Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.01.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

   

25 հունվարի 2021 թ.

N 19-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`

  

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 1-ի:

   

Վ. Դումանյան

   

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

2021 թվականի հունվարի 25-ի

N 19-Ն հրամանի

      

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

     

1. Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մշակված այլընտրանքային (հեղինակային) ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ Հաստատություն) 2020-2021 ուսումնական տարվա այլընտրանքային (հեղինակային) ուսումնական պլանները (այսուհետ` Ուսումնական պլան) մշակված են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա՝ հաշվի առնելով ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց պահման՝ անվտանգության, նյութակենցաղային, շենքային, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային և վարքային առանձնահատկությունները:

2. Հաստատությունում անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով կազմակերպված խմբակների գործունեությունը իրականացվում է՝ hանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի 28-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

3. Հաստատության ավագ դպրոցում (դասարանում) ուսուցումը կազմակերպվում է «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար նախատեսված ավագ դպրոցի արհեստագործական հոսքի 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական պլանի» (սույն Հավելվածի Աղյուսակ 2) հիման վրա:

4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, ավարտվում՝ 2021 թվականի հունիսի 4-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ապահովելով առնվազն 34 ուսումնական շաբաթ՝ յոթից տասներկուերորդ դասարանների համար։

5. Հաստատությունում (7-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ։

6. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի (մեկ դասաժամի) տևողությունը 45 րոպե է:

7. Ուսումնական պարապմունքների ընթացքում 7-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

8. Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից հաստատվելուց հետո:

9. Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:

10. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

11. Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում:

12. Հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը սանիտարական նորմերի պահպանմամբ սահմանվում է` 20 աշակերտ (ընդ որում` սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը):

13. Հանրակրթական հատուկ հաստատությունը կարող է հանրակրթությունը իրականացնել բազմահամակազմ կամ թերբեռնված դասարաններում՝ հաշվի առնելով հանրակրթություն ստացող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահելու փաստը և մի շարք այլ առանձնահատկություններ (օրինակ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդված՝ ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը և այլն):

14. Սույն հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումներով չկարգավորված հարցերը կարգավորվում են հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ (ՀՀ Սահմանադրություն, միջազգային պայմանագրեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և այլն) և դրա շրջանակներում Նախարարության կողմից Հաստատությանը տրված թույլտվություններով և համաձայնություններով:

15. Սույն Հավելվածի աղյուսակների պարզաբանումներ.

1) Սույն Հավելվածի Աղյուսակներ 1-ում և 2-ում՝ անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են` ըստ երեխաների (անձանց) նախասիրությունների:

16. «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթության հատուկ հաստատության ուսումնական պլանը» կազմված է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ»-ի պահանջներին համապատասխան:

  

Աղյուսակ 1

 

Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական պլան

 

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

VII

VIII

IX

Հայոց լեզու

3

3

3

Գրականություն

2

3

3

Ռուսաց լեզու

3

3

3

Օտար լեզու

2

2

2

Աշխարհագրություն

2

2

-

Հայաստանի աշխարհագրություն

-

-

2

Համաշխարհային պատմություն

2

2

1

Հայոց պատմություն

2

2

2

Հայոց եկեղեցու պատմություն

1

1

1

Հանրահաշիվ

3

3

3

Երկրաչափություն

2

2

2

Ինֆորմատիկա

1

1

1

Ֆիզիկա

2

2

2

Քիմիա

1

2

3

Կենսաբանություն

2

2

3

Տեխնոլոգիա

2

-

-

Կերպարվեստ

1

-

-

Ֆիզկուլտուրա

3

3

3

Հասարակագիտություն

-

2

1

Ընդամենը

34

35

35

    

Աղյուսակ 2

 

Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար նախատեսված ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլան X-XII դասարաններ

 

Առարկայախումբ

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

X

XI

XII

Հոսքային բաղադրիչ

 

Մասնագիտական դասընթացներ

(առարկաներ)1

 

9

13

15.5

 

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

 

Ընդհանուր հանրակրթական առարկաներ

Հայոց լեզու

3

2

3

 

Հայ գրականություն

2

2

2

Հայոց պատմություն

2

2

2

Օտար լեզու

2

2

2

Ռուսաց լեզու

2

2

2

Հասարակագիտություն

2

2

1

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն)

3

3

3

Բնագիտական առարկա2

2

1

1

Բնագիտական առարկա2

1

1

-

Բնագիտական առարկա2

1

-

-

Բնագիտական առարկա2

1

-

-

Ինֆորմատիկա և ՏՀՏ

1

1

1

Ֆիզկուլտուրա

3

3

1.5

       
 

Դպրոցական բաղադրիչ

-

-

-

Ընդամենը

 

34

34

34

 

Սույն աղյուսակում՝

ա. «1» նշագրումը նշանակում է, որ մասնագիտական դասընթացներ (առարկաներ) են համարվում դպրոցի կողմից իրականացվող նախամասնագիտական ուսումնական ծրագրերը:

բ. «2 » նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան