Basic information
Number
N 201-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.04.2009-28.06.2024)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2009.04.01/13(331) Հոդ.155
Enactment organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Enactment date
25.12.2008
Signing organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
25.12.2008
Effective date
11.04.2009
Interrupt date
28.06.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12409141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

25 դեկտեմբերի 2008 թ.

N 201-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին և 72-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել մաքսային միջնորդի և մաքսային փոխադրողի մատուցած ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

 կոմիտեի նախագահի

2008 թ. դեկտեմբերի 25-ի

N 201-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. Մաքսային միջնորդի և մաքսային փոխադրողի մատուցած ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղակատվության հրապարակայնությունն ապահովվում է սույն կարգի համաձայն:

2. Մաքսային միջնորդը և մաքսային փոխադրողը վերադաս մաքսային մարմնին տրամադրում են իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագները:

3. Վերադաս մաքսային մարմինն ինտերնետային կայք-էջում տեղադրում է յուրաքանչյուր մաքսային միջնորդի և մաքսային փոխադրողի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վերջիններիս տրամադրած սակագները:

4. Մաքսային միջնորդը և մաքսային փոխադրողն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների փոփոխությունների մասին տեղեկացնում են վերադաս մաքսային մարմնին, որն իր հերթին այդ տեղեկությունները տեղադրում է ինտերնետային կայք-էջում:

5. Մաքսային միջնորդը և մաքսային փոխադրողն իրենց գրասենյակներում և գործունեության իրականացման վայրերում հաճախորդների համար տեսանելի տեղերում փակցնում են իրենց կողմից ապրանքներ տեղափոխող անձանց կամ նրանց կողմից լիազորված անձանց մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ ընթեռնելի տեղեկատվական թերթիկներ:

6. Տեղեկատվական թերթիկում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) մաքսային միջնորդի կամ մաքսային փոխադրողի անվանումը և գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը).

2) մաքսային ձևակերպումների կամ մաքսային փոխադրումների ամբողջական կամ առանձին գործողությունը (գործողությունները) և դրա (դրանց) համար սահմանված սակագինը:

7. Տեղեկատվական թերթիկում արտացոլված տեղեկատվությունը պետք է լինի հայերեն և տվյալ մաքսային միջնորդի կամ մաքսային փոխադրողի ցանկությամբ` նաև այլ լեզուներով:

Change History
Changing Act Corresponding incorporation
26.06.2024, N 803-Ն 28.06.2024, N 201-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation