Գլխավոր տեղեկություն
Համար
N 13
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

3 ապրիլի 2014 թվականի N 13

 

5. ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014թ.

ապրիլի 3-ի նիստի N 13

արձանագրային որոշման

 

ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

հ/հ

Միջոցառման

անվանումը

Ակնկալվող

արդյունք

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

1.

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, նրանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու այդ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում:

1.1 Կմշակվի սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների անցկացման «Ընտանեկան բռնություն» թեմայով ուսումնական մոդուլ և կիրականցվեն դրա ներդրմանն ուղղված աշխատանքներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարություն

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր

   

1.2 Կմշակվեն ընտանեկան բռնության զոհերի բացահայտման, հաշվառման, հաղորդման, զոհերին համապատասխան աջակցության տրամադրման և ուղղորդման մեխանիզմների վերաբերյալ չափորոշիչներ և կիրականացվեն հանրային առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտի մասնագետների և ոստիկանների վերապատրաստման դասընթացներ:

ՀՀ առողջապահության նախարարություն,

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարզպետարաններ

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

1.3 Կիրակաանցվեն մարզի համայնքներում ընտանեկան բռնության երևույթի գնահատմանն ուղղված միջոցառումներ. կկազմակերպվի երևույթի տարածվածության վերաբերյալ վերլուծություն, կտրամադրվի կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված խորհրդատվություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

1.4 Կկազմակերպվեն քննարկումներ առողջապահության և ոստիկանության ոլորտի մասնագետների հետ ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության, հավաքագրման և ուղղորդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ և կմշակվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղորդման վերաբերյալ առաջարկություններ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Մարզպետարանի մշտական

հանձնաժողով ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

1.5 Կիրականցվեն սեռի հատկանիշով բռնության կանխարգելման նպատակային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականցման մշտադիտարկման, գնահատման,

հեռանկարային ծրագրերի նախանշման աշխատանքներ:

ՀՀ մարզպետարաններ,

Երևանի քաղաքապետարան

/համաձայ-նությամբ/

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

2.

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություների տրամադրմանն ուղղված միջոցառումների իրականացում

2.1 Կիրականացվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց բացահայտման, ուղղորդման աշխատանքներ և կկազմակերպվի նրանց համապատասխան աջակցության տրամադրումը:

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան,

ՀՀ Շիրակի մարզպետարան,

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Մարզպետարանի

մշտական հանձնաժողով,

 

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

3.

Տարբեր ոլորտների մասնագետների որակավորման` նրանց ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում

3.1 Կիրականացվեն «Ընտանեկան բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի

N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

 

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

   

3.2 Կիրականացվի սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական օգնություն ցուցաբերող բուժաշխատողների ուսուցում արդեն իսկ մշակված և հաստատված ուղեցույցով:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

3.3 Հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում կներառվեն ընտանեկան բռնությանը վերաբերող թեմաներ, կկազմակերպվեն քննարկումներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

3.4 Հանրակրթական դպրոցի 8-11-րդ դասարաններում սովորողների շրջանում կանցկացվի «Առողջ ապրելակերպ» ուսուցողական դասընթաց` առողջ ապրելակերպի և ընտանեկան կյանքի նախապատրաստման հիմունքների վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տարվա ընթացքում

 
   

3.5 Հանցագործության կանխարգելման պետական հայեցակարգի պահանջների համաձայն դպրոցականների շրջանում կկազմակերպվեն դասընթացներ` ընտանեկան բռնության վերաբերյալ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի տարածքային բաժին,

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Սեպտեմբեր-հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

   

3.6 Մարզերի 20 բուժաշխատողների համար կկազմակերպվեն դասընթացներ` բռնության հայտնաբերման և խորհրդատվական հմտությունների զարգացման նպատակով:

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

3.7 Մարզի համայնքներում կկազմակերպվեն դասընթացներ` «Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման» ծրագրի վերաբերյալ:

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզպետարանի մշտական

հանձնաժողով, ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

3.8 Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում կկազմակերպվեն ընտանեկան բռնության երևույթի վերաբերյալ 6 ուսուցողական դասընթաց, որին կմասնակցի շուրջ 140 ներկայացուցիչ, իսկ մարզի դպրոցներում կկազմակերպվեն 4 բանավեճ, 3 սեմինար և բաց դասեր:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային

կազմակերպություններ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

4.

Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժո-ղականության միջավայրի ձևավորմանը, սեռի հատկանիշով բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանը և սեռի հատկանիշով բռնության մասին իրազեկման բարձրացմանը, տեղեկատվական և մեթոդական աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացում

4.1 ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող անձնակազմի համար կիրականացվեն սեռի հատկանիշով բռնության, ՀՀ-ում առկա խնդիրների, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

   

4.2 Կկազմակերպվեն

ա/ հանդիպումներ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների պատասխանատու աշխատակիցների հետ,

բ/ հանդիպում-զրույցներ հանրակրթական դպրոցներում:

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության

նախարարություն

Տարվա ընթացքում

 
   

4.3 Կմշակվեն ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմաներով տեղեկատվական նյութեր, կտարածվեն և կտեղադրվեն ԶԼՄ-ներում:

ՀՀ մարզպետարաններ,

Երևանի քաղաքապետարան

/համաձայ-նությամբ/

   

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

 
   

4.4 Մարզի քաղաքային համայնքներում կկազմակերպվեն հանդիպումներ` ընտանեկան բռնության հիմնախնդիրների իրազեկման և տեղեկատվական նյութերի տրամադրման նպատակով:

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Աշտարակի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Առաջին եռամսկյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.5 Հասարակության տարբեր խմբերի համար կմշակվեն և կտարածվեն ընտանեկան բռնության երևույթի, ընտանեկան բռնության բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմի վերաբերյալ թերթոններ, բուկլետներ և թեժ գծերի հեռախոսահամարներ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

Ապլիլ-մայիս

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.6 Մարզի քաղաքային համայնքներում կկազմակերպվեն 10 հանդիպումներ` ընտանեկան բռնության երևույթի իրազեկման և տեղեկատվական նյութերի տրամադրման նպատակով:

ՀՀ Լոռու մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային

կազմակերպություններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ

 /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

 
   

4.7 Կիրականացվեն ընտանեկան բռնության վերաբերյալ ուսուցողական միջոցառումներ հանրակրթական դպրոցներում սովորողների շրջանում:

ՀՀ Լոռու մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ

/համաձայնությամբ/

 

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

 
   

4.8 Համայնքների ներկայացուցիչների, ոստիկանության աշխատակիցների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվի սեմինար-խորհրդակցություն ընտանեկան բռնության դեպքերի հայտնաբերման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով,

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.9 Կկազմակերպվեն կլոր սեղաններ մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում /այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմ, բուժհիմնարկներ, կրթական հաստատություններ/ ընտանեկան բռնության վերաբերյալ:

ՀՀ Արմավիրի մարզպետարան

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

 
   

4.10 Մարզի համայնքներում և մարզային ենթակայության կազմակերպություններում կկազմակերպվեն հանդիպումներ, քննարկումներ ընտանեկան բռնության քաղաքականության վերաբերյալ, կտրամադրվեն տեղեկատվական նյութեր:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով

Հուլիս-սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.11 Կցուցադրվեն «Մարոն և Սարոն» /Թումանյանի մոտիվներով՝ կանանց իրավունքների տեսանկյունից/ բեմադրությունը և ընտանեկան բռնությունը դատապարտող տեսահոլովակներ, կանցկացվեն հեռուստաքննարկումներ:

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով,

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.12 Մարզի 5 համայնքներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, քննարկումներ ընտանեկան բռնության քաղաքականության վերաբերյալ, կտրամադրվեն տեղեկատվական նյութեր:

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով

Ապրիլ-մայիս

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.13 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության տարածքային բաժինների հետ կկազմակեպվեն ընտանեկան բռնության հիմնախնդիրների և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ քննարկումներ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների, իրավախախտ անչափահասների շրջանում:

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով

Հունիս-հուլիս

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.14 Մարզի 6 հանրակրթական դպրոցների աշակերտների և ծնողների համար կկազմակերպվեն 6 բանավեճ և 3 սեմինար ընտանեկան բռնության վերաբերյալ:

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով

Սեպտեմբեր-հոկտեմբեր

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

 
   

4.15 Մարզի 10 համայնքների կանանց և տղամարդկանց շրջանում կկազմակերպվեն քննարկումներ` ընտանեկան բռնության երևույթի ընկալման և դրա դեմ պայքարի վերաբերյալ:

ՀՀ Սյունիքի մարզպետարան

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

Մարտ-ապրիլ

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.16 Կկազմակերպվեն. ա/«Արվեստի դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կլոր սեղան բանավեճ մշակութային հաստատությունների տնօրենների համար:

բ/ «Սեռի հատկանիշով բռնություն» խորագրով հեռուստատեսային քննարկումներ:

գ/ «Կանանց նկատմամբ բռնությունը որպես մարդու իրավունքի խախտում, կանանց նկատմամբ խտրականության» թեմայով կլոր սեղան:

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Համայնքապետարաններ, հասարակական կազմակերպություններ

Երկրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.17 ՏԻՄ-երի, ոստիկանության ԱԳԲ-ների, հանրակրթական դպրոցների կազմակերպչական գծով փոխտնօրենների համար կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ «Ընտանեկան բռնություն» թեմայով:

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով,

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

4.18 Կկազմակերպվեն.

ա/ «Սեռի հատկանիշով բռնության» թեմայով սեմինարներ Երևանի քաղաքապետարանի առողջապահական ընկերություններում:

բ/ Կլոր-սեղաններ և քննարկումներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններում, կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական նյութեր` ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ:

գ/ «Սեռի հատկանիշով բռնության» թեմայով սեմինարներ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց համար:

դ/ Քննարկումներ և բանավեճեր աշակերտների շրջանում «Սեռի հատկանիշով բռնության հիմնախնդիրները» և «Ընտանիքում առկա ֆիզիկական, տնտեսական, սեռական և հոգեբանական բռնության երևույթները» թեմաներով:

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Երևանի քաղաքապետարանի առողջապահական ընկերություններ, մշակութային կազմակերպություններ, կրթական հաստատություններ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

5.

Սեռի հատկանիշով բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում:

5.1 Կիրականացվի «Ընդդեմ բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

ՀՀ մարզպետարաններ,

Երևանի քաղաքապետարան

/համաձայ-նությամբ/

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ

/համաձայնությամբ/

Նոյեմբեր-դեկտեմբեր

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

 
   

5.2 Մարզի դպրոցներում և համայնքներում կկազմակերպվեն շրջիկ կոնֆերանսներ «Սեռի հատկանիշով բռնության» թեմայով:

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզպետարանի մշտական հանձնաժողով,

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
   

5.3 Մարզի համայնքներում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կկազմակերպվեն շրջիկ կոնֆերանսներ ընտանեկան բռնության երևույթի, դրա կանխարգելման և կանխման մեխանիզմների վերաբերյալ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան