արդյունավետ զարգացման և հիմնախնդիրների լուծման համար և ներկայացնել հիմնադրամին, ● մշակել Սևանա լճում ցանցավանդակային տնտեսություններ հիմնելու թույլտվության տրամադրման կարգի նախագիծը և ներկայացնել հիմնադրամին, ● օժանդակել Սևանի իշխանի արտադրության և իրացման արժեշղթայում ու դրանց օժանդակող ճյուղերում ներդրումների ներգրավմանը: | |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: |