Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 սեպտեմբերի 2013 թվականի N 39
16. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2014 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն N N 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2014թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» հիմնական ուղղությունները, ինչպես նաև շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամների իրավունքների և հասարակության կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման 2006-2015թթ. Եվրոպայում հաշմանդամների կյանքի որակի բարելավման մասին» գործողությունների ծրագրի դրույթները:
II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Ծրագրի խնդիրներն են`
4. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,
5. հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,
6. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,
7. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը,
8. հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,
9. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,
10. հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վրա:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
11. Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորություւների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:
12. Շարունակվել են իրականացվել աշխատանքներ 2005թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» դրույթների իրականացման ուղղությամբ:
13. 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կատարվում են աստիճանական քայլեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին, գործող ծրագրերի խթանմանը, նրանց հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներին:
14. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամների իրավունքների և հասարակության կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման 2006-2015թթ. Եվրոպայում հաշմանդամների կյանքի որակի բարելավման մասին» գործողությունների ծրագրի դրույթներին համապատասխան, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները:
15. Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի կանոնակարգման, բժշկասոցիալական փորձաքննական մարմինների գործունեության վերահսկելիության և իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովման համար ներքոնշյալ իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 1633-Ն որոշում,
2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1592 -Ն որոշում,
3) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1632-Ն որոշում,
4) „Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N1821-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» N 1631-Ն որոշում:
16. 2012 թվականի մայիսի 31-ի N 684 –Ն որոշմամբ հստակեցվել է տարբեր ախտորոշումների ժամանակ հաշմանդամության սահմանման ժամկետները:
17. ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի թիվ 948-Ն որոշմամբ` լսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները և 18-ից մինչև 30 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերով կապահովվեն պետական հավաստագրերի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ձեռք բերելու նրանց լսողությանը համապատասխան լսողական սարքեր և գործընթացը կդարձնի առավել բաց և մրցակցային:
18. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հաշմանդամություն ունեցող անձինք ամրագրված են որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ և, որպես այդպիսիք, նրանց համար սահմանված են լրացուցիչ երաշխիքներ:
19. Վիճակագրական տվյալների համաձայն` 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 186384 հաշմանդամություն ունեցող անձանց 67 %-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը:
20. 2012 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 1407 հաշմանդամություն ունեցող անձ, իրականացվող ծրագրերում ընդգրկվել են 256-ը, աշխատանքի են ընդունվել 225-ը:
21. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության գործընթացը խթանելու, համայնքի կյանքում նրանց ներգրավելու նպատակով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով` ՀՀ աշխատանքի և սոիալական հարցերի նախարարության և «Սեյվ դը Չիլդրն» կազմակերպության համագոծակցությամբ Երևանի 10 վարչական շրջաններում և Արարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում է „Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը:
22. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազմակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:
23. «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է Գյումրի քաղաքի աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայություններ: 2012 թվականի ընթացքում ծառայություն է ստացել 720 հաշմանդամություն ունեցող անձ:
24. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները կանոնակարգում են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կրթության հարցերը:
25. «2012/2013 ուսումնական տարում շարունակվել են աշխատանքները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք անձանց համար նախատեսված միջոցառումների իրականացման և ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ.
1) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից (ներառյալ մասնաճյուղերը) 2012 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 2300 երեխայի կրթական կարիքների գնահատում, նրանց հանրակրթությունը կազմակերպելու նպատակով,
2) 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորել են թվով 2476 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,
3) 2012/2013 ուսումնական տարում հանրապետության 79 ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սովորել են 2421 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,
4) ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար,
5) մշակվել, տպագրվել և ձեռք են բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ ու այլ ուսումնական նյութեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներին:
26. Շարունակվել և իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խնդիրների լուծմանն ու սոցիալական ներառմանը:
1) 2012 թվականի ընթացքում հաշմանդամներն ապահովվել են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով` 16400 ընդհանուր քանակով, այդ թվում տրամադրվել է լսողական սարք` 1351 հատ, որից 218-ը` եվրոպական արտադրության, հաշմանդամի նստասայլակ` 390 հատ, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ` 852, սեղմիրան` 697, աղեկապ` 254, օրթեզ` 364, սուպինատոր` 694, ռեկլինատոր` 10, հենակ` 1470, ձեռնափայտ` 662, օրթոպեդիկ կոշիկ` 1522, պրոթեզի կոշիկ` 2253, կրծագեղձի պրոթեզ` 560, փոքր տրամաչափի սայլակ 5, ծնկակալ 5, քայլակ 157, կատարվել է պարագաների վերանորոգում` 1217 հատ, ձայնաստեղծ սարք ստացել է 100 հաշմանդամ, 90 հաշմանդամի կատարվել է աչքի պրոթեզավորում, տրվել են լսողական սարքի ներդիրներ` 200 հատ /100 երեխայի/:
2) 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 6189,5 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, այդ թվում` 14 սայլակ, 340 լսողական սարք /այդ թվում 78-ը` եվրոպական արտադրության/, ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ, կատարվել է աչքի պրոթեզավորում /98/, 40 հաշմանդամ ապահովվել է ձայնաստեղծ սարքերով:
3) Միջազգային և հասարակական կազմակերպությունների միջոցով 2012 թվականին ձեռք է բերվել 164 հատ «Օտիկոն» ֆիրմայի թվային լսողական սարք և տրամադրվել 86 երեխայի, ինչպես նաև 21 երեխայի տրամադրվել է 42 SumoDM և 30 երեխայի` 60 հատ Phonak տեսակի լսողական սարքեր:
4) Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար, առանց այլ անձի օգնության, սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով, 2012 թվականին 10 հաշմանդամի համար իրականացվել է «Արև» համակարգով համակարգչային ուսուցում և համակարգիչների տրամադրման ծրագիրը / իրականացվում է 2008 թվականից/ :
5) Շարունակվել և իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով /Բրայլյան/ գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը նշված անձանց հնարավորություն է տալիս կարդալու, գրելու, ինտեգրվելու հասարակություն:
6) Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնումն իրականացվել է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլ կազմակերպություններում:
27. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի նրանց խնամքի և սոցիալական սպասարկման տրամադրման ծառայությունների համակարգը:
1) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
2) Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Առաքելություն Հայաստան», «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպությաններին:
28. Շարունակվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատանքները:
1) Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց հնարավոր լուծումների և խոչընդոտների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, Հանձնաժողովի առաջարկությամբ ստեղծված ինտերնետային կայքը` www.disabilityarmenia.am հնարավորություն է տալիս տրամադրել համակարգված, ամբողջական և պարբերաբար թարմացվող տեղեկատվություն հաշմանդամության ոլորտում առկա իրավիճակի և նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականության և ծրագրերի, առկա խնդիրների, իրավական դաշտի հասանելիությունը բնակչության լայն զանգվածներին:
2) Մշակվել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2012 թվականի զեկույցը:
3) 2012թ. նեյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հանձնաժողովը հայտարարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների իրազեկման միամսյակի միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողների, հասարակության լայն մասնակցությամբ:
29. Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար հարցազրույցներ են տեղի ունեցել ոլորտում պատասխանատու, նախարարության տարբեր աշխատակիցների հետ, ցուցադրվել են հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ: Նման աշխատանքներն ունեն շարունակական բնույթ:
30. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ հանրապետական գործադիր մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
31. Ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2014թ. իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ու ներառման և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում 2014 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են այդ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից, նրանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
33. Իրականացվելու են աշխատանքներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
34. Կմշակվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի պահանջներից բխող մի շարք իրավական ակտեր:
35. Հաշմանդամության սահմանման նոր` անձի բազմակողմանի գնահատման վրա հիմնված մոդելի ներդրման աշխատանքների իրականացում:
36. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կիրականացնի հետևողական աշխատանքներ` հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կընդլայնվի համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
37. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2014 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով (միջոցառումների ցանկը կցվում է):
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2014թ. տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկ
N/N |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում |
||||
1.1 |
Հասարակական, արտադրական և բազմաբնակարան բնակելի շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց համաձայնեցման փուլերում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների կատարում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
1.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար նախատեսված սարքավորանքների /թեքահարթակներ կամ հատուկ վերելակային հարմարանքներ/պատրաստում, ձեռքբերում և մայրաքաղաք ներկրված քաղաքային ավտոբուսների /10 հատ/ վրա դրանց տեղադրման աշխատանքների իրականացում |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորության ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /25.000.0 հազ. դրամ/ |
1.3 |
Քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտներում, կառուցվող շենքերում, փողոցներում,մայթերում թեքահարթակների կառուցում |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Բնակչության սակավաշարժ խմբերի համար հավասար և մատչելի պայմանների ապահովում |
Տարվա ընթացքում |
Երևանի բյուջե /25.000,0 հազ.դրամ/ |
1.4 |
Մայրաքաղաքի ներքաղաքային երթուղիներում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների ուղեսրահներում գովազդային մոնիտորների տեղադրում` կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման և դրանց գրառման ապահովման համար |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Կույր և խուլ հաշմանդամների համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /20.000,0 հազ.դրամ/ |
1.5 |
Ճարտարապետահատակագծային առաջադրանքներ նախապատրաստելիս իբրև պարտադիր պահանջ կառուցապատողներին հանձնարարել հաշվի առնել հաշմանդամների համար մատչելի միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Բնակչության սակավաշարժուն խմբերի համար հավասար և մատչելի պայմանների ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե Մասնավոր ներդրումներ |
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր |
||||
2.1 |
Երեխաների ֆիզիկական, մտավոր և/կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում |
ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Շուրջ 3000 երեխայի ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /192509.8 հազ.դրամ/ |
2.2 |
Հանրապետությունում 101 հանրակրթական դպրոցում ներառական կրթության կազմակերպում |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Շուրջ 3000 երեխայի համար ներառական կրթության ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ /1665995.8 հազ. դրամ/ ներառական կրթության ծրագրի շրջանակներում |
2.3 |
Հատուկ կրթության կազմակերպում 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան համաձայնությամբ/ |
Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 3187091.4 հազ.դրամ/ |
2.4 |
Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամ երեխաների համար անվճար հիմունքներով կրթության ապահովում |
ՀՀ ԿԳՆ |
1-ին և 2-րդ խմբի և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց պետական պատվերի շրջանակներում կրթության կազմակերպում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
2.5 |
Հատուկ կրթության ոլորտում դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում |
ՀՀ ԿԳՆ |
Հատուկ կրթության կարիք ունեցող հաշմանդամերին ուսումնական ձեռնարկներով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /16000.0 հազ.դրամ/ |
3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր |
||||
3.1 |
Մասնագիտական ուսուցման կազմակերպում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրում ընդգրկված 173 անձ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե “Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում |
3.2 |
Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրում ընդգրկված 130 անձ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում |
3.3 |
Այլ վայր աշխատանքի տեղավորմանն աջակցություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրում ընդգրկված 1 անձ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե “Այլ վայր աշխատանքի տեղավորմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում |
3.4 |
Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրում ընդգրկված 10 անձ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում» ծրագրի շրջանակներում |
3.5 |
Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրում ընդգրկված 5 անձ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն» ծրագրի շրջանակներում |
3.6 |
Միանվագ փոխհատուցում գործատուին |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում ընդգրկված անձ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում |
3.7 |
«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայությունների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
540 հաշմանդամություն ունեցող անձի ուսուցողական, խորհրդատվական և աշխատանքի վերականգնման ծառայությունների տրամադրում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 17,649.6 հազ. դրամ |
3.8 |
«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավվում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Սեյվ դը Չիլդրն» «Հյուման դիգնիթի ընդ փիս» հիմնադրամ, «Լիարժեք կյանք» ՀԿ, «Ունիսոն» ՀԿ /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների կարգավորում Երևանի 10 վարչական շրջաններում և Արարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում |
Տարվա ընթացքում |
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն |
4. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր |
||||
4.1 |
Տուն ինտերնատներում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 60 %/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
630 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /1.040.046.7 հազ. դրամ/ |
4.2 |
Տնային պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում / հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30%-ը / |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Շուրջ 415 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /36.896.0 հազ.դրամ/ |
4.3 |
Խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոնում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /19.443.3 հազ.դրամ/ |
4.4 |
Տնային պայմանններում և ցերեկային կենտրոններում ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30 %-ը/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ /համաձայնությամբ/ |
1350 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /51.718.5 հազ. դրամ/ |
4.5 |
Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Փրկություն» Հ/Կ /համաձայնությամբ/ |
Մտավոր խնդիրներ ունեցող 50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում ցերեկային կենտրոնում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /24 աշխատողի աշխատավարձի վճարում/ /19.411.8 հազ. դրամ/ |
4.6 |
Առավել կարիքավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Հաշմանդամութուն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցով կարիքի բավարարում, սոցիալական վիճակի բարելավում |
Տարվա ընթացքում |
Երևանի բյուջե /8.500.0 հազ.դրամ/ |
4.7 |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրասպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն |
1-ն և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքի ապահովում |
2014 թվականի ընթացքում |
«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ծավալի շրջանակներում /100.0 հազ. դրամ/ |
5. |
Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում վերականգնողական ծրագրեր. |
||||
5.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /6.000.000.0 հազ. դրամ/ |
5.2 |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաներին անվճար, 3-րդ խմբին` 50 տոկոս զեղչով դեղերի տրամադրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց դեղորայքով ապահովում` ըստ դիմելիության |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /«Բնակչության առողջության առաջնային պահպանման» ծրագրի շրջանակներում/ |
5.3 |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերի տրամադրում |
ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերով ապահովում շուրջ 1340 ուղեգիր |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /«Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում |
5.4 |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման աշխատանքների կազմակերպում և իրականացում «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
979 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնում հիվանդանոցային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /178.009.7 հազ. դրամ/ |
5.5 |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական օգնության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ստացում և ամփոփում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Վերականգնողական ծառայությունների համակարգված կազմակերպում, վերականգնողական ծրագրերի պլանավորում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով ապահովման ծրագրեր. |
||||
6.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում, դրանց վերանորոգում, այդ թվում` |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող շուրջ 10 հազար անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /860.081.1 հազ. դրամ/ |
6.1.1 |
Ձայնաստեղծ սարքերով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ձայնաստեղծ սարքի կարիք ունեցող 80 հաշմանդամություն ունեցող անձի ձայնաստեղծ սարքով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /27,680.0 հազ. դրամ/ |
6.1.2 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
150 հաշմանդամություն ունեցող անձի աչքի պրոթեզով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /9,750.0 հազ. դրամ/ |
6.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում` |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
1725 անձի լսողական սարքերով, հավաստագրերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում` |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /101.000.0 հազար դրամ / |
6.2.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
500 հաշմանդամություն ունեցող անձի սայլակներով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /46. 500 հազ. դրամ/ |
6.2.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակառուներին ռուսական արտադրության լսողական սարքերով, 12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամ երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերով և մինչև 14 տարկան երեխաներին լսողական սարքի ներդիրներով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Լսողության խանգարում ունեցող 900 անձի լսողական սարքով /900 սարք/, շուրջ 125 անձի` հավաստագրերով /250/, 200 երեխայի լսողական սարքերի ներդիրներով /400/ ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /54. 500. 0 հազ. դրամ/ |
6.2.3 |
Լսողության խնդիրներ ունեցող մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում /OTIKON և SIEMENS ֆիրմաների/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հավատ» հ/կ /համաձայնությամբ/ |
Շուրջ 75 երեխայի լսողական սարքերով ապահովում |
Տարվա ընթացքում |
«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամ |
6.3 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ /Բրայլյան/ տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և «Խոսող գրքերի» այնագրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
74400 թերթ ՀԿՄ օրգան ամենամսյա «Բյուլետեն»` 42327 թերթ Բրայլյան գրքիտպագրություն, 320 հատ բրայլյան տետրի պատրաստում, «Խոսող գիրք» 1600 ժամ տևողությամբ ձայնագրում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /10.506.4 հազ. դրամ/ |
7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն մշակույթի և սպորտի միջոցով. |
||||
7.1 |
Պետական աջակցություն «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /9.000.0 հազար դրամ/ |
7.2 |
2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին նախապատրաստման և մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկների մասնակցություն տարվա ընթացքում կայանալիք ամառային օլիմպիադային |
մարտի 7-16-ը |
ՀՀ պետական բյուջե /6, 869. 0 հազար դրամ/ |
7.3 |
2014 թվականին Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն /համաձայնությամբ/ |
Լսողության խանգարում ունեցող անձանց մասնակցությունը շախմատի օլիմպիական առաջնությանը |
մայիս-հունիս |
ՀՀ պետական բյուջե /8, 091. 2 հազար դրամ/ |
7.4 |
«աշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների անվճար ուսուցում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /79032.2 հազ. դրամ/ |
7.5 |
«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/ «Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ |
ՀՀ մշակույթի նախարարություն Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /774.0 հազ.դրամ/ |
7.6 |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության ապահովման նպատակով գրադարաններում «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի իրականացում /Հայաստանի ազգային գրադարան, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան, մարզային 10 գրադարաններ/ Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ |
ՀՀ մշակույթի նախարարություն Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար լսողական խորհրդանշանների միջոցով կարդալու հնարավորության ստեղծում և տեղեկատվության հաղորդակցման ապահովում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
7.7 |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այցելությունների կազմակերպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթային կազմակերպություններ |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Ինտեգրումը հասարակություն մշակույթի միջոցով: |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
7.8 |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատաքների, գեղանկարների ցուցահանդեսի կազմակերպում, լավագույն մասնակիցների խրախուսում և պարգևատրում |
Երևանի քաղաքապետարան, /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն մշակութային միջոցառումների միջոցով |
2014թ. Դեկտեմբերի3 |
Երևանի բյուջե /1000.0 հազ.դրամ/ |
7.9 |
Երևան քաղաքի բակային սպարտակիադայի կազմակերպում 2 փուլով, ըստ տարիքային խմբերի, հաշմանդամություն ունեցող 12-18 տարեկան անձանց մասնակցությամբ |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն սպորտային միջոցառումների միջոցով |
2014թ. Օգոստոս-սեպտեմբեր |
Երևանի բյուջե /800.0 հազ.դրամ/ |
8. |
Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակեր-պությունների միջև |
||||
8.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքների ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների համակարգում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով |
Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների ապահովում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
9. |
ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում |
||||
9.1 |
ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ԲՍՓ գործընթացի իրականացման համար ձևաթղթերով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /4,123.2 հազ. դրամ/ |
10. |
Հանրային իրազեկում |
||||
10.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպում և իրականացում: |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրում |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություն |
10.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանում, գրքույկների, մեթոդական ուղեցույցների տպագրում, հեռուստահաղորդումների կազմակերպում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /"Հանրային իրազեկման միջոցառումներ" ծրագրի շրջանակում/, դոնոր կազմակերպություններ |
10.3 |
«Ծնողավարման հմտություններ» թեմայով դասընթացների կազմակերպում` հատուկ կարիքներով երեխաների ծնողների համար: |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Ծնողավարման հմտությունների ուսուցանում, երեխա- ընտանիք-հաստատություն կապի ամրապնդում |
2014թ. հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե 300.000դրամ |
10.4 |
/www.disabilityarmenia.am/ կայքում հաշմանդամության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների համալիր ներկայացում, հասարակության իրազեկության բարձրացում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
![loading...](/static/img/loader.gif)