Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 ապրիլի 2014 թվականի N 13
32. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՆԻՍՏԻ N 24 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» N 24 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրում (այսուհետ ծրագիր) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) ծրագրի 1-ին կետի`
ա. 8-րդ պարբերությունից հանել «պասիվ վերահաղորդման կետեր» բառերը,
բ. 9-րդ և 10-րդ պարբերությունները հանել,
գ. 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անալոգային հեռարձակման դադարեցման նախատեսվող վերջնաժամկետը 2015 թվականի հուլիսի 10-ն է: Անալոգային և թվային համատեղ հեռարձակման ժամկետը հաշվարկվել է թվային և անալոգային հեռարձակման ընդգրկման գոտիների նույնականացման, թվային ընդունիչ սարքերով բնակչության առնվազն 95 % ապահովվածության և համատեղ հեռարձակման առնվազն 6 ամիս տևողության ապահովման պայմաններով։».
2) ծրագրի 2-րդ կետի 5-րդ պարբերությունում «թվային ռադիոռելեային գծերի ցանց» բառերը փոխարինել «օպտիկա-մանրաթելային գծերի ցանց» բառերով.
3) ծրագրի 2.1-ին կետի`
ա. «Ընդհանուր դրույթներ» բաժնում «թվային միկրոալիքային ռադիոգծերի» բառերը փոխարինել «օպտիկա-մանրաթելային գծերի» բառերով,
բ. «Main Head End Yeravan» սխեմայի մեջ «SDH» բառը փոխարինել «FO» բառով,
գ. «Տեխնիկական պահանջները» բաժնի 4-րդ պարբերությունից հանել «անխափան սնուցման աղբյուրներ (UPS)» բառերը, իսկ նույն պարբերությունում «թվային ռադիոռելեային գծերի ցանցի» բառերը փոխարինել «օպտիկա-մանրաթելային կապի ցանցի վերջնակետային սարքավորումների» բառերով,
դ. «Տեխնիկական պահանջները» բաժնի 6-րդ պարբերությունից հանել «Հանգույցներում պետք է նախատեսել անխափան սնուցման աղբյուրներ (UPS)» բառերը,
ե. «Աշխատանքների ցանկ» բաժնի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզային մյուս հանգույցներում կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ, մոնտաժային և համալարման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը։».
4) ծրագրի 2.2-րդ կետի`
ա. 3-րդ պարբերությունից հանել «նախատեսել 3 հզոր (30 կՎտ) UPS-ներ» բառերը,
բ. 5-րդ պարբերությունից հանել «ԵրՀՌՀԿ-ի և թվով 7 մարզային ցանցերի համար» և «Նույն քանակությամբ նախատեսել նաև» բառերը,
գ. 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախատեսել մեկական հաղորդակի ամբողջական մոնտաժ և համալարում Երևանում և Գյումրիում: Մնացած կայաններում կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ՝ մոնտաժային և համալարման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը։».
5) ծրագրի 2.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3. Հեռահաղորդման օպտիկա-մանրաթելային գծերի ցանց
Օպտիկա-մանրաթելային համակարգը նախատեսվում է 64 կայանների միջև թվային հեռուստատեսային ազդանշանների հեռահաղորդումն ապահովելու համար:
Կայաններից 10-ը լինելու են թվային մուլտիպլեքսների ձևավորման կետեր: Դրանք են Երևանի գլխակայանը (Head End) և Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Աբովյանի (Պտղնի), Էջմիածնի, Արտաշատի, Եղեգնաձորի, Կապանի մարզային մուլտիպլեքս կայանները: Անհրաժեշտության դեպքում օպտիկա-մանրաթելային ցանցը պետք է հնարավորություն ընձեռի վերահաստատելու նշված 10 կետերի տեղակայումը՝ 64 կայանների սահմաններում:
Նշված կայանները կապակցող ցանցը լինելու է հիմնական և պետք է բավարարի հետևյալ պայմանները՝
ընդհանուր թողունակությունը՝ 10 ԳԲ,
հուսալիությունը՝ 99.99 %,
կետերի միացումը՝ յուրաքանչյուրը 1 ԳԲ թողունակությամբ երկու ինտերֆեյսով, «ամենքը ամենքի հետ» սկզբունքով: Անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ընձեռվի միացման ինտերֆեյսը փոխարինելու 10 ԳԲ-ով:
Մնացած 54 կայանները կապակցող ցանցերը լինելու են տարածաշրջանային և կրկնակի ֆիզիկական ռեդուրենտ գծերով ու ցանցային «աստղաձև» կամ «օղակաձև» լուծումներով պետք է միացվեն տվյալ մարզային մուլտիպլեքս կայանին՝ համաձայն ստորև ներկայացված ցանկի: Տարածաշրջանային ցանցերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները՝
ընդհանուր թողունակությունը՝ 1 ԳԲ յուրաքանչյուր տարածաշրջանային ցանցում, անհրաժեշտության դեպքում՝ մինչև 10 ԳԲ ավելացման հնարավորությամբ,
հուսալիությունը՝ 99.8 %,
կետերի միացումը՝ յուրաքանչյուրը 1 ԳԲ թողունակությամբ երկու ինտերֆեյսով:
Անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ընձեռի ինտերֆեյսը փոխարինելու 10 ԳԲ-ով:
Հիմնական ցանց |
Տարածաշրջանային ցանցեր |
1 |
2 |
1. Երևան |
1. Ապարան |
2. Գեղաձոր | |
3. Արեգ | |
4. Աշտարակ | |
2. Գյումրի |
5. Ամասիա |
6. Սարատակ | |
3. Աբովյան (Պտղնի) |
7. Չարենցավան |
8. Հրազդան | |
9. Ծաղկաձոր | |
10. Մեղրաձոր | |
4. Գավառ |
11. Մարտունի |
12. Վարդենիս | |
13. Ճամբարակ | |
14. Սևանի լեռնանցք | |
15. Սևան | |
5. Իջևան |
16. Բերդ |
17. Դիլիջան-1 | |
18. Սևքար | |
19. Նոյեմբերյան | |
20. Այրում | |
21. Դիլիջան-2 | |
22. Բլդանչայ | |
23. Վասիլև | |
24. Չինչին | |
6. Արտաշատ |
25. Վեդի |
26. Արմաշ | |
27. Զովաշեն | |
7. Էջմիածին |
- - |
8. Եղեգնաձոր |
28. Ջերմուկ |
29. Վայք | |
30. Թերփ | |
9. Կապան-1 |
31. Կապան-2 |
32. Սիսիան | |
33. Գորայք | |
34. Եղվարդ | |
35. Քաջարան | |
36. Վարդանիձոր | |
37. Ագարակ | |
38 .Գորիս | |
39. Կատարի | |
40. Մեղրի | |
41. Խնածախ | |
42. Շիկահող | |
43. Ծավ | |
10. Վանաձոր |
44. Պուշկինի լեռնանցք |
45. Ստեփանավան | |
46. Չկալով | |
47. Օձուն | |
48. Սանահին | |
49. Ախթալա | |
50. Սարալանջ | |
51. Սպիտակ | |
52. Նորաշեն | |
53. Շնող | |
54. Թեղուտ |
Հիմնական և տարածաշրջանային ցանցերը պետք է ապահովեն հեռահաղորդվող թվային հեռուստատեսային ազդանշանների IP հոսքերի տեղափոխման բավարար պայմաններ (Packet Loss, Delay, Jitter):
Հիմնական և տարածաշրջանային ցանցերի ընդհանուր կառուցվածքը պետք է հնարավորություն ընձեռի լոկալ վերահսկման և կառավարման համակարգի միջոցով իրականացնելու թվային հեռուստատեսային հոսքերի համապատասխան կարգավարումներ և երթուղումներ (маршрутизация)՝ առանց ծառայություն մատուցողի միջամտության:
Հիմնական և տարածաշրջանային ցանցերի բոլոր կետերը պետք է ապահովված լինեն ֆիզիկական ռեդուրենտ «տաք պահուստով»:
Ծառայություն մատուցողի և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները սահմանազատվելու են ցանցի և վերջնակետային սարքավորումների համակցման կետերում.
6) ծրագրի 2.4-րդ կետի «Ընդհանուր դրույթներ» բաժնի՝
ա. 1-ին պարբերությունում «թվային ռադիոռելեային գծերի (ԹՌՌԳ)» բառերը փոխարինել «օպտիկա-մանրաթելային կապի» բառերով,
բ. 2-րդ պարբերությունից հանել «4.6 մ (Andrew)», «թվով 200» բառերը, իսկ նույն պարբերությունում «ԹՌՌԳ-ի հնարավոր խափանումների դեպքում» բառերը փոխարինել «օպտիկա-մանրաթելային կապի ցանցին» բառերով.
7) ծրագրի 2.4-րդ կետի «Տեխնիկական պահանջները» բաժնում՝
ա. 3-րդ պարբերությունում «30 Մս/վրկ» բառերը փոխարինել «30 Մսիմվոլ/վրկ» բառերով,
բ. 5-րդ պարբերությունից հանել «Հիմնական և պահուստային լրակազմերի միջև անցումը նախատեսել ալիքատարային փոխանջատիչներով» բառերը,
գ. հանել 6-րդ պարբերությունը,
դ. 7-րդ պարբերությունից հանել «Թվով 200» և «(ենթակա է ճշգրտման արբանյակի ընտրության ժամանակ)» բառերը.
8) հանել ծրագրի 4-րդ կետը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և առաջարկել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին ապահովել սույն արձանագրային որոշումից բխող գործողությունների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 11 |
|