ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2021 թ. |
N 2419-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 3313-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2021 թվականի հունիսի 18-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի հունիսի 20-ին տրված N Կ-XX-000131, 2016 թվականի հուլիսի 04-ին տրված N Կ-ԲՕ-002172, 2017 թվականի ապրիլի 6-ի տրված N Կ-ԲՕ-002257 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` մանկական անեսթեզիոլոգիական, մանկական վերակենդանացման լաբորատոր-ախտորոշիչ` միկրոբիոլոգիական, սերոլոգիական, կլինիկական, բիոքիմիական, արյունաբանական, ուլտրաձայնային, ռենտգենաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացում, արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (համակարգչային տոմոգրաֆիկ), սրտաբանական տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 3313-Ա հրամանի 3-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»» փակ բաժնետիրական ընկերությանը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական: