Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.01.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 հունվարի 2009 թ.

ք. Երևան

N 34-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵրԵՎանի տնտեսաիրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 166 լիցենզիան «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանմամբ վերաձԵՎակերպելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2002 թ. նոյեմբերի 27-ի N 606-Մ հրամանում փոփոխություն կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 166 լիցենզիան վերաձևակերպել «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանմամբ, և այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002 թ. նոյեմբերի 27-ի N 606-Մ հրամանում «Երևանի» բառը փոխարինել «Ավետիք Մկրտչյանի անվան» բառերով:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

 

Նախարար՝ 

Ս. Սեյրանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան