Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.10.2021-01.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.20
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.12.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբերի 2020 թ.

N 47-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել.

1) Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի 2020 թվականի
դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12002. Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների.

1) այն ուսուցիչներին (նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներին (զինղեկներին), իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության ուսուցիչ 0.5 և ավելի հաստիքային դրույքով,

2) դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:

(2-րդ կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

2.1. Այն հաստատությունները, որոնք աշակերտների և (կամ) մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:

(2.1-ին կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։

4. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).

 1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

 2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

 3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,

4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև։

(4-րդ կետը խմբ., լրաց. 08.10.21 N 74-Ն)

4.1. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է ուսուցիչների և աշակերտների համար նախընտրելի տարբերակը:

(4.1-ին կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

5. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝

1) 1-ին և 2-րդ դասարանների աշակերտների դեպքում՝ տարեկան 160-ը,

2) հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 170-ը,

3) վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 204-ը։

6. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն՝ նույն ձևաչափով:

(6-րդ կետը խմբ. 08.10.21 N 74-Ն)

7. Մարզպետարանները սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված տեղեկատվությունը 5-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):

(7-րդ կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

8. Նախարարության հանրակրթության վարչությունը Նախարարության ենթակայության հաստատություններից 6-րդ կետում նշված, ինչպես նաև մարզպետարաններից 7-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունները և Նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով մակագրվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը:

9. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակները և առարկություն չունենալու դեպքում.

1) նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում նախարարության ենթակայության հաստատությունների հետ կնքվող պայմանագրերը,

2) առաջարկություն է ներկայացնում մարզպետարաններին իրենց ենթակայության հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և ամենամսյա ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ։

10. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը Նախարարության ենթակայության հաստատություններից ստացված և սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, և հաստատությունը պետք է եռօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:

(10-րդ կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

10.1. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը մարզպետարաններից ստացված և սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում ներկայացնում է իր առարկությունները մարզպետարաններին, և մարզպետարանը պետք է հինգօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:

(10.1-ին կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

11. Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր եռամսյակ իրենց կառավարման լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին՝ Ձև 2-ին համապատասխան։

(11-րդ կետը փոփ. 08.10.21 N 74-Ն)

12. Նախարարության հանրակրթության վարչության կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվետվությունների վերաբերյալ տրված դրական եզրակացության հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը, առարկություն չունենալու դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է եռամսյա կտրվածքով ֆինանսավորում, իսկ առարկություններ ունենալու դեպքում՝ հաշվետվությունը վերադարձնում է լրամշակման կամ անհրաժեշտության դեպքում պահանջում է համապատասխան պարզաբանումներ: Հաստատությունը եռօրյա ժամկետում պետք է Նախարարություն ներկայացնի լրամշակված հաշվետվությունը կամ անհրաժեշտ պարզաբանումները:

(12-րդ կետը փոփ. 08.10.21 N 74-Ն)

13. Մարզպետարանները, սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո յուրաքանչյուր եռամսյակ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների արդյունքների մասին ստացված տեղեկատվության հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են եռամսյա կտրվածքով ֆինանսավորում:

(13-րդ կետը փոփ. 08.10.21 N 74-Ն)

14. Տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ հանդիսացող մարմնի որոշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաստատության կառավարման մարմնի որոշմամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարների շրջանակներում (բացառությամբ սույն կարգի 14.1. կետով սահմանված դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն առնվազն սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուները։

(14-րդ կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

14.1. Դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 14-րդ կետի կիրառման շրջանակներում ձեռքբերվող ուղեփոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ դպրոցի շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա՝ համաձայնեցնելով նախարարության հետ:

(14.1-ին կետը լրաց. 08.10.21 N 74-Ն)

 

ՁԵՎ 1

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 08.10.21 N 74-Ն)

Հ/Հ

Աշակերտի անունը, ազգանունը

Դասա-րանը

Փաստացի բնակության վայրը

Հեռավորությունը հաստատությունից /
կմ/

Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)

Ուսումնական պլանով հաստատված օրերի թիվը

Փոխհատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ

Այլ նշումներ

1

               

2

               

3

               

4

               

5

               

….

               

N

               

ԸՆԴԱՄԵՆԸ

 

Հ/Հ

Մանկավարժի անունը, ազգանունը

Դրույքը

Տվյալ հաստատութ-յունում տվյալ առարկայի միակ ուսուցիչ լինելու վերաբերյալ տեղեկատվութ-յուն (նշել «այո» կամ «ոչ», «այո»-ի դեպքում նշեք նաև դասավանդվող առարկան)

Փաստացի բնակության վայրը

Հեռավորութ-յունը հաստատութ-յունից /կմ/

Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)

Դասավանդ-ման օրերի թիվը

Փոխ-հատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ

Այլ նշումներ

1

                 

2

                 

3

                 

4

                 

5

                 

….

                 

N

                 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

ՏՆՕՐԵՆ՝

 

 

_____________________________

Անուն, ազգանունը

 

_____________________________

ստորագրությունը

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

 

_____________________________

Անուն, ազգանունը

 

_____________________________

ստորագրությունը

   

 

_______________20 __________թ․

 

Կ.Տ.

(ձևը խմբ. 08.10.21 N 74-Ն)

 

 

ՁԵՎ 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Աշակերտի անունը, ազգանունը

Դասարանը

Փաստացի բնակության վայրը

Հեռավորությունը հաստատությունից /
կմ/

Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)

Հաշվետու եռամսյակում փաստացի հաճախած օրերի թիվը

Փոխհատուցման ենթակա գումարը՝ հազ. դրամ

Այլ նշումներ

1

               

2

               

3

               

4

               

5

               

….

               

N

               

ԸՆԴԱՄԵՆԸ

 

Հ/Հ

Մանկավարժի անունը, ազգանունը

Դրույքը

Փաստացի բնակության վայրը

Հեռավորությունը հաստատությունից /
կմ/

Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)

Հաշվետու եռամսյակում փաստացի հաճախած օրերի թիվը

Փոխհատուցման ենթակա գումարը՝ հազ. դրամ

Այլ նշումներ

1

               

2

               

3

               

4

               

5

               

….

               

N

               

ԸՆԴԱՄԵՆԸ

 

ՏՆՕՐԵՆ՝

 

 

_____________________________

Անուն, ազգանունը

 

_____________________________

ստորագրությունը

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

 

_____________________________

Անուն, ազգանունը

 

_____________________________

ստորագրությունը

   

 

_______________20 __________թ․

 

Կ.Տ.

(ձևը լրաց. 08.10.21 N 74-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 08.10.21 N 74-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2020 թվական: