ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
25 հունվարի 2021 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 1-ի:
Վ. Դումանյան
Հավելված 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 25-ի N 19-Ն հրամանի |
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մշակված այլընտրանքային (հեղինակային) ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ Հաստատություն) 2020-2021 ուսումնական տարվա այլընտրանքային (հեղինակային) ուսումնական պլանները (այսուհետ` Ուսումնական պլան) մշակված են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա՝ հաշվի առնելով ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց պահման՝ անվտանգության, նյութակենցաղային, շենքային, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային և վարքային առանձնահատկությունները:
2. Հաստատությունում անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով կազմակերպված խմբակների գործունեությունը իրականացվում է՝ hանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի 28-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
3. Հաստատության ավագ դպրոցում (դասարանում) ուսուցումը կազմակերպվում է «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար նախատեսված ավագ դպրոցի արհեստագործական հոսքի 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական պլանի» (սույն Հավելվածի Աղյուսակ 2) հիման վրա:
4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, ավարտվում՝ 2021 թվականի հունիսի 4-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ապահովելով առնվազն 34 ուսումնական շաբաթ՝ յոթից տասներկուերորդ դասարանների համար։
5. Հաստատությունում (7-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ։
6. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի (մեկ դասաժամի) տևողությունը 45 րոպե է:
7. Ուսումնական պարապմունքների ընթացքում 7-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
8. Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից հաստատվելուց հետո:
9. Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:
10. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:
11. Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում:
12. Հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը սանիտարական նորմերի պահպանմամբ սահմանվում է` 20 աշակերտ (ընդ որում` սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը):
13. Հանրակրթական հատուկ հաստատությունը կարող է հանրակրթությունը իրականացնել բազմահամակազմ կամ թերբեռնված դասարաններում՝ հաշվի առնելով հանրակրթություն ստացող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահելու փաստը և մի շարք այլ առանձնահատկություններ (օրինակ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդված՝ ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը և այլն):
14. Սույն հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումներով չկարգավորված հարցերը կարգավորվում են հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ (ՀՀ Սահմանադրություն, միջազգային պայմանագրեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և այլն) և դրա շրջանակներում Նախարարության կողմից Հաստատությանը տրված թույլտվություններով և համաձայնություններով:
15. Սույն Հավելվածի աղյուսակների պարզաբանումներ.
1) Սույն Հավելվածի Աղյուսակներ 1-ում և 2-ում՝ անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են` ըստ երեխաների (անձանց) նախասիրությունների:
16. «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթության հատուկ հաստատության ուսումնական պլանը» կազմված է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ»-ի պահանջներին համապատասխան:
Աղյուսակ 1
Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական պլան
Ուսումնական առարկաներ |
Շաբաթական ժամերի քանակը | ||
VII |
VIII |
IX | |
Հայոց լեզու |
3 |
3 |
3 |
Գրականություն |
2 |
3 |
3 |
Ռուսաց լեզու |
3 |
3 |
3 |
Օտար լեզու |
2 |
2 |
2 |
Աշխարհագրություն |
2 |
2 |
- |
Հայաստանի աշխարհագրություն |
- |
- |
2 |
Համաշխարհային պատմություն |
2 |
2 |
1 |
Հայոց պատմություն |
2 |
2 |
2 |
Հայոց եկեղեցու պատմություն |
1 |
1 |
1 |
Հանրահաշիվ |
3 |
3 |
3 |
Երկրաչափություն |
2 |
2 |
2 |
Ինֆորմատիկա |
1 |
1 |
1 |
Ֆիզիկա |
2 |
2 |
2 |
Քիմիա |
1 |
2 |
3 |
Կենսաբանություն |
2 |
2 |
3 |
Տեխնոլոգիա |
2 |
- |
- |
Կերպարվեստ |
1 |
- |
- |
Ֆիզկուլտուրա |
3 |
3 |
3 |
Հասարակագիտություն |
- |
2 |
1 |
Ընդամենը |
34 |
35 |
35 |
Աղյուսակ 2
Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար նախատեսված ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլան X-XII դասարաններ
Առարկայախումբ |
Ուսումնական առարկաներ |
Շաբաթական ժամերի քանակը | |||
X |
XI |
XII | |||
Հոսքային բաղադրիչ |
| ||||
Մասնագիտական դասընթացներ (առարկաներ)1 |
9 |
13 |
15.5 | ||
Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ |
|||||
Ընդհանուր հանրակրթական առարկաներ |
Հայոց լեզու |
3 |
2 |
3 | |
Հայ գրականություն |
2 |
2 |
2 | ||
Հայոց պատմություն |
2 |
2 |
2 | ||
Օտար լեզու |
2 |
2 |
2 | ||
Ռուսաց լեզու |
2 |
2 |
2 | ||
Հասարակագիտություն |
2 |
2 |
1 | ||
Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն) |
3 |
3 |
3 | ||
Բնագիտական առարկա2 |
2 |
1 |
1 | ||
Բնագիտական առարկա2 |
1 |
1 |
- | ||
Բնագիտական առարկա2 |
1 |
- |
- | ||
Բնագիտական առարկա2 |
1 |
- |
- | ||
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
1 |
1 |
1 | ||
Ֆիզկուլտուրա |
3 |
3 |
1.5 | ||
Դպրոցական բաղադրիչ |
- |
- |
- | ||
Ընդամենը |
34 |
34 |
34 |
Սույն աղյուսակում՝
ա. «1» նշագրումը նշանակում է, որ մասնագիտական դասընթացներ (առարկաներ) են համարվում դպրոցի կողմից իրականացվող նախամասնագիտական ուսումնական ծրագրերը:
բ. «2 » նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2021 թվական: