ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
21 դեկտեմբերի 2021 թ. |
N 94-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0724.01.5 «ԲԱՑ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0724.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ՏԵԽՆՈԼՈԳ՝ ԲԱՑ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 22-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0724.01.5 «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտության 0724.01.01.5 «Տեխնիկ-տեխնոլոգ՝ բաց լեռնային աշխատանքների» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013թ. հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 0902 «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտության «Լեռնային տեխնիկ-տեխնոլոգ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1034-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 22-Ն հրամանը։
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: