ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլի 2021 թ. |
N 165-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանի հավելվածի՝
1) 4-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել նոր խմբագրությամբ.
«Սույն կարգի 3-րդ կետով սահմանված նպատակներից ելնելով` յուրաքանչյուր կառավարիչ պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով նախարարությանը ծանուցել տվյալ ամսվա մեկի դրությամբ իր վարույթում առկա ընթացիկ (չավարտված) սնանկության գործերի քանակի մասին` նշելով յուրաքանչյուր սնանկության գործի հերթական համարը:».
2) 11-րդ կետի 1-ին ենթակետում`
ա. երկրորդ նախադասությունում «20» թիվը փոխարինել «40» թվով,
բ. «40» թիվը փոխարինել «60» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ռ. Բադասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: