Գլխավոր տեղեկություն
Համար
N 1979-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.06.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիս 2020 թ.

N 1979-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԳՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-XX-000299 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2019թ. ապրիլի 1-ի N 74 որոշումը, անհատ ձեռնարկատեր Մարգուշ Սուքիասյանի կողմից 2020 թվականի հունիսի 15-ին ներկայացված հայտը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերահասցեավորել անհատ ձեռնարկատեր Մարգուշ Սուքիասյանին 2005 թվականի դեկտեմբերի 20-ին տրված թիվ Ա-XX-000299 դեղատնային գործունեության լիցենզիայում գործունեության իրականացման վայրը` մարզ Վայոց ձոր, համայնք Եղեգնաձոր ք. Նարեկացու փողոց 4/2 դեղատուն հասցեի:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Մարգուշ Սուքիասյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: